ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 04:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 25 » Հայաստանում պետական լեզուն հայերենն է /Պետք է հստակ տարանջատել լեզվի պետականացումն ու զարգացումը/
09:34
Հայաստանում պետական լեզուն հայերենն է /Պետք է հստակ տարանջատել լեզվի պետականացումն ու զարգացումը/

Հայաստանում հայերենից բացի այլ լեզու պետական լեզու չի դառնա. մեր երկրի պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է, եւ սա փոփոխության ենթակա չէ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս միտքը շեշտեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
Լրագրողները ցանկացան ճշտել. փաստորեն, վերջին օրերին տարածված խոսակցությունները ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին, ճիշտ չէ՞։ 
Ի պատասխան՝ Լեւոն Մկրտչյանը նախ խնդրեց անընդհատ չբարձրացնել ՀՀ—ում պետական լեզվի փոփոխման կամ այդ օրենքի վերանայման հարց, քանի որ այն երբեք չի կարող փոխվել։ Եվ ապա ընդգծեց. «Մեկընդմիշտ ֆիքսեք, չի դառնում։ ՀՀ—ն անկախ երկիր է, եւ եկեք մենք մեզնից չվախենանք եւ մեր ուժերին վստահենք»։
Որպեսզի խնդրո առարկան թյուրիմացության տեղիք չտա, նախարարը պարզաբանեց, որ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետեւ եթե Հայաստանն ուզում է ունենալ գիտակրթական ներուժ ունեցող տարածք, ապա մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվին փայլուն տիրապետելուց զատ, ունենան օտար լեզուների իմացություն. «Եվրոպական երկրներում արդեն ռեալ երեք լեզվի գործածություն է, մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի հարց»։
Նախարարը բացատրեց նաեւ, որ հստակ տարանջատել է պետք լեզվի պետականացման եւ լեզվի զարգացման հայեցակարգերը. «Այս երկու հարցը իրարից տարանջատեք, խնդրում եմ...»։
Լեւոն Մկրտչյանն, ի դեպ, խոսքն ուղղեց նաեւ մասնագիտական շրջանակներին. որեւէ օտար պաշտոնյա, որեւէ պաշտոնատար անձ ՀՀ—ից դուրս կարող է ցանկացած կարծիք հայտնել, բայց մենք ունենք օրենսդրություն, եւ այդ օրենսդրությունը փոխելու հիմք չկա։
Նախարարն անկեղծացավ եւ ասաց, որ ընդհանրապես անհանգստացնող է, որ մի պաշտոնյայի արտաբերած կարծիքը Հայաստանում քննարկման թեմա է դառնում։
Բանախոսը կարեւոր մի հավելում արեց՝ ի գիտություն։ Հայաստանում պետք է լինեն լեզուների զարգացման հայեցակարգեր, ընդ որում՝ ռուսերենի զարգացման հայեցակարգն ընդունվել է դեռ 1998—ին, որի զարգացման համար երկու կարեւոր դաշտ կա՝ ԵԱՏՄ—ն եւ ռազմական համագործակցությունը։ Բայց կարգավիճակային խնդիր չի կարող լինել։
Լրագրողները կրթության եւ գիտության նախարարին հարցեր ուղղեցին նաեւ վերահսկիչ պալատի կողմից իր գլխավորած գերատեսչությունում բացահայտումների մասով։ Հարցադրումներին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատում է դատախազությունը, իսկ արդյունքների մասին կտեղեկացնեն։ Իսկ ստուգումների արդյունքները 2014թ. կտրվածքով են, դատախազությունն իր իրավասությունների շրջանակում որոշակի ուղղություններով եւս կոնկրետ ստուգումներ է անում։
«Կաշխատի դատախազությունը, կոնկրետ կքննարկենք եւ աշխատանքների արդյունքների մասին կտեղեկացնենք։ Մենք հնարավորինս մեր լիազորությունների շրջանակում օժանդակում ենք աշխատանքներին»,–եզրափակեց նախարարը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024