ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 07:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին։
Հանրապետության նախագահը կարեւորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը։ Նախագահը բարձր է գնահատել համազեկուցողների դերակատարությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման հարցում եւ շնորհակալություն հայտնել իրականացվող աշխատանքի համար։
Համազեկուցողները գոհունակությամբ են փաստել, որ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ առաջընթացը բավականին արագ եւ հետեւողականորեն է իրականցվում, թեեւ, ըստ նրանց, դեռեւս որոշ փոքր խնդիրներ կան լուծելու։ «Պարո՛ն նախագահ, այս ընթացքում Ձեր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու գործում, իսկապես, շատ զգալի է եղել։ Մենք ցանկանում ենք Եվրոպայի խորհրդի անունից պաշտոնապես հրավիրել Ձեզ այցելել Եվրոպայի խորհուրդ եւ ԵԽԽՎ—ում խոսել Հայաստանի մասին»,–հանդիպման ժամանակ ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողները։ Հանրապետության նախագահը շնորհակալությամբ է ընդունել հրավերը՝ ընդգծելով, որ դա լավ հնարավորություն է բարձր ամբիոնից ներկայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արեւային էներգիայի զարգացման նպատակով նախատեսում են մշակել ծրագիր, որը կնպաստի փոքր միկրոկայանների մասայականացմանը։
Ըստ ծրագրի՝ նախատեսվում է մինչեւ 2020 թվականը առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով։ «Հստակ ծրագիր է պետք, որ գա ժամանակ, երբ ինքնաթիռով Երեւան ժամանենք՝ վերեւից տեսնենք, որ բոլոր տանիքներին արեւային պանելներ են տեղադրված»,–ասաց Հայկ Հարությունյանը։
Մեծ աշխատանքներ են նախատեսվում արեւային էներգիայի խթանման ուղղությամբ։ Արդեն քայլեր իրականացվել են արեւային կայանների կառուցման գործընթացին զարկ տալու համար։ Մասնավորապես, նախարարությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի սահմանվի սակագին մինչեւ 1 ՄՎՏ արեւային կայանների համար, դա հավասար պետք է լինի քամու էներգիայի համար սահմանված սակագնին։ Հայկ Հարությունյանը նշեց, որ ընկերությունները կարող են դիմել հանձնաժողովին, ստանալ սակագին, կառուցել արեւային կայան, իսկ պետությունը պարտավոր կլինի 20 տարի գնել այդ կայանից ստացված էներգիան։
Հայկ Հարությունյանն արեւային կայանների արդյունավետությունն իր օրինակով ներկայացրեց՝ նշելով, որ իր տանն արդեն տեղադրել է արեւային կայան եւ արդեն 2.5 ամիս է իր սպառած էլեկտրաէներգիան ինքն է արտադրում։
«Ես իմ տան տանիքին տեղադրել եմ արեւային պանել, եւ արդեն 2.5 ամիս է՝ իմ կողմից սպառած էլեկտրաէներգիան ինքս արտադ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 283 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024