ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 15:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 10

Նախօրեին ԱՄՆ նախագահի ընտրություններում 70—ամյա հանրապետական, գործարար Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ֆավորիտ համարվող դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ։ Միացյալ Նահանգների 45—րդ նախագահը, երեկ ելույթ ունենալով համակիրների առջեւ, խոստացել է ծառայել ամերիկյան ժողովրդին։ «Մեզ համար եկել է միավորվելու ժամանակը,–հայտարարել է նա Նյու Յորքում։–Ես խոստանում եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, որ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը, եւ դա ինձ համար շատ կարեւոր է»։
«Մենք լավ հարաբերություններ կպահպանենք բոլոր այն երկրների հետ, որոնք ձգտում են դրան,–հավելել է Թրամփը։–Մենք արդարացի կլինենք բոլոր երկրների նկատմամբ»։
Թրամփը խոստացել է նորացնել ԱՄՆ—ի ենթակառուցվածքը եւ լուծել գործազրկության խնդիրը։ Նա հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը իր հետ հեռախոսազրույցում ընդունել է պարտությունը ու շնորհավորել է իրեն։ Համանման զանգ նա ստացել է նաեւ իր նախագահական ժամկետն ավարտող Բարաք Օբամայից։
Նշենք, որ նախօրեին Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ապահովեց Կոնգրեսի զույգ պալատներում՝ Սենատում եւ ներկայացուցիչների տանը՝ այդպիսով օրենսդրական ամուր հիմք ստեղծելով նույն օրը նախագահական ընտրությունում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի համար։
ԱՄՆ նախագահի ընտրություններում իր հաղթանակով բազմաթիվ փորձառու վերլուծաբանների եւ հեղինակավոր ԶԼՄ—ների անակնկալի բերած Դոնալդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է 70—ամյա հանրապետական Դոնալդ Թրամփը։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Թրամփ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները՝ Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը։ Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ—ի համար դարձնելու նոր վերելքի եւ նվաճումների ժամանակաշրջան։
Այսօր՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին։
Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարեւոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։
Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում։ Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024