ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 12:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 29 » Հրավեր բարի կամքի տեր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին /Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն /
15:06
Հրավեր բարի կամքի տեր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին /Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն /

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Արարողությանը ներկա է գտնվել նաեւ Նորին արքայական մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաեւ որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին՝ միանալու արդարության հաստատման համար աղոթքին եւ իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար։
Արարողության ժամանակ հոգեւոր երգերը կատարել է Լոնդոնի Ս. Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը։ 
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 433 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024