ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 12 » Կապերը դառնում են կայուն եւ դինամիկ /Նախագահն ընդունել է հայ—ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը/
10:41
Կապերը դառնում են կայուն եւ դինամիկ /Նախագահն ընդունել է հայ—ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երեւանյան այս նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հայ—ռուսական գործընկերության առավել ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը ձեռք են բերել կայուն եւ դինամիկ բնույթ։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաեւ բազմակողմ ձեւաչափով հայ—ռուսական փոխգործակցությունը։
Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր ուղղություններով ռազմավարական համագործակցության հետեւողական խորացման կարեւորությունը։
Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երեւանյան նիստերից հետո իր գլխավորած պատվիրակությանն ավանդաբար հյուրընկալելու եւ արդյունավետ քննարկումների համար։ Նա ՀՀ նախագահին ներկայացրել է գործնական մթնոլորտում կայացած հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա ծրագրերը։ Ընդգծելով, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ, հայ—ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը վստահեցրել է, որ երկու երկրների խորհրդարանականները հանձնաժողովի ձեւաչափով արել եւ անելու են ամեն ինչ՝ նպաստելու երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ու խորացմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 20 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017