ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 20.11.2017, 15:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 17 » «Նա հզոր պետություն էր ուզում կառուցել» /Ներկայացվեց Անդրանիկ Մարգարյանին նվիրված «Հույսի եւ հավատի ասպետը» գիրքը/
09:52
«Նա հզոր պետություն էր ուզում կառուցել» /Ներկայացվեց Անդրանիկ Մարգարյանին նվիրված «Հույսի եւ հավատի ասպետը» գիրքը/

Նա կյանքի մի նպատակ ուներ՝ գերագույն նպատակ։ Դա հզոր Հայաստան կառուցելն էր, որին ծառայեց անմնացորդ ու այդպես էլ այրվեց հզոր Հայաստանի Հանրապետության կառուցման ճանապարհին։ Նա 2000—2007թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն (1951–2007թթ.) էր, ում հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց երեկ Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում։
Հանդիսականները Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներն էին, քաղաքապետարանի ենթակայության դպրոցների մանկավարժները, Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի մանկավարժների հետ՝ նաեւ բարձր դասարանների աշակերտությունը, նրա մարտական ընկերները, գրականության եւ արվեստի ներկայացուցիչներ։
Օրվա առիթը արձակագիր, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի վերահրատարակված «Հույսի եւ հավատի ասպետը» գիրքն էր, որի ներկայացման վերաբերյալ խոսք ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
«Այս գիրքն իր մեջ բովանդակում է մեր բոլորիս տեսած, մեր բոլորիս հոգու ու սրտի միջով անցած մարդու մտքեր, գաղափարներ, տպավորություններ, եւ նրա հեղինակը մեր աշխատող այն գրականագետներից է, ով մշտապես շարժման մեջ է, եւ ամեն օր, ամեն ամիս սպասում ես, թե նոր էլ ինչ պիտի ներկայացնի մեզ։ Եվ, իհարկե, նա գրքեր է գրում, գրախոսականներ է գրում իր իմացած մարդկանց՝ մեր ժամանակակիցների ու նրանց ստեղծագործությունների մասին, այսինքն, գնահատում է այն մարդկանց, ում հետ շփվել է, ովքեր տպավորություն են թողել, հետք են թողել իր մտքի ու հոգու վրա։ Մեզանում պիտի գնահատվի այդ ջիղը, կողքինին տեսնելու, կողքինին հարգելու եւ գնահատելու համար»,–ասաց նա, ներկայացվող գիրքն անվանելով տաք հոգով ու սիրով գրված ստեղծագործություն, որն իր մեջ պարունակում է կենսագրական—փաստագրական շերտ, միաժամանակ ներկայացնում Անդրանիկ Մարգարյանի պետական—հասարակական, կուսակցական գործունեությունը։
Հռետորի գնահատմամբ՝ դժվար է այդ ամենը ներառել գրքի մեջ, եւ ներկայացվելիքը չդառնա չոր, վերածվի հրապարակախոսական շարադրանքի։ Այս դիմադրողականությունը զգացվում է, եւ Բախչինյանը հաղթահարել է իր պատումի մեջ, ներառելով նաեւ Անդրանիկ Մարգարյանի բնավորության, բնույթի տաք, կրքոտ, բանաստեղծություններ գրողի շերտերը։ 
Նման մարդու մասին ե՛ւ հեշտ է գրելը, ե՛ւ դժվար. հեշտ, քանի որ տպավորությունները շատ են, դժվար է, քանի որ տպավորությունները այնպես պիտի գրել, որ դա հետաքրքրի մարդկանց։ Ֆելիքս Բախչինյանը հաղթահարել է այս արգելքները։
Անդրանիկ Մարգարյանի մասին խոսք ասաց նաեւ Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ով ժամանակին աշխատել է նրա հետ՝ նրա ղեկավարած կառավարությունում։ Նա հատկապես խոսեց այն մասին, թե ինչպիսի հոգատարություն էր ցուցաբերում երջանկահիշատակ վարչապետը մշակույթի օջախների, մշակույթի գործիչների նկատմամբ, լուծելի դարձնում նրանց հուզող բազում խնդիրները։
Այս գրքի սեղմ էջերում լայնորեն երեւում է հայ մարդն իր ամբողջությամբ, որ փորձել է ներկայացնել հեղինակը. սրանք Անդրանիկ Մարգարյանի հետ աշխատած մեկ ուրիշ գործչի՝ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի մտորումներն էին։ «Նա այրվեց հանուն Հայաստանի Հանրապետության կայացման»,–ասաց նա։
Արձակագիր Տիգրան Նիկողոսյանը հրապարակեց իր գրավոր գնահատականը Անդրանիկ Մարգարյանի մասին, իսկ Ֆելիքս Բախչինյանի գիրքն անվանեց հայ մարդու գեղեցիկ մասունք։
Գրքին անդրադարձավ նաեւ Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանը, ասելով, որ այն մշտապես լինելու է իր տնօրինական սեղանին, լինելու է որպես դասագիրք աշակերտության համար։
Հանդիսավարը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը ներկայացրեց հատվածներ գրքից։
Շնորհակալության խոսք ասաց Ֆելիքս Բախչինյանը, ով այնուհետեւ լրագրողների հետ ունեցած զրույցում պատմեց Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցած իր շփումների մասին, նրան անվանելով նահապետական հայ անհատականություն, ում ամբողջ ապրած կյանքը մի հրաշալի նժդեհական անձնավորության կյանք էր։ Գիրքը երկրորդ հրատարակությունն է, որը լույս է տեսել պետական նշանավոր գործչի 65—ամյակի առթիվ։ hhpress.am
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 35 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017