ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.09.2017, 07:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 19 » Թուրքիան այլեւս չի կարողանա մեջբերել ՄԻԵԴ վճիռը /Ջեֆրի Ռոբերտսոնի եւ Ամալ Քլունիի համատեղ հայտարարությունը/
10:02
Թուրքիան այլեւս չի կարողանա մեջբերել ՄԻԵԴ վճիռը /Ջեֆրի Ռոբերտսոնի եւ Ամալ Քլունիի համատեղ հայտարարությունը/

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցրիայի» դատական գործում Հայաստանը որպես երրորդ կողմ ներկայացնող Ջեֆրի Ռոբերտսոնը եւ Ամալ Քլունին հայտարարություն են տարածել ՄԻԵԴ վճռի վերաբերյալ։ Ստորեւ «Արմենպրեսը» մեջբերում է հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Մենք գոհ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հավանության արժանացրեց Դողու Փերինչեքի եւ Շվեյցարիայի միջեւ գործին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության օգտին բերված մեր փաստարկը։ Այդ վճիռը Հայաստանի համար հաղթանակ է։
Այսօր Եվրոպական դատարանն արձանագրեց, որ խոսքի ազատությունը ենթակա չէ սահմանափակման, եթե այն չի սերմանում բռնություն կամ ռասայական ատելություն։ Փաստորեն, շվեյցարական իշխանությունները չպետք է հետապնդեին Փերինչեքին, քանի որ թուրքերենով արված նրա դատարկախոս հայտարարությունը բացարձակապես չէր կարող որեւէ ազդեցություն ունենալ Շվեյցարիայում սոցիալական ներդաշնակության եւ ռասաների միջեւ հարաբերությունների վրա։
Հայաստանը գործին ներգրավվել է միայն մեկ նպատակով. ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության փաստը։ Որպես փաստաբաններ՝ մենք ձգտել ենք ուղղել այս կոպիտ սխալը, եւ Մեծ պալատն այդպես էլ վարվեց։ Այսօրվա վճիռը չի վիճարկում Հայոց ցեղասպանության փաստը. տասը դատավոր նշեց, որ ընդհանրապես այդ հարցը չպետք է քննարկվի, մինչդեռ դատավորներից յոթն արձանագրել են, որ «Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է»։
Վճիռը նաեւ վերահաստատում է հայերի՝ եվրոպական իրավունքով պահպանվող իրենց արժանապատվության նկատմամբ հարգանքի եւ պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է օսմանյան թուրքերի կողմից հայերի ռասայի շուրջ կեսի ոչնչացման հետեւանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը (պարբերություն 227)։
Արտահայտվելու ազատության կարեւորությունը վերահաստատող դատարանի այս վճիռը կարեւոր հետեւանքներ կունենա նաեւ Թուրքիայի համար, որը Եվրոպական դատարանում ներկայացված պետությունների շրջանում խոսքի ազատության ամենավատ ցուցանիշներն ունի։ Թուրքիան այլեւս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի նմաններին քրեական հետապնդման ենթարկելը. անձինք, ովքեր գրելով Հայոց ցեղասպանության իրականության մասին՝ քրեական օրենսգրքի 301—րդ հոդվածի հիմքով մեղադրվում են «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ։ Փերինչեքի գործով արված մեկնաբանությունների համաձայն՝ այս հետապնդումներն ամբողջությամբ հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10—րդ հոդվածով ամրագրված խոսքի ազատության երաշխիքներին։ Մենք կոչ ենք անում Թուրքիային վերացնել հոդված 301—ը եւ դադարեցնել դրանով պայմանավորված չարամիտ հետապնդումները։
Փերինչեքը սադրիչ է, ում չպետք է դարձնեին նահատակ, ինչին նա այդքան ձգտում էր։ Անհրաժեշտ է նշել, որ դատարանը մերժել է նրա՝ 120000 եվրոյի փոխհատուցման պահանջը եւ ոչինչ չի հատուցել, նույնիսկ նրա սեփական իրավաբանական ծախսերը»։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 81 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017