ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 22:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [427]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [616]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [478]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 21 » Թուրքիայի նպատակը Հայաստանը մաշեցնելն է /Իսկ Ադրբեջանի ներքին անկայունությունը կարող է խուճապի մատնել Ալիեւին/
12:02
Թուրքիայի նպատակը Հայաստանը մաշեցնելն է /Իսկ Ադրբեջանի ներքին անկայունությունը կարող է խուճապի մատնել Ալիեւին/

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանում ստեղծված վիճակին։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի տնտեսական վիճակը գնալով վատանում է, քանի որ նա հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան։
«Ադրբեջանում վերջին շրջանում ձերբակալությունները, պետության անվտանգության ղեկավարի ձերբակալությունը, ի վերջո, պատահական չէ, սա եւս ցույց է տալիս, որ ներքին անկայունություն կա երկրում։ Սա նշանակում է, որ Ալիեւը իր, իր ընտանիքի, իր պաշտոնի նկատմամբ վախ է զգացել։ Այսինքն՝ նա վախենում է, ինչը կարող է բերել ոչ միայն կոշտ հռետորաբանության, այլ բազմաթիվ սխալ քայլերի։ Երբեմն վախը պետական գործիչներին ստիպում է սխալ քայլեր կատարել։ Այսինքն՝ դա կարող է լինել հերթական գործոններից մեկը, որը մեզ ավելի կարող է մոտեցնել պատերազմի, բայց լայնածավալ պատերազմ հիմա չեմ ակնկալում»,–ասել է Ա. Պապյանը։ Նա շեշտել է, որ այսօր Արեւմուտքի հետ էլ Ալիեւի հարաբերությունները շատ վատ են։
Հարցին, թե հնարավո՞ր է մինչեւ տարեվերջ բարձր մակարդակի երկկողմ հանդիպում ԼՂ խնդրի կարգավորման հարցում եթե ոչ նախագահների, ապա գոնե արտաքին գործերի նախարարների մակարդակով, Արա Պապյանը պատասխանել է. «Եկեք ընդունենք, որ այս հանդիպումները ինքնանպատակ են դարձել, բայց, իհարկե, դա ավելի լավ է, քան ընդհանրապես եթե հանդիպումներ չլինեն, դրանով գոնե պատրանք է ստեղծվում, որ խաղաղության գործընթացը շարունակվում է։ Բայց ես չեմ կարծում, որ մինչեւ տարեվերջ միջազգային ինչ—որ միջոցառման շրջանակում կկազմակերպվի հանդիպում։ Բացի այդ, դրա իմաստն էլ չկա։ Ալիեւն այսօր բացահայտորեն իրականացնում է թուրքական մեծ երազանքը՝ մաշեցնելով սպառել Հայաստանը»,–ասել է նա։
Ըստ Ա. Պապյանի՝ իրականում հակամարտությունը Հայաստանին մաշեցնելու մեջ է, այսինքն՝ թիրախը Հայաստանն է, Հայաստանին ոչնչացնելը. «Տվեք վաղը Ղարաբաղը Ադրբեջանին, կարծում եք պետք է հաշտվի ու եղբայրանա՞, իհարկե՝ ոչ։ Թուրքական նպատակն է Հայաստանը մաշեցնել ու ոչնչացնել»։
Անդրադառնալով Սիրիայում հակամարտությանը՝ նա նշել է, որ Ռուսաստանի ուղղակի միջամտությունը հակամարտությանը որակապես փոխել է այն։
«Ռուսաստանը ջախջախելով հակաասադական ընդդիմությանը, Արեւմուտքին ընտրություն չի թողնում, այսինքն՝ Արեւմուտքը ստիպված կլինի Ասադի ու իսլամիստների միջեւ ընտրել Ասադին։ Հայաստանի համար եւս Ասադն ավելի ընդունելի է իր բոլոր թերություններով հանդերձ։ Առաջին հերթին նրա համար, որ նա աշխարհիկ ղեկավար է եւ կրոնական քաղաքականություն չի իրականացնում։ Բացի այդ, նա փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի նկատմամբ միշտ լավ վերաբերմունք է ունեցել»,–նշել է Արա Պապյանը։
Իսկ թե ստեղծված իրավիճակը որքանով կանդրադառնա ռուս—թուրքական հարաբերությունների վրա՝ վերլուծաբանը ասել է. «Ռուս—թուրքական հարաբերությունները ներկայումս ապրում են իրենց ոչ լավագույն շրջանը, էական լարվածություն կա, քանի որ Թուրքիան առաջին տուժողներից մեկն է ռուսական միջամտությունից։ Թուրքիան հստակ հակաասադական դիրքորոշում ունի»։
Արա Պապյանի խոսքերով՝ այս իրավիճակն անուղղակի կերպով կարող է անդրադառնալ նաեւ ղարաբաղյան հակամարտության վրա։ Ըստ նրա՝ Թուրքիան, ունենալով խնդիրներ Սիրիայի ճակատում, ինչպես նաեւ երկրի ներսում, քիչ հավանական է, որ կմիջամտի Ղարաբաղի հակամարտությանը։
«Եթե խորանա ռուս—թուրքական հակամարտությունը, կարծում եմ, որ ռուսները կակտիվացնեն Թուրքիայի ներսի խնդիրները։ Նույնիսկ եթե Ռուսաստանը շահագրգռված լինի, ապա կարող է քաղաքական քաոսի մեջ ներքաշել այդ երկրին»,–մանրամասնել է Արա Պապյանը։
Փորձագետը նշել է նաեւ, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 83 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017