ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 07:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 312 313 »

Ինչպիսի՞ն էր անցնող ժամանակահատվածը Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Երկրի արտաքին գործերը «ՀՀ»-ն ամփոփել է քաղաքագետների հետ զրույցում։
Այսպես, քաղաքագետ Նարեկ Մինասյանն ընդգծում է նկատելի նախաձեռնողականությունը. «Մասնավորապես, տեսանք դիվանագիտական ներկայացուցչությունների բացում նոր ուղղություններով, վիզային ռեժիմների չեղարկում եւ այլն։ Բացի այդ, տարվա ընթացքում եղան այցեր այնպիսի երկրներ, որոնց ուղղությունները նախկինում այդքան էլ չէին կարեւորվում։ Նաեւ կայացան այնպիսի երկրների առաջնորդների հետ հանդիպումներ, որոնց հետ հանդիպումներ նորանկախ Հայաստանի պատմության մեջ տեղի չէին ունեցել»։
Նա կարեւորեց նաեւ տարբեր ուղղություններով հարաբերությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։ Ասում է՝ հայ—ռուսական հարաբերություններում դինամիկ համագործակցություն է ընթանում, Հայաստան—ԵՄ հարաբերությունների տեսանկյունից նույնպես դրական տեղաշարժ կա. «Կարեւոր է այն հանգամանքը, որ բավական կայուն տեմպերով ընթանում է Հայաստան—Եվրամիություն նոր համաձայնագրի վավերացման գործընթացը եվրոպական երկրներում»։ 
Մինասյանը հույս է հայտնում, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ հիմքեր են եւ հնարավորություն կտան վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված երկխոսության մեկնարկը տալու համար։ «Չենք բացառում, որ դա առաջիկայում, հնարավոր է, լինի»,–նշում է ու ավելացնում, որ միաժամանակ տեսանելի է ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ 
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ԵՄ—ի հետ ձեռք բերված համաձայնագրի մասով նկատում է. «Տարվա սկզբին շատերը պնդում էին, որ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ համաձայնագիրը կվավերացվի մինչեւ տարվա վերջ՝ բոլոր անդամ պետությու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 254 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տարածաշրջանում որոշակիանում է ռուս-ամերիկյան դիմակայությունը

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով առաջին անգամ Սենատում վետո դրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վրա, հայտարարել է, որ Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա էր իրեն խնդրել նման քայլի դիմել։ «Ես ասացի՝ իհարկե։ Միակ պատճառը, որ արեցի դա, այն է, որ նախագահ Էրդողանը դեռ քաղաքում էր։ Վատ իրավիճակ կլիներ։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե հնարավոր է լինում»։ Հարցին, թե իրեն անհարմար զգո՞ւմ է Հայոց ցեղասպանության բանաձեւը արգելափակելու համար, հնչել է պատասխան. «Այո՛, որովհետեւ ես հավանում եմ Մենենդեսին։ Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ։ Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։ Պնդումներ կան, թե սենատորի վրա լուրջ հանրային ճնշում է եղել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընթացքը Սենատում կասեցնելու համար, եւ նա, իր վարկը պահպանելու նպատակով, դիմում է որոշակի բացահայտումների՝ արդարացման ակնկալությամբ։ Երկրորդ անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վրա վետոյի իրավունքը կիրառեց ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դեւիդ Փերդյուն՝ իբր, այժմ օրենսդրություն ընդունելու ճիշտ ժամանակը չէ։
Մենք չենք բացառում, որ սա Անկարային ինչ—ինչ պահանջներ ներկայացնելու հերթական ճնշումներից մեկն է, որով ԱՄՆ—ի նախագահ Թրամփը Թուրքիայի նախագահ Էրդողանին հասկացնում է, որ Մոսկվա մեկնելով եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելով՝ պետք է շատ զգույշ լինի իր որոշումներում։ Նշենք, որ Թուրքիայում կան պաշտոնյաներ, որոնք այսօր էլ կողմ են, որ թուրքական զինուժը ձեռք բերի նաեւ ռուսական զինտեխնիկա, իհարկե, նախ եւ առաջ խոսքը C—400 ՀՕՊ համակարգերի մասին է, ինչին էլ դեմ են ե՛ւ Սպիտակ տունը, ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 243 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական կարողությունները

Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումները, թերեւս, կապված են ներքաղաքական խնդիրների հետ, քանի որ Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով վարչապետ Բենյամին Նեթանյահուն չկարողացավ մեծամասնություն ապահովել, ուստի ընդդիմադիր Բեննի Գանցին կոչ արեց լայն կառավարություն կազմել, բայց վերջինս մերժեց վարչապետի՝ կառավարություն կազմելու առաջարկը։ Եվ ոմանք Իսրայելում առկա այս ճգնաժամը դասական օրինակ են համարում, թե ինչպես են անձերի նկրտումները անգործության մատնում գործող համակարգը։
Ահա այս իրավիճակում է, որ իսրայելական կառավարությունը դիմում է արտաքին կտրուկ քայլերի, որն էլ ենթադրել է տալիս, թե փորձ է արվում ներքին խնդիրներից ուշադրությունը թեկուզ ժամանակավորապես շեղել արտաքին հարցերի ուղղությամբ, ինչպես դա անում են շատ երկրներում։ Եվ Իսրայելի վարչապետը իսրայելցիների ուշադրությունը սեւեռեց նախ Պաղեստինի, Գազայի հատվածի վրա, ապա Սիրիայի՝ պատճառաբանելով, թե իրանական ուժեր կան այնտեղ, որոնք զինտեխնիկայի տեղաշարժեր են անում Իսրայելի ուղղությամբ։ Մեզ ծանոթ գործելաոճ է, հարեւան Ադրբեջանում հաճախ են դիմում նման քայլերի, անմիջապես սադրում են արցախա—ադրբեջանական սահմանների մոտ, երբ ներքին խնդիրները սկսում են հսկողությունից դուրս գալ։
Իսկ Իսրայելում ավելի է խորանում ներքաղաքական ճգնաժամը. կարծես անխուսափելի է դառնում մեկ տարվա ընթացքում արդեն 3—րդ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կամ էլ գուցե կիրառվի երկրի նախագահի կողմից իր լիազորությունների սահմաններում կառավարություն կազմելու հնարավորությունը։ Ինչեւէ, չենք խորանում իսրայելական ընտրակարգի մանրամասներում, քանի որ դա չէ մեր խնդիրն այս դեպքում, պարզա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 232 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո երեկ ժամանել է Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր։
Իտալիայի Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, որը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, որ Իտալիան հետաքրքրությամբ հետեւում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին, որոնք կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար եւ պատրաստ է աջակցել մեր երկրին այդ բարեփոխումները հաջողելու գործընթացին, փոխանակվել փորձով։ Նա նշել է, որ Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ փաստաթուղթն այժմ ներկայացված է պատգամավորների պալատի ուշադրությանը։ Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ առեւտրի, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմամբ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այցի համար եւ արձանագրել Հայաստան—Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչն էլ իր հետեւից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի երկկողմ առեւտրի ոլորտում բավական բարձր աճ է արձանագրվել, Հայաստանի տնտեսությունում ավելացել են իտալական կապիտալով ներդրումները եւ հույս հայտնել, որ իր այցի արդյունքում այդ գործընթացն ավելի կակտիվանա։ 
Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին եւ նշել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով։
Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան ողջունում է երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորումը եւ խաղաղությանը միտված ջանքերը։ hhpr ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 271 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երբ հիմքը պատմական է ու հարուստ, ընթացքը կարող է մեծ արագությամբ զարգանալ

Իտալիան այն երկիրն է, որի հետ մեր միջպետական կապերը միշտ զարգացել են պատմական ամուր հիմքերի եւ երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիմամբ։ Մեր փոխհարաբերությունները միշտ կրել են գործընկերային բնույթ եւ փոխվստահության բարձր մակարդակ են արձանագրել։ 
Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները դեռ 1992թ. մարտի 17-ին են հաստատվել, բայց Հայաստանի առաջին Հանրապետության որոշ դրվագներ աչքի անցկացնելիս չենք կարող չնշել, որ հայ-իտալական հարաբերությունները զարգանալու երկուստեք պատրաստակամություն միշտ են ունեցել։ Այդ ժամանակ, երբ երկիրը ծանր վիճակում էր, Հայաստանն աշխարհի հետ կապվում էր Բաթումով, եւ առեւտուրն արվում էր ապրանքափոխանակման միջոցով։ Ապրանքափոխանակությունն էլ կարգավորում էր ֆինանսների նախարարության կազմում գործող ապրանքափոխանակության կոմիտեն, որի սահմանած կանոնները թեեւ ելնում էին երկրի իրավիճակից, սակայն առեւտրի զարգացման համար նպաստավոր չէին։ Որպես օրինակ մեջբերվում է արտահանվող ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով գրավի պահանջը։ Մաքսային եւ այլ տուրքերի գանձումն էլ կարգավորված չէր։ Չնայած այս ամենին՝ մենք Իտալիայի հետ առեւտրատնտեսական կապեր հաստատեցինք (նաեւ Շվեդիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, բայց Իտալիան առաջինն էր)։ Անշուշտ, այս ամենի մեջ պատմական ու քաղաքական գործոնը կար։
Հիմա էլ մեր երկրները հաջողությամբ գործակցում են՝ հետանկախական տարիներից ցայսօր։ Մեր երկրի ու Իտալիայի միջեւ 2018թ. ապրիլի 23—ի դրությամբ ստորագրված կա 3 արձանագրություն, տարբեր ոլորտներում համագործակցության 12 համաձայնագիր, փոխըմբռնման 9 հուշագիր։ Նաեւ՝ տնտեսական համագործակցությա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 281 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2018 թ. նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրվեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը։ Դրանով սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա։ Ներդաշնակեցումն իրականացվելու է մինչեւ 2025 թ.՝ «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության մեջ ամրագրված ուղղություններով։ Համաձայնագիրը նպատակաուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը՝ այդ նպատակով ապահովելով լիցենզիաների փոխադարձ ճանաչումը ֆինանսական գործունեության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում, ինչպես նաեւ փոխադարձ հասանելիությունը ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկաներին։
Համաձայնագրի վավերացման հարցը խորհրդարանի օրակարգում է։ Նոյեմբերի 25—ին այն կքննարկվի ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Բնականաբար, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրի վավերացման դեպքում կառաջանա նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։ Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման առաջնահերթությունն այն բանում է, որ եթե մարդիկ զբաղվում են բիզնեսով, ծառայություններ են մատուցում եւ այլն, ապա անպայմանորեն պետք է սպասարկվեն բանկային կամ ֆինանսական շուկայի նույն գործիքներով, անկախ այն բանից՝ Հայաստանում են, Ռուսաստանում, թե ԵԱՏ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 262 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) կառավարման ի՛ր ծրագիրը. այս մասին նախորդիվ արդեն խոսել ենք։ Տեղեկացրել ենք նաեւ, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կոմիտեն 2000թ. ՀԱԷԿ-ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը։
Ի՞նչ է լինելու հաջորդ տարի։ Պարզվում է՝ այդ լիցենզիան երկարաձգվելու է եւս 30 տարով։ Ինչու՞ է այսպես արվել։
Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ լիցենզիան, ճիշտ է, 20 տարով է տրվել, բայց նմանատիպ չոր պահեստարանները նախապես հաշվարկված են եղել 50 տարվա համար։ Բանն այն է, որ մեր պահեստարանը ամերիկյան նախագիծ է, որ ֆրանսիական «Ֆրամատոմը» հարմարեցրել է, այսպես ասենք, մեր ատոմակայանի վառելիքի համար։ ԱՄՆ—ում այն NUHOMS—24 տիպի պահեստարան է, մերը NUHOMS—56 է (կրկնում ենք՝ հաշվարկված հենց ՋՋԷՌ տիպի ատոմակայանի վառելիքի համար)։ «Եվ մենք այս՝ նախապես 50 տարվա համար հաշվարկված տիպային պահեստարանների մասով շահագործման լիցենզիան 20 տարով ենք տվել,–ասաց միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը,–որպեսզի 20 տարի հետո ամփոփիչ հաշվետվություն ներկայացնեն վառելիքի վիճակի մասին, որ գտնվում է չոր պահեստարանում։ 30 տարով եւս կերկարացվի լիցենզիայի ժամկետը, բայց ոչ միանգամից, այլ 20 տարի եւ 10 տարի ժամանակահատվածներով, որ դարձյալ միջանկյալ հաշվետվություններ ունենանք»։
Ի դեպ, որպեսզի թյուրիմացություն չլինի ու չմտածենք, որ 20 տարի շարունակ հաշվետվություն չի լինում, Աշոտ Մարտիրոսյանը ընդգծեց. «Եռամսյակային լինում է»։ Եվ շա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 261 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետը հանդիպել է Մխիթարյան վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով երեկ ժամանել է Իտալիայի Հանրապետություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։
Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքները։ Նրա խոսքով՝ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր եւ զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։ Ներկայումս հաշվարկվում է վնասի չափը։ Վարչապետ Փաշինյանը զորակցություն է հայտնել Մխիթարյան միաբանությանը եւ ուրախություն հայտնել այն կապակցությամբ, որ անդառնալի որեւէ վնաս չի պատճառվել։ Միաբանության Մայրավանքում Տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին եւ գրառում կատարել «Ոսկե» գրքում։
Իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 254 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն իրականացվում է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, եւ այն զբաղվելու է հակակոռուպցիոն կրթությամբ, կանխարգելմամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ 2021 թ. կստեղծվի արդեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմինը՝ հակակոռուպցիոն կոմիտեն, որը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների նախաքննությամբ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձեւավորվեր դեռեւս նախորդ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, սակայն անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով դրա ձեւավորումն ուշացավ՝ համընկնելով արդեն նոր հակակոռուպցիոն ռազմավարության ժամանակաշրջանի հետ։ «Կառույցն իրականացնելու է կանխարգելման գործառույթներ, ինչը նշանակում է հակակոռուպցիոն կրթություն եւ կանխարգելում՝ շահերի եւ էթիկայի նորմերի բախման դեպքերի բացահայտում։ Ներկա դրությամբ գործող օրենքով ամրագրված է, որ եթե քրեական հանցագործություն պարունակող հատկանիշներով արարքների բացահայտման դեպքում հանձնաժողովը պետք է դիմի իրավապահ մարմնին, տվյալ դեպքում՝ դատախազություն։ Սակայն երբ կձեւավորվի քննչական մարմինը՝ հակակոռուպցիոն կոմիտեն, այն իր մեջ կմիավորի այս պահին գործող իրավապահ մարմինների հակակոռուպցիոն գործառույթները։ Արդյունքում կունենանք մեկ միասնական հակակոռուպցիոն մարմին, որը պատասխանատու կլինի հետաքննության համար»,–մանրամասնեց պատգամավորը։
Նորաստեղծ հանձնաժողովին է վերապահված պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման, վերլուծության, արդյունքների հրապարակման գործառույթը։ Կառույցը զբաղվելու է պաշտոնատար անձանց անհամատեղելիության, ինչպես նաեւ շահերի բախման եւ ոչ է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 273 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը երբ նոյեմբերի սկզբին քննարկում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունները, լսումներին մասնակցող «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, թե Հայկական ԱԷԿ—ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը։
Անդրադառնալով այդ կառավարմանը՝ նա շեշտել էր, որ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը (ԱՄՎ)։ Բացի միջին ակտիվության ԱՄՎ—ից, ՀԱԷԿ—ը պահման եւ պահեստավորման հետ կապված խնդիրներ չունի։ Իսկ ինչ վերաբերում է միջին ակտիվության ԱՄՎ—ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչեւ 2036թ. լուծել այդ խնդիրը։
Ի դեպ, այդ պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի (այնուամենայնիվ, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ—ից ԱՄՎ—ի՝ ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ)։
Տեղեկացնենք, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ կոմիտեն 2000թ. ՀԱԷԿ—ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը։ Բայց այդ լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով։ Ինչու՞ է այսպես արվել, եւ ի՞նչ է լինելու հետո։
Սա հասկանալու համար նախ անհրաժեշտ տեղեկույթ տրա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 269 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024