ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 17:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 312 313 »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պարոն նախագահ,
ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Մեր աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Վերջին ամիսներին, կարծում եմ՝ ե՛ւ Դուք, ե՛ւ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, եւ շատ կարեւոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետեւ, կարծում եմ, ընդհանրապես կարեւոր եւ հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը։ Այո՛, այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին եւ քննարկեցինք այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի եւ արդարության ճանաչման խնդիր է, այլեւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարեւոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաեւ որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության կարեւոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում եւ այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար։
Նաեւ տարին է ավարտվում, եւ շատ կարեւոր է, որ մենք սկսենք արդեն ամփոփել, թե ինչ արդյունքներով ենք ամփոփում տարին։ 2—3 օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց, բյուջեի մասին օրենքն ընդունվեց, եւ ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարեւոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար։ Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաեւ մեր աշխատանքի թերությո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անկախական շարժումներն ի վերջո կկարգավորեն միմյանց հակասող միջազգային իրավունքները

Ինչպես նշել էինք ի սկզբանե, անկախական շարժումները միայն եվրոպական չեն կամ զուտ տեղային բնույթի ազատագրական պայքարի օջախներ չեն, դրանք իրապես համաշխարհային նշանակության շարժումներ են, որ կարող են աշխարհի վերաբաժանման այս փուլում որոշիչ դեր ունենալ։ Կարող են օրինակ դառնալ—տարածվել դադար առած նմանատիպ շարժումների տիրույթում։
Եվրոպայից Ասիա անցման ժամանակ ներկայացրեցինք այն նորանկախ պետությունները, որոնք աշխարհի քարտեզի վրա հայտնվեցին ԽՍՀՄ կազմաքանդման ժամանակ։ Իհարկե, որոշ երկրներ վերահայտնվեցին (ՀԽՍՀ—ն անկախ պետություն չէր), ինչպես Հայաստանը, քանի որ Հայոց երկիրը եւ համաշխարհային քարտեզը որպես պատմական եւ գիտական երեւույթներ, անբաժան են միմյանցից։ Հայաստանը աշխարհի հնագույն քարտեզներում առկա եզակի երկներից մեկն է, որ միշտ եղել է համաշխարհային պատմության առանցքում, կա եւ մնալու է։ Իսկ հազարամյակների այդ հեռուներում, առավել եւս ոչ քարտեզային, Թուրքիայի կամ Ադրբեջանի մասին անգամ ժամանակի երազահաններում չի հանդիպի երբեք…
Ասիան աշխարհի խոշոր երկրների աշխարհամաս է, ամենամեծը Չինաստանն է, որը եւս մի շարք տարածքային խնդիրներ ունի։ Թայվան կղզին վաղուց հանդես է գալիս որպես Չինաստանից անկախ պետություն, ինչքան էլ պաշտոնական Պեկինը փորձում է խոչընդոտել Թայվանի միջազգային կապերի հաստատմանը։ Բայց այդ երկիրը ծովային տարաբնույթ կապերով կարողանում է շփվել տարբեր երկրների հետ։ Իհարկե չի կարելի ժխտել, որ Պեկինին զսպող միակ հանգամանքը Վաշինգտոնի աջակցությունն ու ներկայությունն է կղզու պաշտպանությանն ուղղված։ Բայց Չինաստանի համար ամենավտանգավորը համաթուրքական ծրագրերում ներառված Ույղուրստանի հարցն է, որ կարող է միանգամից ու մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 278 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրանում իսլամական հեղափոխությունից հետո այդ երկրի ու տարածաշրջանի արաբական երկրների (բացառությամբ՝ Սիրիայի) փոխհարաբերությունները, կարելի է ասել, առավելապես լարված բնույթ են կրել, իսկ Օմանը հիմնականում չեզոք դիրք է ունեցել։ Լարվածությունը հիմնականում պայմանավորված է եղել այդ երկրի արտաքին քաղաքականության ոլորտում հեղափոխության «արտահանմանը» կարեւոր տեղ հատկացնելով։ Հանգամանք, որն այսօր էլ արաբական երկրներն իրենց համար վտանգավոր են համարում։
Ահավասիկ՝ դեկտեմբերի 6—ին Սաուդյան Արաբիայի արտաքին հարցերով պետնախարար Ադել ալ Ջոբեյրիի արտահայտած տեսակետները Հռոմում տեղի ունեցած Միջերկրական ծովի եւ միջազգային խնդիրների վերաբերյալ քննարկումների 5—րդ համաժողովի շրջանակներում։ Նա շեշտել է, թե Թեհրանը հավատարիմ է հեղափոխության «արտահանման» սկզբունքին եւ չի հարգում այլ երկրների ինքնիշխանությունը։ Իրականում էլ հետհեղափոխական առաջին 2 տասնամյակում հեղափոխության «արտահանման» սկզբունքն առավել ցայտուն էր դրսեւորվում Իրանի արտաքին քաղաքականությունում։ Հանգամանք, որը խիստ մտահոգում էր ոչ միայն արաբական, այլեւ ողջ իսլամական աշխարհին, մանավանդ որ հեղափոխությունը զգալի ազդեցություն ունեցավ արաբական երկրներում իսլամի զարթոնքի տեսանկյունից։ Բնականաբար, դա խիստ բացասաբար անդրադարձավ Թեհրան—Էր Ռիադ փոխհարաբերությունների վրա, հատկապես եթե նկատի ունենանք, որ սունի ուղղության ծայրահեղական վահաբականության աղանդի կրող ու ջերմեռանդ քարոզող Սաուդյան Արաբիան նաեւ հավակնում էր իսլամական աշխարհի առաջնորդության։
1987 թ. Մեքքա ուխտագնացության ժամանակ, արարողակարգերից մեկ ընթացքում իրանցի ուխտագնացների «Մահ Ամերիկային» եւ «Մահ Իսրայելին» կարգախոսներ հնչեցնելը խառնաշփոթի պատճառ դարձավ, օրինապահները կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 247 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարցազրույց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ

–Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ուղիների փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015թ. ընդունված։ Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչեւ 2040թ. ռազմավարությունը։ Այդ ի՞նչ նոր փոփոխություն է բերվելու էներգահամակարգ 4 տարվա տարբերությամբ, որ նոր ռազմավարության կարիք է զգացվել։
–Նախկին ռազմավարությունը չէր գրվել նախարարությունում, այլ գրվել էր դոնորների աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ—ի, եւ նախարարությունն այն ժամանակ դա ընդունել է իբրեւ ռազմավարություն։ Ամենեւին չթերագնահատելով մեր գործընկերների կատարած աշխատանքը՝ մենք պետք է ունենանք մերը, այն կանխատեսումները, որի համար պատասխանատվություն կկրենք մենք։
–Նախորդիվ հստակ արձանագրեցինք ռազմավարության նախագծի՝ միջուկային էներգետիկայի հատվածը. այն է՝ Հայաստանն ունենալու է ատոմակայան, դա այլընտրանք չունի եւ այդ հարցը չի էլ քննարկվում։ Ուրիշ ի՞նչ շեշտադրումներ կան։ Ի՞նչ ենք փոխել նոր փաստաթղթում։
–Սա լրիվ այլ կարգի փաստաթուղթ է, այլ կառուցվածքով։ Սրանք մեր տեսլականներն են…
–Հստակեցնենք։ Այս՝ այլ կարգի փաստաթղթում, օրինակ, հողմային էներգետիկայի զարգացում նախատեսվա՞ծ է։
–Անդրադարձը հպանցիկ է, որովհետեւ այս պահին հողմային էլկայանների կառուցումը մեզ համար այնքան էլ տնտեսապես ձեռնտու չէ, որովհետեւ Հայաստանի ռելիեֆի պայմաններում թանկանում է։ Հողմային կայանների տուրբինները հավաքած, թեւերը հավաքած են բերում, իսկ մեր ոլորապտույտ ճանապարհներին դա հարմար չէ։ Մի ընկերություն հաշվարկել էր՝ 50 մլն դոլար պետք է ներդրվի ճանապարհները լայնացնելու համար։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 265 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում ընթացող Պոլսի պատրիարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն էր արել։ Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգի գրառումով հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոքի օգտին չի քվեարկելու. «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սեւ էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների եւ նրանց հետ համագործակցող հոգեւորականների անունները»։
Պոլսո հայ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված պատրիարքի կանոնադրությունում սահմանվել է, որ պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Այդ պատճառով ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվել է։
«Թուրքական կողմը, փաստորեն, մեթոդ է մշակել, խաղի կանոններ է սահմանել, որոնց հետ պոլսահայ համայնքի մի մասը համաձայն չէ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն համաձայնել են խաղալ նրանց սահմանած կանոններով, եւ երեւի թե կասկած չկա, որ Մաշալյանն է դառնալու պարտրիարք»,– «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը։
Գաբրիելյանն ասում է, որ հարեւան երկիրը խաղի այդ կանոններն է սահմանել, որ պատրիարք դառնա, այսպես ասած, ներսի մարդ, ով կհամաձայնի խաղալ այդ կանոններով, ու արտաքին միջամտությունը կբացառվի։ Փորձագետը հիշեցնում է, որ նախկինում արտերկրից էլ են պատրիարքի թեկնածուներ եղել։ Մինչդեռ նոր կանոնադրությամբ հիմա դա բացառվում է։
Այս ամենից բացի, Հայկ Գաբրիելյանը կոչ է անում հաշվի առնել, թե որ երկրում ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 296 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ իր գլխավորած գերատեսչության հայտը բխում է բարեփոխումների, առկա խնդիրների լուծման եւ առաջնահերթությունների իրականացման համատեքստից։
Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին՝ նախարարը հավելել է, որ նախատեսում են իրականացնել մասնավոր—բուհ համագործակցությամբ մի քանի հազար մասնագետների վերապատրաստում, նորարարական դրամաշնորհների նախագծեր, կազմակերպել ձեռներեցության եւ բիզնես դասընթացներ, ներդնել սփյուռքի կարողությունների ներգրավման մեխանիզմներ, տալ ազգային վենչուրային ֆոնդի մեկնարկը, ոլորտ ներգրավել միջազգային կառավարիչների։ Նախատեսվում են նաեւ մարզերում տեխնոպարկերի զարգացման նոր ծրագրեր, Ինժեներական քաղաքում սկսել շինարարական աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ ստեղծել հայկական անկյուն եւ միջավայր, որտեղ իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ կստանան հայաստանյան մասնագետները։
Անդրադարձ է կատարվել նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերին։ Նշվել է, որ ոլորտում իրականացվելու են մեծածավալ գիտահետազոտական ծրագրեր, ընթացքի մեջ են պետություն—մասնավոր հատված համագործակցությամբ ռազմարդյունաբերական արտադրական հնարավորությունների զարգացման ու նոր նմուշների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավոր ընկերությունների մասնակցությամբ նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով նույնպես տարվում են համապատասխան աշխատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 265 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ

Իրավագետ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես նաեւ մասնակցեց 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմմանը։ Թե ինչ նշանակություն ունեցավ «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը մարդկության եւ հատկապես հայերիս համար, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի ներկա ծրագրերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է թանգարան— ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանի հետ։
–Ի՞նչ փոխեց եզրույթի սահմանումը մարդկության դեմ գործած հանցագործությունները կանխելու հարցում եւ որքանո՞վ  նպաստեց նման հանցագործությունները բացառելուն։ Անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ վերաբանաձեւելու «ցեղասպանություն» եզրույթի սահմանումը մերօրյա մարտահրավերների պայմաններում։
–Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը եւ 1948 թ. դեկտեմբերի 9—ին ՄԱԿ—ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ստորագրումը հեղափոխական նշանակություն ունեցան առաջին հերթին միջազգային քրեական իրավունքի զարգացման տեսակետից։ Այս իրադարձություններն անմիջականորեն առնչվում էին նաեւ պատմական արդարության վերականգնման հետ. կոնկրետ անվանում եւ իրավական ձեւակերում ստացավ մի երեւույթ, որը 20—րդ դարի սկզբին միլիոնավոր հայերի կյանք էր խլել։ ՄԱԿ—ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան կարեւորվեց նաեւ այն բանով, որ մարդու իրավունքների վերաբերյալ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 237 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ստեղծման եւ ինքնության ճանաչման ճանապարհին

Անկախական շարժումներին դեմ են հիմնականում աշխարհի հզոր եւ նոր ստեղծված երկրները, քանի որ հզորները ծավալվել են այլ երկրների ու ազգերի տարածքների եւ դրանից բխող բազմաբնույթ կարողությունների հաշվին, իսկ նոր պետությունները, որ ընդամենը հարյուրամյակների կամ տասնամյակների պատմություն ունեն հիմնովին ձեւավորվել են այլ երկրների տարածքների վրա։
Եվ անկախությունը ոչ թե եվրոպական, ամերիկյան կամ ասիական ու աֆրիկյան արժեք է, որը կարելի է ըստ նպատակահարմարության ճանաչել կամ չճանաչել, այլ բնական՝ բնատուր արժեք է։ Եվ ազգերի՝ ինքնորոշման իրավունքը չիÕ կարող հավասարվել ուժի կիրառմամբ ձեւավորված սահմանների անձեռնմխելիության իրավունքի հետ։ Ավելի՛ն՝ չի՛ կարող ստորադասվել։
Եվ երբ ազգերին, մարդկությանը ի վերուստ տրված անկախությունն ու ազատությունը սահմանափակվում են, խախտվում են ոչ միայն միջազգային չափանիշները, այլեւ բնականորեն ապրելակերպի, ինչն էլ ինքնըստինքյան ստեղծում է դիմադրության եւ պայքարի կենտրոններ։ Եվ առաջ է գալիս ազգային—ազատագրական պայքարը, հանուն որի հաղթանակի ազատատենչ ազգերը, մարդիկ մարտնչում են նաեւ դարեդար։ Այս պայքարը այնքան զորավոր է, որ կազմաքանդվում են ոչ միայն թույլ երկրները, այլեւ հզոր կայսրությունները, ինչ ձեւով էլ անվանակոչվեն, նացիստական Գերմանիա կամ ֆաշիստական Իտալիա, թե կումունիստական Խորհրդային Միություն...
Նշել էինք, որ Ֆրանսիան, ինչպես Իսպանիան, ունի բասկերի անկախական կամ, ինչպես երբեմն նշում են, անջատողական խնդիր։ Մի քիչ այլ բնույթի, բայց նման խնդիր ունի Գերմանիան՝ բավարացիների հետ։ Բավարիայում անգամ սեփական դրոշն ավելի են նախընտրում, քան գերմանականը եւ իրենց ինքնատիպությունը ցուցադրում են հնարավոր բոլո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 290 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարցազրույց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ

Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020–2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի» շրջանակում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել եւ դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ եւ համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի եւ կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը»,— նշել էր Դեբորա Գրիզերը։
–Պարոն Վարդանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ այդ՝ «ցածր գնի» սցենարներից մեկը կրկին հայկական ատոմակայանին է վերաբերում, եւ կրկին փակելու պարտադրանք է հնչում։
–Նման պարտադրանք չկա։
–Թող ձեւակերպված լինի կոչ, հորդոր, էությունը չի փոխվում։
–Կրկնում եմ՝ որեւէ բան չի պարտադրվում։ Խորհուրդ է տալիս։ Կա էներգետիկ համակարգի հաշվարկների «թայմս» մոդելը։ Ծրագիր է, որտեղ մտցվում են ելակետային տվյալները, եւ հաշվարկներ են կատարվում։ ԱՄՆ ՄԶԳ—ի վերլուծությունները հիմնված են ներմուծված ելակետային տվյալների եւ այդ հաշվարկների վրա։ Ներկայացնում են՝ ինչ են ցույց տալիս այդ հաշվարկները։ Բազմաթիվ սցենարներ են ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը հրապարակել է, թե 2019 թ. նոյեմբերի 13-ին Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ինչու է արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ Սենատի քվեարկությունը։
Ինչ խոսք, Գրեհեմի վրա կարող էին ազդել ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սպիտակ տանը նրա հանդիպումը, այնպես էլ նախագահ Թրամփի թուրքամետ քաղաքականությանը ենթարկվելը։ Բայց Հայոց ցեղասպանության բանաձեւի դեմ սենատոր Գրեհեմի քվեարկությունը բացատրելու եւս մեկ ծանրակշիռ պատճառ են այն գումարները, որոնք նա ստացել է թուրք ամերիկացիներից՝ իր քաղաքական քարոզարշավների համար։
Յան Ջ. Լինչը հոդված է գրել «Ahwalnews.com» կայքում՝ փաստագրելով թուրքական նվիրատվությունները սենատոր Գրեհեմի քարոզարշավներին։ Այս գումարները հավելում են այն միլիոնավոր դոլարներին, որոնք Թուրքիայի կառավարությունը վճարում է Վաշինգտոնում գործող լոբբիստական ընկերություններին, որպեսզի խոչընդոտեն Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը։ 2019 թ. հոկտեմբերի 11—ին «Akin Gump Strauss Hauer. Feld» ընկերությունն ավելացվեց Թուրքիայի համար լոբբիստական գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների երկար ցանկին։ Հետաքրքիր է, որ այս լոբբիստական ընկերությունը վարձել է «TransAtlantic Petroleum» տեխասյան ընկերությունը, որը շահեր ունի Թուրքիայի նավթագազային ոլորտում։ «Akin Gump»—ը լոբբինգ կանի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը խափանելու համար, մի բանաձեւ, որը Ներկայացուցիչների պալատը 2019 թ. հոկտեմբերի 29—ին ընդունեց մեծամասնությամբ։
Լինչը հաղորդել է, որ Հայաստանի կառավարությունը Միացյալ Նահանգներում գումարներ չի ծախսել լոբբինգ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 258 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024