ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 06:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 312 313 »

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ժամկետները երկարացվել են մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը (ՀԱԷԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն)։
Պարզաբանենք՝ ինչի մասին է խոսքը։
Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում 2015թ. փետրվարի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր։ Խոսքը 300 մլն դոլարի մասին է, որից՝ 270 մլն դոլարը՝ վարկ եւ 30 մլն դոլարը՝ դրամաշնորհ։ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ էր մտել 2015թ. մայիսի 12—ին։ Վարկի մարման ամսաթիվ էր նախատեսվել 2019թ. դեկտեմբերի 31—ը։
Սակայն, ծրագրի շրջանակներում կատարված համալիր հետազոտության արդյունքների եւ էներգաբլոկի գոյապաշարը որոշող հիմնական համակարգերի ու սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների ցանկը զգալիորեն ընդլայնվել է։ Այս պատճառով Հայկական ԱԷԿ—ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետները դուրս են եկել 2015թ. փետրվարի 5—ի համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման ժամկետից։
Բացի այդ՝ ծրագրի շրջանակներում մնացորդային գումարներ կան, որոնք անհրաժեշտ է ուղղել Հայկական ԱԷԿ—ի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներն ավարտին հասցնելու համար։
Ելնելով այս ամենից եւ հիմք ընդունելով համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման ժամկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 242 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռազմարդյունաբերության զարգացման առաջնահերթություն է սահմանվել կենսական անհրաժեշտության արտադրական կարողությունների պահպանումը

Ռազմական արդյունաբերության (ՌԱ) զարգացման հիմնական ուղղություններն առավելապես պայմանավորված են համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի, պատերազմի բնույթի, վարման ձեւերի ու եղանակների փոփոխման միտումներով։ Ներկայումս պաշտպանության բնագավառում Հայաստանի առջեւ ծառացած առաջնային խնդիրներից է զինված ուժերի կարողությունների զարգացումն ու ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով (ՍՌՏ) եւ նյութատեխնիկական միջոցներով դրանց հագեցումը՝ հայրենական ու արտերկրի արտադրության լավագույն նմուշների համակցությամբ։
Այս նպատակը ձեւակերպել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ մշակել է ՌԱ համալիրի զարգացման ռազմավարությունը, որ ներառում է 2020—2025թթ. ժամանակահատվածը։
Ռազմավարությունը երեք հիմնական նպատակ է առաջադրել։
Առաջինն այն է, որ Հայաստանը պետք է մասնագիտանա ԲՏ սպառազինության արտադրությունում եւ դառնա գլոբալ շուկայում մրցունակ ու ճանաչված արտադրող գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում՝ զարգացնելով արտահանման կարողությունները։
Երկրորդ նպատակը կրթության, գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ դառնալն է, Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի հարակից ճյուղերի զարգացմանը նպաստելը։
Երրորդ նպատակն այն է, որ Հայաստանը պետք է մշակի տեխնոլոգիական լուծումներ յուրաքանչյուր մարտական միավորի կարողություններն ավելացնելու ուղղությամբ, որպեսզի ռազմական առաջադրանքներն արդյունավետ եւ անվտանգ կատարվեն։
Ռազմարդյունաբերության զարգացման առաջնահերթություններից մի կարեւորագույն սկզբունք կա, որ ամրագրվել է այս փաստաթղթի նախագծում։ Խոսքը կենսական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 250 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բարձրտեխնոլոգիական ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ ԲՏ ոլորտի կազմակերպությունների թիվը 2018թ. կազմել է շուրջ 1000 ընկերություն։ Ոլորտի շրջանառությունը կազմել է 115 մլրդ դրամ կամ 242 մլն ԱՄՆ դոլար։ Ոլորտում զբաղվածների թիվը 15 000 մասնագետ է։ Այս տվյալները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն են, որ միանգամից քննարկման է դրել երեք ռազմավարություններ՝ ԲՏ արդյունաբերության զարգացմանը, Հայաստանի թվայնացմանը եւ ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման ռազմավարությանը վերաբերող։
ԲՏ ոլորտի ռազմավարությունը 2020—2025թթ. նպատակներն ու դրանց հասնելու հիմնական ուղղություններն է սահմանում։ Առաջնահերթ 18 ոլորտներ են սահմանվել։ Դրանք են՝ արհեստական բանականությունը, տվյալագիտությունը, կիբեռանվտանգությունը, քվանտային համակարգերը, նանոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, իրերի ինտերնետը, կապի ժամանակակից տեխնոլոգիաները, օպտիկա—լազերային տեխնոլոգիաները, ռադիոէլեկտրոնիկան եւ միկրոէլեկտրոնիկան, բիոինժեներական տեխնոլոգիաները, ԴՆԹ հաջորդականացումը, գերհաղորդիչները, էներգիայի ստացման այլընտրանքային տեխնոլոգիաները, էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաները, բարձր ճշտության արտադրական տեխնոլոգիաները, բլոկչեյն տեխնոլոգիաները եւ ավիատիեզերական տեխնոլոգիաները։
Միջազգային ասպարեզում ի՞նչ դիրք ունի մեր երկիրը։ Նախարարությունը վերլուծել է Համաշխարհային նորարարության ինդեքսի (GII) ցուցանիշները՝ հիմք ընդունելով 7 գործոններ՝ իրենց ենթագործոններով։ Ամփոփ վերլուծության պատկերն այսպիսին է՝ ըստ ուժեղ եւ թույլ կողմերի, ըստ հնարավորությունների եւ սպառնալիքների։
Ըստ այդմ՝ մեր ուժեղ կողմերն են՝ տաղանդի առկայությունը, հիմնարար գիտելիքի բարձր մակարդակը, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների առկայությունը, սփ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կիեւի ու Մոսկվայի միջեւ, այսպես կոչված, «գազային պատերազմում» այժմ անդորր է։ «Գազպրոմը» Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ կարող է «Նավթագազին» վճարել 3 մլրդ եվրո։ Այդ որոշումը, ի դեպ, ընդունվել է 2017 թ. դեկտեմբերին եւ հաստատվել 2018 թ. փետրվարին։ Ստոկհոլմի արբիտրաժը նախ որոշեց, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինային վճարի 2,56 մլրդ դոլար, սակայն տուգանքների հաշվառումով գումարը գերազանցեց 3 մլրդը։ Իսկ տուգանքներն այն բանի հետեւանք են, որ «Գազպրոմը» չէր ընդունում այդ որոշումը։
Կողմերը, ինչպես նշում է «gazeta.ru»—ն, չեն բացառում գազային նոր պայմանագրի կնքումը։ Ինչպես վստահեցնում են Ռուսաստանում ու Ուկրաինայում, փաստաթուղթը գրեթե պատրաստ է։
Այն մասին, որ «Գազպրոմը» պատրաստ է զիջումներ կատարել Ուկրաինային, երեկ «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ռուսաստանյան այն պատվիրակության անդամներից մեկը, որը հիմա խորհրդատվություն է անցկացնում գազային նոր պայմանագրի կնքման վերաբերյալ։ Բանակցությունները երեկ շարունակվել են Մինսկում։
Ի դեպ, նախօրեին Բեռլինում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրահանձնաժողովի ու Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ ռուսաստանյան գազի տրանզիտի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը։ Հիշեցնենք, որ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31—ը։
Բանակցությունների արդյունքում, ինչպես նշել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, կազմվել է «գազային արձանագրության դետալային նախագիծը», որը բարձր մակարդակի փաստաթուղթ է տնտեսական առումով, սակայն քաղաքական մակարդակով համաձայնեցման կարիք ունի։
«Շատ որակյալ ենք մշակել որոշման վերջնական պայմանագիրը, որը մեզ մոտեցնում է փաստաթղթի վերջնական ստորագ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 228 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը պատմական հուշարձանների պահպանության գործում կհամագործակցի Իտալիայի հետ, որը մեծ փորձ ունի այդ ոլորտում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փաստել է, որ իտալացի գործընկերներն իրենց փորձը մեզ հետ կիսելու պատրաստակամություն են հայտնել։
Փոխնախարարը շեշտեց, որ հուշարձանների պահպանումը ենթադրում է օրենսդրական փոփոխություններ։
«Մեծ կարեւորություն ենք տալիս գանձագողության դեմ պայքարին; Իտալիայում գործում է հուշարձաններ պահպանողների ինստիտուտը։ Նրանք զինված ստորաբաժանումներ են, որոնք գործում են պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Նրանց առաքելությունը պատմական հուշարձանները պահպանելն է։ Նպատակ ունենք այդ փորձը ներդնել Հայաստանում»,—ասաց Նարինե Խաչատուրյանը։
Հայաստանը հարուստ է պատմական հուշարձաններով եւ հնավայրերով, որոնք պահպանության կարիք ունեն։ Այս մոդելի հետ կապված քննարկումներ են անցկացվել ՀՀ ոստիկանության հետ, որը, իհարկե, պատրաստ է համագործակցության։
Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ 2020 թվականի գարնանը իտալացի մասնագետները կգան Հայաստան եւ կներկայացնեն իրենց փորձը, կհստակեցվեն համատեղ անելիքները։
Զինված ստորաբաժանումների ստեղծման հարցը, անշուշտ, բարդություններ ունի։ Այդ կառույցների ներկայացուցիչները պետք է գերազանց տիրապետեն ոչ միայն պահպանության գործին եւ ենթարկվեն պաշտպանության նախարարությանը, այլեւ կատարյալ գիտելիքներ ունենան հնագիտական ժառանգության վերաբերյալ։ Բացի այդ, այո, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, եւ պետք է հստակեցվեն նաեւ պահպանության կանոնները այն դեպքերում, երբ կոնկրետ վայրերում հանկարծ արժեքներ են բացահայտվում ոչ մասնագետների կողմից։ ԿԳՄՍ նախարարությունը շ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 233 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։
ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստին, որպես Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկրի ղեկավար, ներկա է եղել նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները միության զարգացման ընթացիկ աշխատանքները եւ համագործակցության խորացման հեռանկարները քննարկել են նեղ եւ ընդլայնված ձեւաչափով հանդիպումների շրջանակում։
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում։ Գործող նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020թ. փետրվարի 1—ին։ Նիստում հաստատվել է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը։ Որոշում է կայացվել՝ 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը Բելառուսին փոխանցելու վերաբերյալ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թ. հունվարի 1—ից։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խոսքով, որում նշել է. «Հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Փաստացի մենք տարին ավարտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 277 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին 100 տարում հայկական հարցն այսքան մոտ չի եղել միջազգային օրակարգում ամրագրվելուն

ԱՄՆ Սենատը շատ անսպասելի ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, այն էլ՝ միաձայն, երբ 3 անգամ դրա քննարկումը Սենատում կասեցվել էր։ Հայության արձագանքն ամենուր հասկանալի էր, ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, քաղաքական ու հանրային ուժերը Հայաստանում եւ սփյուռքում ողջունեցին ԱՄՆ Կոնգրեսին եւ Սենատին, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը այսօր, երբ վերստին վտանգավոր իրավիճակ է մերձավորարեւելյան ու կովկասյան տարածաշրջաններում, ՀՀ եւ ԼՂՀ համար նաեւ որոշակի անվտանգային տարրեր է պարունակում։
Ինչքան էլ թուրքական կողմը հայտարարի, թե Կոնգրեսի, ապա եւ Սենատի որոշումները «քաղաքական բեմադրություն են», «իրավական հենք եւ ուժ չունեն», նկատելի է Անկարայի իրական անհանգստությունը։
Մի շարք ցեղասպանագետներ, այդ թվում՝ ազգությամբ թուրք, հայտարարեցին, որ սա պատմական օր է ոչ միայն հայերի, այլեւ առաջադեմ մարդկության ու հենց Թուրքիայի ժողովրդի համար։ Հիշեցնենք, որ այս բանաձեւի ընդունումը սպասվում էր դեռ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, սակայն նա ապրիլի 24—ին ունեցած ելույթում 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները բնութագրելու համար օգտագործեց ոչ թե ցեղասպանություն եզրույթը, այլ հայերեն որակեց «Մեծ եղեռն»։ Իմիջիայլոց, այս առումով էլ ցեղասպանագետներց ոմանք էլ հայտարարեցին, թե «Մեծ եղեռն» եզրույթը կարելի է օգտագործել, եթե այն հստակ նույնականացվի հայերի ցեղասպանության հետ, ինչպես «Հոլոքոսթն» է նույնականացվում հրեաների ցեղասպանության—ողջակիզման հետ։ Այս տարվա ապրիլի 24—ին էլ, չնայած հայության սպասմանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 244 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

«Կոնգրեսն այժմ միասնական է ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում։ Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը եւս միանա մեզ»,–թվիթերյան իր էջում գրել էր կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ողջունելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող համար 150 բանաձեւի միաձայն ընդունումը Սենատի կողմից։
Որո՞նք էին Սենատի կողմից բանաձեւի ընդունման պատճառները, ո՞րն է Հայաստանի Հանրապետության հաջորդ քայլն այս ուղղությամբ, եւ արդյո՞ք պետք է վերաձեւակերպել Հայոց ցեղասպանության հարցում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ 
«ՀՀ»—ի հետ զրույցում թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ԱՄՆ—ի կողմից բանաձեւի ընդունումը չափազանց կարեւոր քայլ համարեցին՝ ընդգծելով ինչպես ԱՄՆ—ի հայկական կազմակերպությունների, այնպես էլ՝ ՀՀ—ի, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության կատարած ահռելի աշխատանքը։ «Սա տասնամյակների աշխատանքի արդյունք էր։ Որքան էլ ասենք, որ միջազգային քաղաքականության համար հարմար պահ էր, բայց, ամեն դեպքում, եթե չլինեին մեր հայկական կազմակերպությունների ջանքերը, ապա կարող է այս հաջողությունը չունենայինք»,–ասաց Տ. Սիմոնյանը։
Ն. Մկրտչյանն առաջարկում է չբավարարվել ձեռբերվածով եւ չկարծել, թե հարցը լուծված է. «Սա տրամաբանական հանգրվաններից մեկն էր։ Աշխատանքները պետք է շարունակենք եւ արձանագրենք, որ բանաձեւի ընդունումն առաջին հերթին հենց Միացյալ Նահանգներին էր պետք, որը ժամանակին օգնություն է ցուցաբերել մեր գաղթականներին, աջակցել է նաեւ այլ ձեւաչափերով»։ Որպես պատմաբան նկատում է՝ պատմության ամե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 272 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիան անուղղակիորեն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձեւը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը։ Թուրքական իշխանական շրջանակներն արդեն արձագանքել են այդ իրադարձությանը։ Մասնավորապես, նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձեւի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ Պատժամիջոցները եւ սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ՝ հրաժարվելու մեր ազգային անվտանգության շահերից»։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «ԱՄՆ—ի Սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք եւ ուժ չունի։ Նրանք, ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով, վախկոտներ են, որոնք չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։ Իսկ ահա ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» եւ իրենց համար իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում։ Արտաքին գերատեսչությունը ԱՄՆ—ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»։ Հայտարարության մեջ շեշտվել է, որ դա ԱՄՆ—Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է։
«Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,– ասվա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 230 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիան Սիրիայում իր ծավալապաշտական, նեոօսմանական նպատակներն իրականացնելու ուղղությամբ ջանք չի խնայում՝ համագործակցություն ու աջակցություն ակնկալելով միջազգային ու տարածաշրջանային գերտերություններից։ Անկարան դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում տեղի ունցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լուրջ ջանքեր է գործադրել իր դաշնակիցներին համոզելու, որ Սիրիայի քրդերին ահաբեկչական խմբեր համարեն։ Սակայն, ինչպես ենթադրվում էր, որեւէ ձեռքբերում չունեցավ, մանավանդ որ ԱՄՆ—ն եւս Սիրիայի քրդերի հետ կրկին ջերմացրել է հարաբերությունները, թեեւ Թուրքայի առջեւ կանաչ լույս էր վառել՝ Սիրիա ներխուժելու եւ «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններով «անվտանգության գոտի ստեղծելու» այդ երկրի հյուսիսային հատվածում։
Այլ կերպ ասած՝ Լոնդոնից Անկարան ձեռնունայն վերադարձավ եւ քննադատություններ է հնչեցնում ՆԱՏՕ—ի անդամ երկրների հասցեին՝ պահանջելով հովանավորել Սիրիայի հյուսիս իր ներխուժումը։ Այս առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 7—ին հայտարարել է, թե ՆԱՏՕ—ի որոշ անդամներ, քննադատելով «Խաղաղության ակունք» գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանից C–400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը, որոնք կոչված են Թուրքիայի ազգային անվտանգությունն ապահովելուն, ներկայացնում են իբրեւ կազմակերպության քաղաքականությանը հակասող քայլեր, ինչը լիովին անտրամաբանական է։ Նա շեշտել է, որ Անկարան, որպես ՆԱՏՕ—ի 70—ամյա անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած պարտավորություններին՝ դաշնակիցների հետ համագործակցել է ահաբեկչությունը վերացնելու հարցում, սակայն, ի հեճուկս այս հարցում համաձայնության, նրանք Թուրքիային ահաբեկչության դեմ մենակ են թողել։ Իսկ իշխող «Արդարություն ու զարգացում» կո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 268 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024