ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 05.05.2024, 13:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 10 11 12 13 14 ... 312 313 »

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ այսօր պաշտոնական այցով ժամանում է Հայաստան։ Այցին ընդառաջ Պրոկոպիոս Պավլոպուլոսը բացառիկ հայտարարություն է տրամադրել «Արմենպրեսին»։
«Հույն—հայկական հարաբերությունները, որոնք հասել են բացառիկ մակարդակի, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ եւ հիմնված են ամուր բարեկամության, փոխըմբռնման, ինչպես նաեւ ստեղծարար ու արդյունավետ համագործակցության վրա։ Մեր հարաբերություններն իրավամբ հասել են այն աստիճանի ներդաշնակության, որ դրանք ձգվում են երկկողմ հարաբերություններից անդին՝ դեպի միջազգային համագործակցության ավելի լայն դաշտ, քանի որ մի շարք կարեւոր միջազգային հարցերի վերաբերյալ մեր համապատասխան տեսակետներն էականորեն համընկնում են, հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են խաղաղության, մարդու հիմնարար իրավունքների ու սոցիալական արդարության պաշտպանությանը եւ ամրացմանը։ Այս ուղղությամբ մեր ջանքերի հիմնական քաղաքական ու ինստիտուցիոնալ հենարանը միջազգային իրավունքի համապարփակ կիրառումն է։
Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ եռակողմ համագործակցությունն ամրապնդում է մեր համատեղ աշխատանքի՝ վերը թվարկած չափանիշները։ Չնայած յուրաքանչյուր երկրի սփյուռքի հարցերն այդ համագործակցության ելակետն են, այն միաժամանակ ստացավ ավելի լայն խթան եւ հանգեցրեց երեք երկրների միջեւ բազմակողմ համագործակցության։ Այդուհանդերձ, Հունաստանի եւ Հայաստանի միջեւ բացարձակ անկեղծ եւ սերտ համագործակցության հիմքերում ընկած են միմյանց նման նահատակության իրողությունները։
Թեպետ մենք չենք սնում վրեժխնդրության որեւէ զգացմունք հանցագործների հանդեպ, սակայն չենք կարող մեզ թույլ տալ անգամ մի պահ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել։ Այդ փորձառության հիշողությունն ու հուշերն են, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 249 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը

Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանում Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։ Պաշտոնական այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, որտեղ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջիններից մեկը ճանաչած Հայաստանի դարավոր բարեկամ երկրի նախագահը հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ըստ արարողակարգի՝ տեղի կունենան ծաղկեպսակի զետեղում, շրջայց հուշահամալիրի թանգարան եւ ծառատունկ։
Նախատեսվում են Պրոկոպիս Պավլոպուլոսի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումից հետո նախագահները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ։ Հունաստանի նախագահին կընդունի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ—ն։ Նախատեսվում են նաեւ այցելություն Մատենադարան, հանդիպում Հայաստանի հույն համայնքի ներկայացուցիչների հետ, մշակութային այլ միջոցառումներ։
Հունաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգի, հայ—հունական հարաբերությունների շուրջ «ՀՀ»—ի հարցերին պատասխանել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
–Հոգեւոր, պատմական, մշակութային կապերը երկու ժողովուրդների միջեւ բավականին խոր արմատներ ունեն։ Արդյոք համարժեք ձեւո՞վ են զարգանում նաեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները։ Ի՞նչ քայլեր են իրականացվում՝ այս ուղղություններով հարաբերություններն ամրապնդելու եւ խորացնելու համար։
–Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատվել է գերազանց քաղաքական երկխոսություն։ Հայ եւ հույն ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորվել են ջերմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 247 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 405 կողմ եւ 11 դեմ ձայների համադրությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Այս քվեարկությունը մասշտաբային առումով աննախադեպ էր, ինչպես նաեւ աննախադեպ էր հանրապետականների եւ դեմոկրատների՝ միասնական ճակատով հանդես գալու առումով։ Որոշումը, իհարկե, նախ եւ առաջ քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված քայլ էր, սակայն ողջ աշխարհի հայության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքար մղած հանրության համար (դիվանագետներ, պատմաբաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող մտավորականներ եւ այլք) ակնհայտորեն ունի նաեւ պատմական արդարության վերականգնման ուղերձ։
Իհարկե, բանաձեւի ընդունումը տեղի ունեցավ թուրք—ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում եւ օրգանական առումով շաղկապված է նաեւ նույն օրը ընդունված մեկ այլ բանաձեւի հետ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ կապված վերջինիս՝ Սիրիա ներխուժման հետ, սակայն, միանշանակորեն սա նաեւ հանուն արդարության, հանուն պատմական ճշմարտության վերականգնման շուրջ մեկդարյա պայքարի արդյունք էր, որի համար պետք է երախտիքի խոսք հղել ինչպես Հայ դատի համար պայքարող կազմակերպություններին, նրանց ներկայացուցիչներին, սփյուռքին, այնպես էլ ԱՄՆ խիզախ կոնգրեսականներին, անհատներին, որոնց օրակարգում մշտապես եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը մի քանի անգամ պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ կողմից, ինչը նաեւ արձանագրված է հենց Ներկայացուցիչների պալատի բանաձեւում։ 1951 թ. մայիսի 28—ին «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի» վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը «առ ոչի՞նչ» է Անկարայի համար

Ներկայումս թուրք-սիրիական սահմանին անդորր է, բացառությամբ երբեմն հնչող կրակահերթերի, որ լսվում են երկու կողմից էլ, բայց ծավալման ոչ մի գործողություն չի կատարվում։ Սա այսօր նմանվում է հայ—ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, երբ ադրբեջանական սադրանքներին հայկական կողմը պատասխան հարված է հասցնում։ Նմանապես սիրիական կողմն է պատասխան կրակ բացում, երբ թուրքերը փորձում են ամենօրյա լարումը պահպանել։ Եվ ինչպես Բաքուն է իր սադրանքներից հետո մեղադրում հայկական կողմին, այդպես էլ Անկարան է մերթ ընդ մերթ հայտարարում, թե խնդիրը դեռ լուծված չէ, ուստի չի բացառվում նոր ներխուժումը։ Գաղտնիք չէ, որ թյուրքական կեղծարարությունն ամեն տեղ նույնն է։
Ինչեւէ, նոր ներխուժման սպառնալիքը հին ոճով են դեռ հիմնավորում, իբր դա հերթական պայքարն է լինելու ահաբեկիչների դեմ՝ քրդական զինյալներին ահաբեկիչ որակելով։ Թուրքիայում գործող քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցությունը Անկարան որակում է ահաբեկչական (քրդերն այն համարում են ազատագրական)։
«ՀՀ»—ն թուրք—ադրբեջանական «կարճ» հիշողության մասին գրել է՝ ոնց են «մոռացել», թե թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներն ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բանակի շարքերում կռվել Սիրիայի ու Իրաքի ժողովրդի դեմ։ Ինչպես են ծայրահեղականների հետ մասնակցել արաբների, քրդերի, եզդիների, հայերի, ալեւիների եւ այլ ազգերի կոտորածներին ու տեղահանումներին՝ իրաքյան եւ սիրիական քրդական ինքնավարություններում, չխնայելով ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մահմեդականներին ու արեւապաշտ եզդիներին։ Այդ իրավիճակում հայտնված ազգությունները դա համեմատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 252 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ, թյուրքական մամուլը կրկին ակտիվացավ։
Ընդհանրապես՝ վերջին տարիներին, երբ Հայաստանը խոսում էր գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու մասին, նկատելի էր, որ թյուրքական մամուլը պարբերաբար մեջբերում էր «Foreign Policy Journal»—ում հրապարակված փորձագետ Ռիչարդ Ռուսոյի հոդվածը հայկական ԱԷԿ—ի իբր շատ վատ վիճակի մասին։ Բնականաբար, հոդվածագիրը չէր խոսի մեր ԱԷԿ—ի վիճակի մասին տրված միջազգային մասնագիտական գնահատականներից։ Եվ ասենք՝ ինչու, բնականաբար։
Բանն այն է, որ (չեմ հիշում՝ առիթով ասել եմ, թե ոչ) այդ տարիներին փորձագետ համարվող Ռուսոն Բաքվի ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ էր։ Այսինքն՝ արեւմտյան այս փորձագետը աշխատավարձ էր ստանում Ադրբեջանի իշխանություններից։ Կարճ ասած՝ սա կոչվում է՝ ադրբեջանական ազդեցության գործակալ։ Իսկ եթե մասնագետը կամ փորձագետը ազդեցության գործակալ է, ուրեմն վարձատրվում է քաղաքական խաղեր տալու համար։ Ուստի անիմաստ է նրա ինչ—որ խոսք մասնագիտական տեսակետից քննարկելը։
Ինչեւէ, տարիներն անցան, տեղական ու միջազգային մասնագիտական եզրակացությունը հնչեց, եւ մեր ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարաձգումը թույլատրվեց։ Եվ քանի որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ անփոփոխ պահեց իր դիրքորոշումը, այն է՝ ատոմակայանին այլընտրանք միայն նոր ատոմակայանն է լինելու, ու նոր ԱԷԿ—ը կառուցվել է ներկայիս կայանի տարածքի հարթակում, թյուրքական մամուլը սկսեց նոր աղաղակ հնչեցնել. տարածքը վտանգավոր է։ Եվ դա անում է ամեն անգամ, երբ միջուկային ոլորտում որեւէ գործընկերոջ հետ հանդիպում ենք ունենում։ Ինչպես օրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 274 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը դեռեւս 2017-ից ստանձնել է Պարիս Հերունու նախագծած եւ կառուցած՝ աշխարհում իր տեսակի մեջ եզակի՝ ռադիոօպտիկական դիտակի վերագործարկման նախաձեռնությունը։ Այդ նպատակով այս տարվա օգոստոսին կառավարություն է ներկայացվել ոլորտային եւ ենթակառուցվածքային զարգացման ծրագիրը, որը պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակներում է։ Դրանով նախատեսվում է ստեղծել «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» գիտաարտադրական եւ կրթական նշանակության էկոհամակարգ՝ Արագածի գիտական կենտրոնի եւ այլ ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ակտիվների հիման վրա, որի նպատակն է պետական գույքն առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ստեղծել։
Խորհրդային Միության փլուզումից հետո կենտրոնին տարբեր կարգավիճակներ է տրվել։ Ներկայումս Արագածի գիտական կենտրոնի ակտիվները «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ—ի հաշվեկշռում են՝ համաձայն 2012 թ. ՀՀ կառավարության որոշման։ Դրամաշնորհի ձեւով ինստիտուտը պետական բյուջեից տարեկան ստանում է մոտ 45 մլն դրամ, որը, ըստ էության, օգտագործվում է միայն ակտիվի պահպանման համար՝ առանց զարգացման էական հեռանկարի։
«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մինչ օրս 10—ից ավելի պաշտոնական հուշագրեր են ստորագրել միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ «Ակրոնիս Ինթերնեյշնլ», «Ռյոդե էնդ Շվարց», «National insturuments»—ի հայաստանյան գրասենյակ եւ այլն։ Կազմակերպություններից բացի ծրագրով հետաքրքրված են եւ իրենց աջակցությունն են հայտնել գիտական եւ ինժեներական միջազգային համայնքի ներկայացուցիչները, ինչպես, օրինակ, Եվրոպական տիեզերական գործակալության անտենաների փորձագետ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 277 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ստորագրվել է ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները։ Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաեւ Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ելույթս կսկսեմ Դմիտրի Անատոլիի հասցեին շնորհակալական խոսքերով՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, հյուրընկալության եւ ավանդական ջերմ ընդունելության համար։ Ես շատ ուրախ եմ կրկին այցելել Մոսկվա եւ մասնակցել միջկառավարական խորհրդի նիստին։
Անցնելով օրակարգային հարցերին՝ ցանկանում եմ սկսել անցած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին մեզ տրամադրված տեղեկատվությունից։ Կարծում եմ, որ գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով։ Շոշափելի արդյունքներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման եւ ամրապնդման տեսանկյունից։ Մենք կարող ենք հպարտորեն նշել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ՝ համագործակցության բազմազան փաթեթով։
Գոհունակությամբ նշելով ձե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 227 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

Հայաստանում անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը եւ դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որը կնպաստի երկրի այլ ոլորտների զարգացմանը։
Երեկ կառավարության նիստում սա ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ ներկայացրեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որն արժանացավ գործադիրի հավանությանը։
Կա՞ր, արդյոք, այս իրավական ակտի անհրաժեշտությունը։ Ըստ նախարարի՝ այո։ Տիեզերքն ուսումնասիրելու ունակությունն անմիջապես կախված է մարդկության գիտական զարգացման մակարդակից, տիեզերական գործունեությունը կանոնակարգելով՝ մենք շատ բնագավառներ կզարգացնենք։ Այժմ Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով։
Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար։ Տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում մեծ մրցակցություն կա մասնավոր ընկերությունների միջեւ։ Այդ ընկերությունները որոնում են ազատական եւ մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել։ Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը, սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում։ Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւն։
Հակոբ Արշակյանը վստահ է, որ Հայաստանում տիեզերական ոլորտի ստեղծումը եւ այդ ոլորտում գործունեության խրախուսումը մեծ նշանակություն կարող են ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլեւ ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Նշվածը հիմք կլինի, որպեսզի տե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 262 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որոշ ժամանակ առաջ մենք տեղեկացրել էինք, որ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ձեւը։ Եվ ահա երեկ կառավարության նիստում դա հաստատվեց։
Որ գյուղոլորտում ապահովագրության պահը հասունացել է, մենք մեկ անգամ չէ որ ասել ենք։ Այսօր էլ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը փաստում է դրա անհրաժեշտությունը։
Բանն այն է, որ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ. աշխարհում հայտնի 350 բնական աղետներից մեր տարածքին առանձնահատուկ են 110—ը։ Հետեւաբար, գյուղատնտեսությունում տնտեսավարողները տարբեր բնական աղետների (կարկուտ, ցրտահարություն, երաշտ եւն) հետեւանքով զգալի կորուստներ են կրում։ Միայն վերջին 6 տարիներին բնական աղետների պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ։ Օրինակ, ամեն տարի միայն կարկուտի պատճառով վնասվում է հանրապետության այգետարածքների 10–15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80–100 տոկոս։
Ինչեւէ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ հիմնականում ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով, եւ այն առավել արդյունավետ է իրագործվում պետական ու մասնավոր ինստիտուցիոնալ կառույցների ակտիվ համագործակցությամբ (պետություն—մասնավոր գործընկերություն՝ ՊՄԳ սկզբունք)։ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է գյուղատնտեսությունում տնտեսավարողների, ապահովագրական ընկերությունների եւ պետության միջեւ համագործակցության արդյունավետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 235 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի այս հանձնառությունը ջանադիր աշխատանք ու հետեւողական քայլեր է պահանջում

«Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչեւ 2050 թվականը, նաեւ ակտիվ քննարկումներ ծավալել աշխարհում անտառների պահպանության եւ վերականգնման խնդիրների շուրջ։ Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է անտառագիտության ոլորտում հետազոտական եւ կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը։
Միջոցառմանը մասնակցում են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր «Կանաչ գոտի շարժում» քենիական ծրագրի, ամերիկյան «Woods Hole» հետազոտական կենտրոնի, իսրայելական KKL—JNF բնապահպանական կազմակերպության, ՄԱԿ—ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի եւ «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության ներկայացուցիչները։ Համաժողովի օրերին կազմակերպվելու են այցելություններ «Դիլիջան» ազգային պարկ, «Էյ Թի Փի»—ի տնկարաններ, ծառատունկի վայրեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ներկա է գտնվել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից անտառների վերականգնման ու պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին եւ կարեւորել գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 283 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024