ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.05.2024, 18:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 312 313 »

Ստեփանակերտում հրավիրված «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետության ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների եւ քաղաքների հետ, նոր ազդակ եւ գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաեւ ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին միավորող ցանց։
Համաժողովում, որին մասնակցում են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի եւ շրջանակների, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից՝ շուրջ 50 երկրներից ավելի քան 150 քաղաքական—հասարակական գործիչներ եւ մտավորականներ, ելույթով հանդես է եկել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։
Անդրադառնալով, մասնավորապես, բանակցային գործընթացին, Բ. Սահակյանը կրկին վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները կողմնակից են Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ «Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, եւ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով»,–շեշտել է Արցախի ղեկավարը։
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, մասնավորապես նշել է, որ Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը, որն ամրա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 251 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Աշխաբադում երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։
Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում եւ կարեւորել նրա այցը՝ ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։ «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում եւ շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մեր հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման»,–ասել է Թուրքմենստանի նախագահը։
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն է հայտնել հայ—թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից եւ նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է այցելել Թուրքմենստան եւ առիթ ունենալ մտքեր փոխանակելու հայ—թուրքմենական փոխգործակցության ընթացքի եւ զարգացման շուրջ։ «Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիեւիի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Թուրքմենստան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Հաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլեւ մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները», ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 257 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մենք՝ հայերս, այս աշխարհում բոլորից լավ գիտենք թուրքական անմարդկային վտանգների մասին, անկախ այն հանգամանքից, նրանք հենց թուրք անունով են հանդես գալիս, թե ադրբեջանցի կամ մեկ այլ։ Ամենաշատը մենք ենք զգացել արհավիրքների այն բեռը, որը կարող է տեսանելի դարձնել թուրք հարեւան ունենալու աներեւակայելի սարսափները։ Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք աշխարհում եւ տարածաշրջանում թուրքական վտանգներին եւ, փաստորեն, այն վտանգը, որը դիտարկել էինք նաեւ Սիրիայի մասով, դարձավ իրականություն։
Եվ այստեղ է, որ նորից հարց պետք է բարձրացնենք նախ մեր, ապա աշխարհի առջեւ, որ Սիրիայում իր նպատակների հաջողությունից կարող է ոգեւորվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ նա վաղուց բացահայտորեն խոսում է իր ծավալապաշտական ծրագրերի մասին։
Այդ ամեն ինչը սկսվեց այն ժամանակներից, երբ տարիներ առաջ Էրդողանը կասկածի տակ դրեց Աթաթուրքի ստեղծած պետության ձեւը՝ համարելով, որ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող լինել օսմանյան Թուրքիայի ժառանգորդը, ինչը ինքը կկարգավորի՝ իսլամական Թուրքիայի ձեւավորմամբ։ Այսպիսով նա նպատակ ունի համաթուրքական եւ համաիսլամական հիմնախնդիրները համատեղել եւ ուղղել մեկ նպատակի՝ «Մեծ Թուրանի» ստեղծմանը։ Իսկ դա անցնում է օսմանականության ճանապարհով, ինչի մասին եւս խոսեցինք։ 
Էրդողանը մեկ այլ քայլ էլ արեց իր նպատակների համար։ Նա անուղղակիորեն կասկածի տակ դրեց Աթաթուրքի՝ բոլոր թուրքերի հայրը լինելու ցայսօր անբեկանելի թվացող տեսությունը։ Իսլամական Թուրքիան պիտի ստեղծեր նոր հայր թուրքերի համար, որին Թուրքիայի նախագահը պատրաստվեց նախագահ վերընտրվելուց հետո, երբ նախագահական նստավայրը տեղափոխեց այն վայրից, որը հանդիսացել էր Աթաթուրքի եւ նրանից հետո բոլոր նախագահների նստավայրը։
Այս ամենի վրա մեզանում ուշադրություն դար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 251 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ եւ ընդլայնված կազմերով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Հարգելի նախագահ,
Պետությունների եւ պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ես կցանկանայի իմ ելույթն սկսել՝ երախտագիտության խոսքեր հայտնելով հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիեւիին եւ մեր բոլոր թուրքմեն գործընկերներին մեր նիստի գերազանց կազմակերպման եւ այն ջերմության ու ոգեւորության համար, որով մեզ դիմավորեցին թուրքմենական հյուրընկալ հողում։ Չեմ կարող չնշել, որ չափազանց տպավորված եմ Աշխաբադով, ի դեպ, ես առաջին անգամ եմ այս քաղաքում, նրա հոյակապ ճարտարապետությամբ եւ ժամանակակից տեսքով։
Կցանկանայի նաեւ երախտագիտություն հայտնել Անկախ պետությունների համագործակցությունում նախագահության շրջանակում Թուրքմենստանի կատարած աշխատանքի համար՝ ուղղված ԱՊՀ հետագա զարգացմանը։ Ձեր արդյունավետ աշխատանքն արտացոլվել է մեր համագործակցության օրակարգում ընդգրկված հարցերի շարքում։
Այսօրվա քննարկմանը ներկայացված հարցերի կապակցությամբ կցանկանայի նշել հետեւյալը՝ մենք ողջունում ենք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը եւ աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ԱՊՀ երկրների միջեւ տնտեսակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 245 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առաջնորդվում են մարդասիրական նորմերով եւ օրենքներով

Ինչ խնդիրներ ունեն հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունները, եւ որոնք են դրանց լուծման ուղիները։ Գլխավորապես այս հարցն էր քննարկման առարկա դարձել հայկական երկու հանրապետությունների ազգային փոքրամասնությունների, պետական մարմինների, գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ստեփանակերտում հրավիրված հանդիպմանը, որ նախաձեռնել էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը։
Ողջունելով «Կլոր սեղանի» մասնակիցներին եւ կարեւորելով նման ներկայացուցչական կազմով քննարկումների անհրաժեշտությունը, նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ պետությունների միջազգային հեղինակությունը պայմանավորվում է տվյալ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքով եւ համոզմունք հայտնեց, որ «Կլոր սեղանը» առարկայական կդարձնի պետական այրերի մոտեցումները ակնկալվող հարցերի վերաբերյալ ու ենթադրվող քայլերը կլինեն առավել գործնական։ Գերատեսչության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանն իր խոսքում հատկանշական համարեց այն, որ չնայած Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքին, երկրում միշտ էլ առաջնորդվում են մարդասիրական նորմերով եւ օրենքներով։ Եվ, որպես ասվածի վկայություն, նա շեշտեց իշխանությունների կողմից դրսեւորվող հոգատարությունը՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ։
Եթե հունական համայնքի նախագահ Սոֆի Իվանիդիսին մտահոգում են «ազգային մշակույթի, լեզվի, ավանդույթների եւ սովորությունների պահպանման հետ կապված խնդիրները», եւ շատ կցանկանար, որ կիրակնօրյա դպրոց բացվեր, հնարավորինս արագ հիմնանորոգվեր Մեհ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 269 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այն ներկայացնելը պետք է ծավալվի ՀՀ ԱԳՆ հետ սերտ գործակցությամբ

Մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով իհարկե անհերքելի է հայկական զինուժի առաջնային դերը, հայկական բանակն է մեր ազգի ու պետության ինքնապաշտպանության իրականացման գլխավոր երաշխիքը։ Սակայն անհերքելի է նաեւ մեր ուժային այլ կառույցների եւ դիվանագիտական գերատեսչության կարեւոր դերակատարումը պետության անվտանգության, արտաքին ու ներքին կայունության հաստատման հարցերում։ Եթե ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հիմնական գործառույթը իրականացվում է արտաքին ու ներքին կայունությունն ապահովելու համար, ապա արտաքին գործերի գերատեսչության գործառույթը մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության խնդիրները արտաքին աշխարհի հետ ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ու իրավական ասպարեզներում ամրագրելն ու միջազգային օրակարգում հայանպաստ քաղաքականության հաջողելն է։
Այստեղ անդրադառնանք մեր երկրի արտաքին քաղաքականության վերջին ժամանակների իրադարձություններին, ինչը կդիտարկենք Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հնարավորությունների համատեղման տիրույթում։
Հայտնի է, որ աշխարհի մոտ 110 երկրներում շուրջ 12—15 միլիոն (որոշ տվյալներում ավելի մեծ թիվ է նշվում) հայեր են բնակվում (իհարկե, Թուրքիայում եւ այլ երկրներում բնակվող ծպտյալ հայերի թիվը չհաշված, չնայած, ըստ որոշակի տեղեկատվության, այդ ծպտյալ կամ ինչպես սփյուռքում են նշում՝ թաքուն հայերի մեծ մասը գիտի, որ հայ է, պարզապես այսօր անվտանգ չէ բացահայտ արմատներին վերադառնալը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում արգելված է հայերին ազգ կոչել եւ հայերը կրոնական փոքրամասնություն (եւս մեկ քրիստոնեական համայնք) են նշված։ Եվ կարեւոր էր, որ որոշ ծպտյալ հայերի կրոնափոխության եւ այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներում քր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 247 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երեւանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր,
ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում՝ համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով։ 
Մեզ համար մեծ պատիվ է եւ հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, եւ ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո։ 
Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն։ 
Քաղաքական հեղափոխությունից հետո այժմ մենք գ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 247 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Երեւանում շարունակվում է տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը

Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Բացումը տեղի է ունեցել նախօրեին՝ Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական աննախադեպ համերգով, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ։ 
Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի եւ 30 հայ երաժիշտներից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով։
Պաշտոնական բացումից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։
Վարչապետը հանդիպումներ է ունեցել նաեւ WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին եւ ծառայություններին։
World Congress on Information Technology (WCIT) 2019—ի աշխատանքները կամփոփվեն վաղը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո։ Համաժողովի կազմակերպ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 256 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրահայտ է, որ ներկայիս աշխարհում քաղաքական եւ տնտեսական շահերը սերտաճել են եւ վերածվել քաղաքատնտեսական հարաբերությունների։ Սա ոմանք փորձում են չնկատել, անգամ հերքել՝ բացառապես տնտեսական զարգացումը առաջնային դիտարկելով եւ, ըստ այդմ էլ, Արցախի խնդիրը պետք է անգամ զիջումների գնով լուծել, քանզի խանգարում է մեր երկրի տնտեսական զարգացմանը։
Բայց այնքան պարզ է, որ նույնիսկ ասելու կարիք էլ չկա, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե հայկական կողմը վերցնի եւ ում եւ ինչ շահերի համար զիջի ազատագրված մեր տարածքները՝ հայտարարվող խաղաղության դիմաց։
Ո՞վ պետք է պահպանի այդ խաղաղությունը։
Ադրբեջա՞նը։ Այն Ադրբեջանը, որի նախագահները փոխնիփոխ ձգտում են Երեւա՞նը նվաճել, Սեւանն ու Զանգեզու՞րը եւ մեր այլ տարածքնե՞ր։
Նորից հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում որերորդ անգամ հայտարարել էր. «Չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան եւ դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը եւ ամբողջ աշխարհը»…
Իսկ գուցե միջազգային խաղաղապահ զորքե՞րը կպահպանեն խաղաղությունը։ Եվ այդ ո՞ր միջազգային՝ ՀԱՊԿ—ակա՞ն, թե՞ ՆԱՏՕ–ական, թե՞ սրանց «ոսկե միջինը»։ Բայց ցայսօր ակնհայտ է, որ այս ուժերը բոլոր հարցերում հակամարտող կողմեր են։ Եվ ինչ, նրանց հակամարտությունը մենք մեր ձեռքերով ներդնենք հայ—ադրբեջանական հակամարտության մե՞ջ։ Թուրքիան ՆԱՏՕ—ի կենտրոնական ռազմաբազան է Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում։ Արժե՞ այստեղ խորը վերլուծություն անել։ Իսկ Հայաստանում տեղակայված է տարածաշրջանային նշանակության ռուսական ռազմաբազա։ Թերեւս այստեղ էլ վերլուծության կարիք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 272 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության եւ ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության եւ ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների եւ էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների եւ հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի եւ ՏՏ նախարար Զունաիդ Ահմեդ Պալակին, Եթովպիայի ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետեին, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկին, Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար Չոու Կո Յեուին եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի հաջող, տպավորիչ բացման եւ այն պատշաճ մակարդակով կազմակերպելու կապակցությամբ։
Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան այցելելու եւ Երեւանում ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու կապակցությամբ, ինչը շատ լավ առիթ է եւ հնարավորություն՝ ինչպես համաժողովի մասնակից երկրների, ոլորտի առաջադեմ ընկերությունների, այնպես էլ Հայաստանի հետ փոխշահավետ երկկողմ գործակցության հեռանկարները քննարկելու համար։
Վարչապետը եւ WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 278 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024