ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 07.05.2024, 06:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 11 12 13 14 15 ... 312 313 »

Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Պետք է խոսել նաեւ մի կարեւոր իրողության մասին, որը միշտ կոծկում են համաթուրքական ամեն ինչի հետեւից գնացող այս երկրները։ Դա նրանց ամենացավոտ կողմերից մեկն է։ Այս մասին ժամանակին եւ ավելի հանգամանալից անդրադարձել եմ ազգային—ազգայնական ուղղվածությամբ իմ սեփական «Լուսանցք» թերթում։ Այս մասին պետք է խոսել նաեւ այժմ, քանի որ համաթուրքական դաշինքը կամ ճակատը մեծ ճաքեր ունի, ինչը թյուրքալեզու երկրները դեռ կարողանում են քողարկել։ Ժամանակին գրել էի, որ համաթուրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն։ Տարիներ շարունակ «նախաթուրք» հասկացողության կռիվ կա թյուրքական երկրներում։ Իհարկե, թուրքերն իրենց են միանշանակ համարում «թյուրքական գենի կրող», սակայն դրա հետ համաձայն չեն հատկապես թուրքմենները, որոնց նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը թուրքմենբաշի էր կոչվում եւ գրել էր թուրքմենների ազգային եւ հոգեւոր գաղափարախոսությունը։ Անգամ Թուրքիայում բնակվող թուրքմեններն են «վերեւից նայում» թուրքերին։ Սա սկզբունքային վեճ է, որ կարող է հակամարտության տանել։ Թուրքմենբաշի՝ բոլոր թուրքմենների հայր, այսպես էին անվանում արդեն հանգուցյալ նախագահին Թուրքմենստանում։ Նա, ով կառավարեց երկիրը 21 տարի, որպես «ազգի հայր» ավելի հեռուն գնաց, օրացուցային անուններն անգամ անվանափոխեց՝ հունվարը թուրքմենբաշի էր կոչվում, ինչպես իրեն էին անվանում, ապրիլը նրա մոր անունն էր կրում, իսկ սեպտեմբերը՝ ռուխնամա, ինչպես վերնագրված է նրա հեղինակած ազգային ու հոգեւոր գիրքը։
Թուրքմենական պաշտամունքը այնքան խորն էր թափանցել, որ Սափարմուրադ Նիյազովին փոխարինողը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, սահմանադրական փոփոխություններին զուգահեռ, որպեսզի կարողանա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 257 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչ շեշտադրումներ են հնչել Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովում

Մեր թերթի վերջին թողարկումներում պարբերաբար անդրադառնում ենք թուրք-սիրիական հակամարտությանը, Սիրիայի տարածք թուրքական զինուժի ներխուժմանը, սիրիական բանակի եւ քրդերի ինքնավարության զինյալ դիմադրությանը, ինչպես նաեւ այս ամենի վերաբերյալ աշխարհի երկրների ու միջազգային կառույցների արձագանքին։ Այս իրավիճակի ներկայացմանը զուգահեռ զգուշացրել ենք տարածաշրջանում թուրքական եւ համաթուրքական նախանշված ծավալումների եւ այդ համապատկերում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությանն առնչվող հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու մասին։
Բացի այն, որ Թուրքիան հարձակվել է մեր բարեկամ արաբական երկրի վրա, այդ ներխուժմանն իր աջակցությունն է հայտնել մեզ հետ պատերազմական վիճակում (այս պահին՝ փաստաթղթային զինադադարի կարգավիճակում) գտնվող Ադրբեջանը։ Բաքուն քանիցս հայտարարել է, որ սատարում է Անկարայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում։ «Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձեւերն ու դրսեւորումները եւ աջակցում է դրա դեմ պայքարի միջազգային ջանքերին։ Այդ կապակցությամբ մենք վստահ ենք, որ ինչպես թուրքական կողմն է հայտարարել, իրականացվող գործողությունը ծառայում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում ահաբեկչության ռիսկի վերացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, խաղաղության եւ համաձայնության ապահովմանը»,–ասված է Բաքվից հնչած հայտարարությունում։
Եթե Բաքվում եւ Անկարայում «թույլ հիշողություն» ունեն, ապա պետք է հիշեցնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարածաշրջանում ստեղծված դաշնակից զորքերի հետ միասին կռիվ էին տալիս նաեւ սիրիական բանակն ու Սիրիայի եւ Իրաքի քրդական ինքնավարու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 284 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիան վերսկսել է ռազմական գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնությանը։ Գրոհները Սիրիայի հյուսիս-արեւելքում չեն դադարում։ Հարձակման է ենթարկվել Ռաս ալ-Այն քաղաքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարել է, որ ռազմական գործողությունները նպատակ ունեն քրդերի կողմից ղեկավարվող ուժերը հեռացնել սահմանային տարածքից եւ ստեղծել «անվտանգ գոտի», որտեղ կարող են վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականների։
120—ժամյա հրադադարի հայտարարումից եւ այն խախտելուց հետո Անկարան համաձայնվել է այս անգամ 5 օրով դադարեցնել իր գործողությունները Սիրիայում, նորից պայմանով, որպեսզի քրդերը հնարավորություն ունենան դուրս գալ Թուրքիա—Սիրիա սահմանից։
Սիրիայի կառավարությունը եւ տեղի քրդական ուժերը արձագանքել են թուրք—ամերիկյան բանակցությունների ընթացքում Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին։ Կառավարությունից հայտնել են, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի նախաձեռնած ռազմական գործողությունը դադարեցնելու մասին համաձայնությունը «անորոշ» է։ Իսկ քրդական ուժերի ազդեցիկ հրամանատարներից գեներալ Մազլում Քոբանին հայտնել է, որ իրենք ընդունում են Թուրքիայի հետ համաձայնությունը եւ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ի կատար ածվեն համաձայնության կետերը։ Միաժամանակ նա նշել է, որ քուրդ զինյալները չեն հեռանա մնացած տարածքներից։ «Մեր ուժերը մնացած տեղերում կշարունակեն պահպանել իրենց ներկայությունը։ Մյուս շրջաններում էլ հրադադար հաստատելու մասին պետք է խոսվի, սակայն ոչ մի ժողովրդագրական պատկեր չպետք է փոխվի»,–ասել է գեներալը։
Արձագանքել է նաեւ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» խոսնակ Սալիհ Մուսլիմը՝ նշելով, որ ինքը նույնպ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 252 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկիրը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ դա շատ կարեւոր իրադարձություն է մեր երկրի համար։ Ըստ նրա՝ նշանակում է, որ մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահություն կա՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում. «Ինձ համար հաճելի արձանագրում էր»։ Ի պատասխան հարցին՝ սահմանված երկու տարի ժամկետը բավարա՞ր է հաջող գործունեություն ծավալելու համար՝ պատգամավորը պատասխանում է. «Գիտեք՝ աշխատող տեսակի, արդյունք տվող պետական գործչի համար 2 ամիսն էլ է բավարար՝ որոշակի հաջողությունների հասնելու։ Այնպես որ, պետք է գործել ամեն օր, օրվա 24 ժամ՝ մեզ տրված այդ հնարավորությունից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար»։
Պատգամավորը նկատում է նաեւ, որ այդ հարթակում մեզ վստահության քվե տալու մասով հատուկ առիթ փնտրել պետք չէ, քանի որ կոնկրետ իրադարձության չի հետեւել խորհրդի անդամակցությունը։ Նրա բնորոշմամբ՝ ընդհանուր գնահատական է։ «Ու ասեմ, որ սովորաբար միջազգային կառույցներն իրենց եզրահանգումներն անելիս երկու տարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիաներ են համադրում։ Թերեւս, պետության երկու օղակները՝ ՀՀ արտաքին գերատեսչության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրված ինֆորմացիաները՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ, համընկել են, դրա համար էլ ՄԱԿ—ում 144 ձայնով մեր երկիրը ընտրվեց մարդու իրավունքների խորհրդի անդամ»,—նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այդ կարգավիճակում մեծապես պետք է ուշադրություն դարձնել խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 316 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով «Գլոբալ ինովացիոն ֆորումի» կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու եւ տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու եւ զարգացնելու առումով։
Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.
«Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի օրերից, արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ։ Եվ երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք փոխարինելու էին մարդու աշխատանքը՝ ինչ—որ չափով, արհեստավորները, որոնք այդ ժամանակներում բավական ազդեցիկ տնտեսական խավ էին, մտնում էին մանուֆակտուրաներ եւ ջարդուփշուր անում հաստոցները՝ ունենալով առաջին հայացքից շատ լեգիտիմ մի մտահոգություն։ Այն հետեւյալն էր. եթե այն աշխատանքը, որն անում ենք մենք՝ մարդիկ, պիտի անեն հաստոցները, ի՞նչ պիտի անենք, հետեւաբար, մենք եւ ինչո՞վ պիտի զբաղվենք, հետեւաբար, եւ ինչո՞վ պիտի ապրենք։
Բայց ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողություն։ Պարզվեց, որ երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, իրականում առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, եւ այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում։ Եվ, հետեւաբար, տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է, որովհետեւ նոր մտածողությունը բերել է նոր տեխնոլոգիաներ, նոր տեխն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 245 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է օտարման ենթակա պետական անշարժ գույքի վաճառքը կազմակերպել գնորդների գնային առաջարկների հիման վրա։ Համապատասխան որոշման նախագիծը (վաճառքի կազմակերպման կարգի հետ միասին) քննարկման է դրված։ Հստակեցնենք՝ ըստ պատկան մարմնի, խոսքը վերաբերում է պետական սեփականություն համարվող այն անշարժ գույքին, որ օտարման տարբեր ձեւերով՝ աճուրդով, մրցույթով եւ ուղղակի ձեւով վաճառքի է ներկայացվել եւ գնահատված արժեքի 40 տոկոսով նվազեցված գնի պարագայում էլ չի վաճառվել։ Այլ կերպ՝ դժվար իրացվող անշարժ գույքին։
Օտարման ենթակա պետական սեփականության գույքը գնային առաջարկների հիմամբ վաճառելու գործընթացն իրականացնելու նպատակով կոմիտեն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների փորձը։ Եվ որոշվել է գույքի օտարման գործընթացը կազմակերպել 2 փուլով եւ դրան համապատասխան մշակել մեթոդական ու իրավական դաշտ։
Առաջին փուլը աճուրդի մասնակիցների որակավորման փուլը կլինի, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման եւ դրանց քննարկման ճանապարհով կսահմանվի օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը։ Նաեւ՝ մասնակիցների շրջանակը։
Ի դեպ, վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի՝ ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից։
Իսկ երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումը կլինի։
Առաջին փուլի համար կստեղծվի վաճառքի կազմակերպման հանձնաժողով, որը կկազմի եւ կհրապարակի վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկությունները, կընդունի գույքի վաճառքի հայտերը, կվարի հայտերի ընդունման գրանցամատյանը, կքննարկի ներկայացված գնային առաջարկները, կորոշի օտարման ենթակա պետակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 227 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Գեորգի Գախարիայի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը։
«Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ Երեւանում՝ որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ։ Ուրախ եմ, որ մինչ մեր հանդիպումը՝ արդեն իսկ կարողացել ենք ջերմ եւ աշխատանքային հարաբերություններ հաստատել։ Կարեւոր է արձանագրել՝ երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու։ Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձեւավորումը։ Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա։ Բարով եք եկել պարոն վարչապետ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
 «Հարգելի պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը։ Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաեւ մեր քաղաքացիների վրա։ Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 244 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ-ի զորքերն էլ են հրետակոծության ենթարկվել թուրքական դիրքերից

Թուրք-սիրիական հակամարտությունը, ավելի ստույգ՝ արդեն զինված բախումները, կարող էր շատ արագ կարգավորվել, եթե համաշխարհային երկու բեւեռների երկու անկյուններում նստած Վաշինգտոնն ու Մոսկվան ի սկզբանե երկակի խաղերով չտարվեին։ Սակայն այդպես էլ պիտի լիներ, քանի որ Թուրքիան վաղուց ԱՄՆ-ի դաշնակիցն է, Սիրիան՝ ՌԴ—ի, Թուրքիան ԵՄ կառույցի հետ է կապել իր ապագան, Սիրիան՝ ԵԱՏՄ—ի, որին վաղուց է ցանկանում անդամակցել։
Երեւանի վերջին տարիների որդեգրած արտաքին փոխլրացնող քաղաքականությունը պիտի այլընտրանք չունենա։ Այս իրավիճակում երբեք չի կարող «կամ, կամ—ի» տարբերակը հայանպաստ դիտարկվել։ Գոնե ներկա ժամանակահատվածում։ Պետք է շարունակել «եւ, եւ—ի» քաղաքական գիծը, որովհետեւ այն այլեւս ընկալելի է համաշխարհային երկու բեւեռների համար, անգամ համաշխարհային երրորդ բեւեռին ձգտող Չինաստանն իր հարաբերություններում դեմ չի արտահայտվել նման քաղաքականությանը։ Եթե մեր երկիրը արդեն ընկալված այս քաղաքական ուղին չպահպանի, ապա վստահ չի կարելի ասել, որ հետագայում նորից Հայաստանին թույլ կտրվի փոխլրացնող քաղաքականություն վարել արտաքին ասպարեզում։ Առանց այն էլ աներեւույթ դժգոհություններ կան այս կամ այն համաշխարհային կենտրոնից, եւ պետք չէ առիթ տալ։
Արդեն գիտենք, թե օրերս ՄԱԿ—ի ԱԽ—ում ծավալված քննարկումներն ինչ ընթացք ստացան, երբ եվրոպական երկրների կողմից սեղանին դրվեց Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատելու եւ դադարեցնելու հարցը։ Վաշինգտոնն ու Մոսկվան «քննադատություն» բառը դարձրեցին տարաձայնության դրոշակ, եւ եվրոպական կողմը միայնակ մնաց Թուրքիայի նկատմամբ իր քննադատական հայտարարությունն ան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 282 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ՀՀ»-ի վերջին թողարկումներում պարբերաբար անդրադառնում ենք տարածաշրջանային քաղաքականությանը ինչպես համաշխարհային քաղաքատնտեսական զարգացումների համապատկերում, այնպես էլ առանձին, բուն տարածաշրջանային ծավալումներում՝ դրանցում մեր ազգային նպատակների հեռանկարները հաշվի առնելով։
Այսօր Թուրքիա—Սիրիա հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային բազմաճյուղ շահեր է ներառում, այլեւ համաշխարհային լուրջ խնդիր է՝ հղի անկանխատեսելի ծավալումներով։ Իսկ այդ ծավալումները, անկախ մեր կամքից կամ ցանկությունից, առնչվում են ինչպես արցախյան խնդրի հետ, այնպես էլ շոշափում են Հայաստանի ու հայության շահերը։
Մենք արդեն ներկայացրել ենք թուրքական ներխուժման պատճառաբանումները Անկարայի բերանով հնչած, որոնք քրդական պայքարից (թուրքերը դա ահաբեկչություն են կոչում) ինքնապաշտպանվելու, այսինքն՝ իրենց երկրի սահմանների անձեռնմխելիությունը պահպանելու համար է իբր իրականացվում։ Սակայն վաղուց է հայտնի, որ թուրքերը աչք ունեն սիրիական եւ իրաքյան նավթաշատ եւ գազաշատ տարածքների վրա եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բոլոր հակամարտությունների ժամանակ փորձում են հասնել դրան։ Սա է թուրքերի գերնպատակը, մնացյալը սինաբանություն է, նրանք տասնյակ տարիներ շարունակ ոչնչացնում են քրդերին միջազգային հանրություն կոչվածի աչքի առաջ (ժամանակին մեր նկատմամբ ցեղասպանության ընթացքում թուրք—քրդական համագործակցությունն ու քրդերի գլխին այսօր եկած պատմական բումերանգի իրողությունը այս նյութում մի կողմ ենք թողնում,—Ա.Մ.)։
Ինչպես այսօր Սիրիայի դեմ ընթացող, այնպես էլ նախկինում Իրաքի դեմ կայացած երկու պատերազմների (նաեւ իրանա—իրաքյան, ինչպես այսօր թուրք—սիրիական) դրդապատճառների հիմքը հասկանալու համար պետք է դիտարկել քրդական խնդիրը եւ դրա հետեւում կանգնած գերտերությունն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 298 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական գործընթացներում

Հայ-վրացական հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար, մինչդեռ Վրաստանն այդ հարաբերություններին նայում է մի փոքր այլ կերպ։ Հասկանալի է, որ Հայաստանի արեւելյան ու արեւմտյան սահմանները փակ են, եւ արտաքին աշխարհի ու արտաքին շուկաների հետ կապող միակ իրական ուղին մնում է Վրաստանը, մինչդեռ Վրաստանն իր կոմունիկացիոն խնդիրները կարող է լուծել ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով, այնպես էլ ծովային ուղիներով։ Այսինքն, կոմունիկացիայի առումով երկու երկրներն ունեն ոչ հավասար ստարտային պայմաններ։
Այս առումով կարեւոր է հասկանալ, որ Վրաստանը չէր կարող չօգտվել այն իրավիճակից, որն առաջացել էր ԼՂ հակամարտության ու հայ—թուրքական սահմանի փակման հետեւանքով։ Բնական էր, որ Վրաստանի միջոցով էին կապվելու Միջին Ասիան ու Ադրբեջանը Թուրքիայի ու Եվրոպայի հետ։ Եվ կարեւոր է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խոշոր նախագծերն իրենց բնույթով ոչ միայն երկկողմ լոկալ նախագծեր են, այլեւ միջազգային ու խոստանում են մեծ շահույթներ Վրաստանին։
Այսինքն դրանց այլընտրանք հանդիսացող առաջարկներ ունենալու կամ Վրաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները բալանսավորելու համար Հայաստանը պետք է կարողանա առաջարկել միջազգային նախագծեր, որոնցում ներգրավված են տարբեր ոլորտներում ազդեցիկ պետություններ։ Այս փուլում այդպիսիք են օրինակ՝ Ռուսաստանը եւ Իրանը։ Եթե առանձին վերցրած ՌԴ—ն ու Վրաստանն իրար հետ ունեն խնդիրներ, սակայն գլոբալ առումով կան ընդհանուր շահեր Արեւմուտքին ու թուրքական ազդեցությանը հակակշռելու առումով։ Օրինակ՝ էներգետիկ ոլորտում նման համագործակցություն արդեն առկա է։
Մասնավորապես 2015 թվականին Ռուս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 242 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024