ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 22:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 02

Երեկ ՀՀ Ազգային ժողովում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան—ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Լսումները կազմակերպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները՝ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ։ Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Հարգարժա՛ն դեսպաններ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ցանկանում եմ ողջունել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների այս համատեղ նախաձեռնությունը՝ խորհրդարանական լսումներ կազմակերպել ՀՀ—ԵՄ համաձայնագրի շուրջ։
Այսօրվա խորհրդարանական լսումների թեման արդիական է եւ անհրաժեշտ մեր քաղաքական օրակարգի համար։ Դրանք անցկացվում են կարեւոր մի իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման թարմ հետքերով։ Եթե թերթենք մեր պատմությունը, կտեսնենք Հայաստանն ու Եվրոպան կապող բազմաթիվ էջեր։ Այժմ ցանկանում ենք ստեղծել մեր փոխհարաբերությունների նոր, ժամանակակից պատմություն՝ հիմնված անցյալի վրա եւ ուղղված ապագային։ Մենք ունենք այդ ցանկությունը, ներուժը եւ հնարավորությունները, ինչպես նաեւ այն քաղաքական կամքը, որը երաշխավորում է Հայաստանի ու Եվրոպայի գործակցության նորագույն ընթացքը։ Սակայն մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել եւ ամրապնդել որեւէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Հանրապետության նախագահը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարեւոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունն իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այլ նաեւ նոր շունչ կհաղորդի Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին։
Նշելով, որ ԵՄ նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ հաջողվել էր հաստատել աշխատանքային լավ մթնոլորտ եւ անցկացնել անկեղծ ու բաց քննարկումներ՝ հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ նոր հատուկ ներկայացուցչի հետ եւս աշխատանքը կընթանա նույն ոգով։
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, եւ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար։
Նշելով, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ—ն եւ Հայաստանը նոր գլուխ են բացում իրենց հարաբերությունների պատմության մեջ՝ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ինքը եւս կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024