Դեկտեմբերի 13—18—ը Հայաստանում անցկացվում է 11—րդ «ՆԱՏՕ—ի շաբաթը»։
ՆԱՏՕ—ի շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվել է Հայաստանում ՆԱՏՕ—ի տեղեկատվական կենտրոնում ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ Հայաստան—ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ քննարկման կազմակերպմամբ։
ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը միջոցառման մեկնարկին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տարին բավական հարուստ էր իրադարձություններով։
«Փետրվարի 27—ին Հայաստանի նախագահը այցելեց ՆԱՏՕ—ի գրասենյակ, հունիսի 13—ին արդեն Հայաստան այցելեց ՆԱՏՕ—ի հատուկ ներկայացուցիչը։ 2006 թվականից Հայաստանը հաջողությամբ իրականացնում է անհատական գործընկերության ծրագիրը։ Այս տարի հաջողությամբ ավարտեցինք բանակցությունները ՀՀ—ՆԱՏՕ Վստահության առաջին հիմնադրամի ստեղծման շուրջ, եւ ստորագրվեց համապատասխան փաստաթուղթը»,–ասաց Արմեն Եդիգարյանը։
«Հայաստան—ՆԱՏՕ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չեմ տեսնում»,–նշեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին՝ հիշատակելով դեռեւս հունիսին Երեւան ժամանած Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի խոսքերը, որ ՆԱՏՕ—Հայաստան հարաբերությունները կայուն եւ վստահելի են։
«Դա նշանակում է, որ մենք գիտենք, թե Հայաստանն ինչ է ցանկանում, եւ մենք գոհ ենք դրանից»,–ասաց նա։
Խոսելով արդեն համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին՝ Ռ. Պուգլիսին նշեց, որ հարցի հասցեատերն առաջին հերթին իր հայաստանյան գործընկերներն են. «Մի օրինակ բերեմ
...
Կարդալ շարունակությունը »