Դեկտեմբերի 12—ին ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները՝ նշեց, որ առաջարկվում է հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով սահմանված 242 իրավական նորմերում փոփոխություններ ու լրացումներ կատարել։
«Այդ փոփոխությունները կարելի է խմբավորել հետեւյալ կերպ՝ բովանդակային, որոնք 33—ն են, տերմինաբանական, որը ներառում է 80 փոփոխություն, եւ երրորդ՝ տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ճշգրտող նշանակություն ունեն»,–ընդգծեց փոխնախարարը։
Բովանդակային լրացումներով եւ փոփոխություններով նախատեսվել է հստակեցնել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը՝ խուսափելու հետագա տարընթերցումներից եւ սուբյեկտիվ մեկնաբանություններից։ Միեւնույն ժամանակ որոշ հոդվածներով առաջարկվել է այլ կարգավորումներ (քան ներկայումս ամրագրված է հարկային օրենսգրքում)՝ պահպանելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարման արդարացիության սկզբունքը։
Այսպիսով, հարկային նոր օրենսգրքով նախ առաջարկվում է փոխել շահաբաժինների հարկման համակարգը, մասնավորապես այն նախատեսում է երեք փոփոխություն, որոնք վերաբերում են օտարերկրյա ֆիզիկական անձանց, ՀՀ քաղաքացիներին, որոնք որպես բաժնետերեր ստանում են շահաբաժիններ։
2016թ. ընդունված օրենսգրքով առաջարկվում էր հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները, մասնավորապես, 2017թ. հունվարի 1—ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինները, իսկ 2018թ. հունվարի 1—ից՝ ՀՀ քաղաքացիների ստացած շ
...
Կարդալ շարունակությունը »