ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 17:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 12

Հայաստանը եւ Ճապոնիան Եվրամիության միջոցով կկարողանան ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրել։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին։
«Միգուցե, ոչ բոլորը գիտեն, որ նախորդ շաբաթ Ճապոնիան նույնպես ԵՄ հետ ստորագրեց համաձայնագիր, որը կոչվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր։ Դա էլ եւս մեկ նմանություն է երկու երկրների միջեւ (Հայաստանի եւ Ճապոնիայի– հեղ.)։ Ես գիտեմ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, եւ ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Ճապոնիայի համար կարեւոր տնտեսական գործընկեր է, մենք ունենք լավ տնտեսական հարաբերություններ։ Հայաստանն իսկապես եզակի դիրք ունի, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ, նաեւ համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Եվ դա ճապոնական ընկերությունների համար որոշակի առավելություն է»,—ասաց նա։ 
Դեսպանը հատկանշական համարեց նաեւ այն, որ Հայաստանում հատկապես երիտասարդ սերունդը լավ տիրապետում է եւ ռուսերենին, եւ անգլերենին։
«Սա մեծ առավելություն է՝ ներդրողների կամ այն կազմակերպություննների համար, ովքեր ցանկանում են արտադրություն կամ դուստր կազմակերպություն հիմնել Հայաստանում»,—ասաց Էյջի Տագուչին։ 
Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունները մոտ ժամանակներում կստորագրեն ներդրումների վերաբերյալ համաձայնագիր։
Դեսպանի խոսքով՝ համաձայնագիրն ինքնին խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ ներդրումների ծավալի ավելացման համար։ «Այս համաձայնագիրը ոչ թե հստակ սահմանում է, թե որ ոլորտներում են ներդրումներ լինելու, այլ ընդհանուր ընթացակարգ է հետագայի համար, որ Ճապոնիայի ներդրողները իմանան եւ վստահ լինեն, որ ամեն ինչ կարգավորվում է օրենսդրությամբ։ Այն պարտադիր է ցանկաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 290 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համայնքների հարգարժա՛ն ղեկավարներ,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ այստեղ գտնվելու եւ ձեզ հետ հանդիպելու այս հնարավորության համար։ Ինչպես պարոն Տերտերյանը նշեց, իհարկե, տեղյակ եմ, որ արդեն երկու օր քննարկում եք մեր երկրի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները։ Ակնկալում եմ, որ ավելի ուշ միասին կամփոփենք այս օրերի ձեր աշխատանքի արդյունքները։ Ուզում եմ ձեզնից լսել, թե ինչպիսի զարգացում եք ակնկալում, ինչ թերություններ եւ, ինչու ոչ՝ ինչ ձեռքբերումներ ունենք։
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիս նոյեմբերի 5—ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Հատկապես շնորհավորում եմ հաղթողներին, այսինքն՝ մարդկանց, ովքեր արժանացան ժողովրդի՝ կոնկրետ պարագայում տվյալ համայնքի բնակչության վստահությանը։ Այսպիսով մենք ամփոփեցինք համայնքների խոշորացման գործընթացի հերթական կարեւոր փուլը։
Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են։ Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել։ Միգուցե, նաեւ այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում եւ համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է։
Այսօր, նախկին 465 համայնքների փոխարեն, արդեն ունենք 52 խոշորացված համայնք։ Բազմաթիվ համայնքներում խոշորացման արդյունքում ձեւավորվել է առավել մրցակցային ավագանի, նիստերը դարձել են ավելի շահագրգիռ եւ թիրախային։ Միաժամանակ, կատարվում է հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները փոխարինվում են նոր ծառայություններ մատուցող միավորներով։ Բայց տե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողով Դիլիջանում

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8—9—ը անցկացվող տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։
Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր—արեւելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգարդյունավետության եւ այլ ծրագրերի ներկայացուցիչներ։ Օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, հանրապետությունում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրել են համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության, ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունները։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփել է համայնքների խորհրդաժողովի արդյունքները, խոսել ոլորտի հիմնախնդիրների մասին, որից հետո խոշորացված մի շարք համայնքների ղեկավարներ ներկայացրել են գործունեության մեկ տարվա ձեռքբերումները, արձանագրված հաջողությունները, առկա խնդիրները եւ առաջարկվող լուծումները (տե՛ս առանձին)։
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդաժողովի ամփոփիչ նիստում հանդես է եկել ելույթով, պատասխանել միջոցառման մասնակիցներին հետաքրքր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024