Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 23
Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան—Իվ Լը Դրիանի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ իր այցելությունը հագեցած էր թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով։
Նախարար Լը Դրիանը ողջունեց հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը կնպաստի բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը։
Նախարարները հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը եւ Ֆրանսիան դիվանագիտական հարաբերությունների քառորդդարյա պատմության ընթացքում կարողացել են ձեւավորել առանձնաշնորհյալ հարաբերություններ եւ սերտ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
Էդվարդ Նալբանդյանը եւ Ժան—Իվ Լը Դրիանը կարեւորեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ միջխորհրդարանական կապերը, շուրջ վեց տասնյակ տեղական ինքնակառավարման մարմիններ ներառող ապակենտրոնացված համագործակցությունը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաեւ մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի բնագավառներում փոխգործակցության ամրապնդումը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին 2018թ. Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների եւ նախատեսվող միջոցառումների շուրջ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց ծրագրվող ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման եւ ֆրանկոֆոն գործարարների ցանցի ստեղծման կարեւորությունը։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վերջերս ստորագրված Համա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը գործազրկությունն է։ Մասամբ գործազրկությամբ են պայմանավորված աղքատության մեծ տոկոսը, արտագաղթի մտահոգիչ չափերը։ Գործազրկությունն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։
Առաջին հայացքից՝ գործազրկության պատճառներից, թերեւս, գլխավորը փոքր աշխատաշուկան է, աշխատատեղերի պակասը։ Սակայն, երբ ուսումնասիրում ենք աշխատանքի հրավիրող հայտարարությունները, աշխատատեղերի պակաս, թվում է, թե չկա. թափուր աշխատատեղերը քիչ չեն, բայց, միեւնույն ժամանակ, քիչ չեն նաեւ գործազուրկները, որտեղ էլ թաքնված է պարադոքսը։
Աշխատաշուկան օբյեկտիվ հարթության մեջ է. համակարգ, որը ձեւավորվում է ինքնաբերաբար՝ ժամանակի տնտեսական պահանջներին եւ միտումներին զուգընթաց, եւ այդ գործընթացը կողմնակի, արհեստական միջամտության կարիք չի զգում։ Այսինքն՝ աշխատաշուկան անհնար է համապատասխանեցնել աշխատողներին, երկրում առկա մասնագետներին, սակայն աշխատաշուկային կարելի է հարմարվել՝ պատրաստելով համապատասխան մասնագետներ։ Այս հարցում, թերեւս, գլխավոր դերակատարությունը վերապահված է կրթական համակարգին։
Սահմանենք, որ կրթություն ստանալու գերնպատակը հետագայում աշխատելն է։
Մեր կրթական համակարգը, հատկապես վերջին տարիներին, անընդհատ փոփոխությունների է ենթարկվում։ 10—ամյա միջնակարգ կրթությունը դարձավ 12—ամյա։ Ընդ որում՝ 10—ամյա կրթության դեպքում պարտադիր էր համարվում 8—ամյա կրթությունը, որից հետո ցանկացողները կարող էին շարունակել ուսանել դպրոցում, կարող էին ընդունվել քոլեջ կամ վարժարան՝ ստանալ միջին մասնագիտական կրթություն, ապա, ցանկության դեպքում, ընդունվել նաեւ բուհ եւ բարձրագույն կրթություն ստանալ, կարող էին եւ դադարեցնել ուսումը եւ, ասենք, աշխատանքի անցնել, եթե տարիքը համապատասխանում էր աշխատանքային օրենսգրքով սահմանվա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես, արծարծվել են ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր։
«Ձեւավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ եւ հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը»,–նշել է վարչապետ Կարապետյանը։
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ըստ ոլորտների նախատեսվող գործողությունների եւ միջոցառումների ուրվագիծը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցել է ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի շրջանակում առաջիկա աշխատանքների եւ ծրագրերի մասին, որոնք բխում են երկկողմ գործընկերությանը վերաբերող մի շարք հիմնարար փաստաթղթերի տրամաբանությունից։
Վարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի՝ վերլուծել իր ենթակայության ոլորտի մասով համաձայնագրով նախատեսվող միջոցառումները, մշակել գործողությունների ծրագիր եւ դրանց իրականացման ճանապարհային քարտեզ։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|