Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից Հայաստանի քաղաքացիների սպասումները մեծ են։ Ե՞րբ կկարողանա քաղաքացին իր մաշկի վրա զգալ դրական փոփոխությունները եւ արդյո՞ք խանգարող հանգամանքներ չեն լինի։ Այս եւ այլ հարցերի անդրադարձավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Նա ընդգծեց, որ համաձայնագիրն իր ձեւի մեջ եզակի է, որովհետեւ այսօրվա դրությամբ այն միակ համաձայնագիրն է, որը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ պետության հետ. «Համաձայնագրի ամբողջ հետաքրքրությունը, կարեւորությունն այն է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, կարող է նաեւ առանձնաշնորհյալ, հատուկ հարաբերություններ ունենալ ԵՄ—ի հետ»։
Կասկածի տակ չդնելով Հայաստանի եվրոպական ինքնությունը՝ դեսպանը շեշտեց, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի ստանձնած բարեփոխումները, իրենց բարդության հետ միասին, նշանակում են հնարավորինս մերձենալ ԵՄ—ի հաստատած չափորոշիչներին. «Մենք բնականաբար այս հարցերի առնչությամբ հանդիպել ենք Հայաստանի իշխանությունների հետ, եւ ես կարծում եմ՝ արդյունքում բոլորիս համար պարզ է դարձել, որ ԵՄ անդամ 28 պետությունները մի կողմից եւ ՀՀ—ն՝ մյուս կողմից, քաջ գիտակցում են այդ ռեֆորմների կարեւորությունը, որոնք Հայաստանը ստանձնել է կատարել եւ այսօր իրականացնում է»։
Խոսելով համաձայնագրի ընձեռած հնարավորությունների մասին՝ նա նշեց. «ՀՀ—ԵՄ համաձայնագրի հետաքրքրությունը հենց այն է, որ համագործակցության նորանոր հեռանկարներ կարող է ընձեռել Հայաստանին։ Ինչպես վկայում է համաձայնագրի անունը, այն համապարփակ փաստաթուղթ է, որը բացի առեւտրային դյուրինացված մոտեցումներից, ընձեռում է նաեւ ճյուղային համագործակցության հնարավորություններ։ Նպատակ
...
Կարդալ շարունակությունը »