Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 4 Հյուրեր: 4 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 16
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիեւում մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37—րդ նիստին, որին ներկա էին ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների եւ գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
ՍԾՏՀԿ նախարարական կիեւյան խորհրդին Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը։
Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ արտգործնախարարը.
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել ուկրաինական նախագահությանը նախարարական խորհրդի նիստը հյուրընկալելու համար։
Հայաստանը, հանձնառու լինելով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին, վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է համատեղ տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից ու բուն էությունից։ Անկասկած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արդյունավետության բարձրացումը կախված է անդամ պետությունների՝ այս ոգով գործելու հանձնառությունից։
Նույն մոտեցումները պետք է լինեն ՍԾՏՀԿ բարեփոխման գործընթացի առանցքում, ինչը սակայն չի նշանակում կազմակերպության էության վերափոխում։ Մեր համոզմամբ՝ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ—ին անհրաժեշտ են գործնական եւ իրատեսական քայլեր։ Մենք հավատացած ենք, որ կազմակերպությունն ի զորու է բարձրացնել իր արդյունավետությունը նախարարների խորհրդի կողմից հաստատված որոշումների եւ բանաձեւերի անվերապահ իրականացման միջոցով։ Հետեւաբար, նախագահության ընթացքում մենք կկենտրոնանանք հանձնառությունների կատարման եւ կազմակերպության գործունեության բովանդակության վրա։
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները։
Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած միջոցառումների, հիմնախնդիրների եւ հետագա անելիքների մասին զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
ԱԱԽ անդամները հավանություն են տվել ներկայացված «ՌԱՀ—ի զարգացման պետական ծրագրին»։ Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կառավարությանը տրվել են մի շարք հանձնարարականներ։
Ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանության պետի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր—ժամանակացույցի» նախագծին եւ հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան։
Վերոնշյալ հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ դեռեւս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր—ժամանակացույցը» կատարելագոր
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը, պաշտպանական եւ անվտանգության խնդիրներին, տնտեսական զարգացումներին, ինչպես նաեւ ապագա ծրագրերին վերաբերող հարցերի։
Հայաստան–Եվրամիություն
Ըստ նախագահի՝ նոյեմբերի 24—ին ԵՄ—ի հետ համաձայնագիր ստորագրելը ցույց տվեց Հայաստանի մոտեցման իրավացիությունը, որ Ասոցացման համաձայնագիրը չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն։
«Ես դա համարում եմ առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված ե՛ւ Եվրամիության մեր գործընկների կողմից, ե՛ւ մեր կողմից։ Խնդիրն այստեղ ուրիշ բանում է. երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ մի օր հակադրություն կարող է լինել, թեեւ ինչ—որ տեղ պարտավոր ենք մտածել, եւ մեր գործողությունները միայն սրանով պայմանավորենք, մենք շատ բանի չենք հասնի։ Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, Մաքսային միությունը հսկայական շուկա ունի, եւ մեր նպատակը պետք է լիներ եւ այդպիսին էլ կա, արտահանման խթանումը։ Այսինքն՝ մենք շատ ավելի ապրանք պետք է արտադրենք, արտահանենք, հիմա էլ դա մեզնից է կախված՝ որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, եւ այդ ապրանքները կարող են հավասարապես արտահանվել ե՛ւ Եվրասիական տնտեսական միության շուկա, ե՛ւ Եվրամիության շուկա՝ ուղիղ այնպես ինչպես հիմա է տեղի ունենում։ Մեր արտահանումների 28 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության շուկային, դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային։ Իհարկե, կառուցվածքների մեջ տարբերություն կա՝ որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք եւ այլն, բայց բոլոր դեպքերում ծավալն ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան արձանագրությունների
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հայ—թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությանը։ Նրանք նշել էին, թե արձանագրությունների չվավերացման մեղավորը ոչ թե իրենք են, այլ հայկական կողմը։
«Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին։ Արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, դրանց վավերացման համար կարեւոր է Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտի եւ խաղաղության առկայությունը»,–նշել էին Թուրքիայի ԱԳՆ—ից՝ հերթական անգամ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորումն անհիմն կերպով պայմանավորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։
«Հայ—թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի եղել»,–«Արմենպրեսին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով հայ—թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ—ի հայտարարությունը։
«Հայաստանի դիրքորոշումը հայ—թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում ունեցած ելույթում։ Այն որեւիցե փոփոխություն չի կրել»,–ասաց Բալայանը։
Ինչպե՞ս օգտվել իրավիճակից
«Մենք կարող ենք սա դիտել որպես այս տարվա ամենակարեւոր քաղաքական իրադարձություններից եւ միջազգային հարաբերությունների ամենահեռանկարային եւ ամենախոստումնալից դեպքերից մեկը»,&nda
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|