Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 27
Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում երեկ առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։
Հանրապետության նախագահը եւ վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների միջեւ դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ համատեքստում նշելով նաեւ առեւտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ—վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ բնագավառներում։
Զրուցակիցների համոզմամբ՝ հայ—վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծել գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25—ամյակը, այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերություններն ունեն դարերի պատմություն, եւ դրանք, ըստ վարչապետ Կվիրիկաշվիլիի, միշտ եղել են այնքան ջերմ ու բարիդրացիական, որքան այսօր են։ Վրաստանի վարչապետը շնորհավորել է նախագահ Սարգսյանին եւ ամբողջ հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ, մաղթել Հայաստանին խաղաղություն եւ կայուն զարգացում։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ հայ եւ վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։
Նախագահը փոխադարձաբար շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլիին եւ վրացի ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարձր տրամադրություն եւ լավատեսություն երկրի
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։
Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը եւ համոզմունք հայտնել, որ նման բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցություն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաեւ հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա։
Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարեւորում է եւ պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետեւողականորեն զարգացնել սերտ համագործակցությունը՝ իր ներդրումն ունենալով երկու երկրների միջեւ կապերի խորացման գործում։
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել ընթացիկ տարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ առեւտրաշրջանառության ծավալների աճը եւ կարեւորել այն պահպանելու ու ամրապնդելու ուղղությամբ ջանքերը։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում երկկողմ կապերի նման մակարդակը պարտավորեցնող է։ Հանրապետության նախագահը խորհրդարանական կառավարում ունեցող Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարեւորել է նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցնելու տեսանկյունից։
Իրակլի Կոբախիձեն դրվատանքով է խոսել Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության մասին՝ ընդգծելով, որ նրանք իրենց ներդրումն են ունենում ոչ միայն խորհրդարանի աշխատանքում, այլ նաեւ հայ—վրացական հարաբերությունների խորացման գործում։
Հայաստանի նախագահը եւ Վր
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Պետությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ամփոփել են ԱՊՀ—ում 2017 թվականին ռուսաստանյան նախագահության արդյունքները եւ մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ։
Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերների հետ միասին շնորհակալություն է հայտնել հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ—ում Ռուսաստանի ակտիվ նախագահության, ինչպես նաեւ մոսկովյան ոչ պաշտոնական հանդիպումը կազմակերպելու համար։ Այն, ըստ Սերժ Սարգսյանի, լավ առիթ է ընդգծելու Ռուսաստանի կայունացնող եւ միավորող դերը։
Հանրապետության նախագահը նշել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրված տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաեւ Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա։ Նախագահ Սարգսյանը հաջորդ տարում եւս հաջողություններ է մաղթել Ռուսաստանին եւ նրա նախագահին՝ ի բարօրություն Ռուսաստանի ժողովրդի եւ ի նպաստ հայ—ռուսական բարեկամության։
Սերժ Սարգսյանը հաջողություններ եւ ակտիվ աշխատանք է մաղթել նաեւ ԱՊՀ—ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
2017—ը հագեցած տարի էր։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով տարին, անդրադարձել է ապրիլի 2—ին կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնք հաջողված էին. «Այս ընտրությունները հաջողված էին, իրենց թերություններով հանդերձ՝ սրանք լավագույնն էին անկախ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ։ Միջազգային դիտորդների կողմից որեւէ կասկած քաղաքացիների քվեարկության գաղտնիությունն ապահովելու առումով չի եղել։ Այս ընտրությունները շատ կարեւոր քայլ էին ժողովրդավարության զարգացման առումով»։
Հաջորդ կարեւոր իրադարձությունը, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, մայիսի 18—ին Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթն էր. «Անկախ նրանից՝ ով է լինելու վաղը կամ մյուս օրը երկրի ղեկավարը, չի կարող անտեսել այդ մարտահրավերները։ Առաջինը, կոռուպցիայի դեմ պայքարն է, որի դեպքում հետեւյալ բանաձեւը պետք է գործի՝ ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա, եթե չգնանք այս ճանապարհով, արդյունավետ կառավարում չենք ունենալու։ Երկրորդը, ժողովրդագրական խնդիրներն են. մենք դրեցինք հստակ չափանիշ, թե ինչքան բնակչություն ենք ունենալու 2040—ին»։
Նա կարեւորել է նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին եւ անվտանգության մարտահրավերների արդյունավետ դիմակայումը։ Այդ առումով 2016թ. մեր երկրի համար շատ ծանր տարի էր, իսկ 2017 թ. թերությունները շտկելու, ավելի արդյունավետ կառավարելու, անվտանգության մարտահրավերներին ավելի օպերատիվ դիմակայելու տարի էր։ «Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից հրապարակ բերված «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը մտնում են «Ազգ—բանակ» կոնցեպցիայի մեջ, բխում են այն մարտահրավերների լուծումից, որոնք կան մեր պետության եւ հասարակության առջեւ»
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|