ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 11:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 20 » Ալմաստները՝ առանց արտահանման տուրքի /ՀՀ—ի եւ ՌԴ—ի համաձայնագիրը՝ ի նպաստ ակնագործության զարգացման/
16:34
Ալմաստները՝ առանց արտահանման տուրքի /ՀՀ—ի եւ ՌԴ—ի համաձայնագիրը՝ ի նպաստ ակնագործության զարգացման/

Ելնելով Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ 2013թ. դեկտեմբերի 2—ին կնքված «Բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից՝ գործադիրը երեկվա նիստում հաստատեց Ռուսաստանից բնական, չմշակված ալմաստներ ձեռք բերած ՀՀ—ում գրանցված ալմաստ մշակող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման կարգը։ Հաշվառման լիազորությունը վերապահվեց էկոնոմիկայի նախարարությանը։ Վերջինս մեկամսյա ժամկետում պետք է հաստատի անձանց հետ համաձայնագրով նախատեսված պայմաններով ալմաստ ձեռք բերելու նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը։
Այդ հաշվառման նպատակը, ըստ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, ՀՀ—ի ստանձնած պարտավորությունների կատարումն է, մասնավորապես Ռուսաստանից առանց արտահանման տուրքի ձեռքբերված բնական, չմշակված ալմաստների վերաարտահանումը կանխելը։ ՌԴ—ի ալմաստ արդյունահանող կազմակերպություններից բնական, չմշակված ալմաստներ կարող են ձեռք բերել միայն լիազոր մարմնի կողմից հաշվառված անձինք։ Նրանք, ովքեր ունեն բնական՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիա։ Պայմանագիր կնքած անձինք պետք է լիազոր մարմնին ներկայացնեն ամսական տեղեկատվություն ՌԴ—ից առանց արտահանման տուրքի ձեռք բերած բնական, չմշակված ալմաստների ծավալների, մշակված քանակության եւ շարժի վերաբերյալ։ Ի դեպ, հաշվառումն արվում է կամավորության սկզբունքով։
Բայց երկու երկրների կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրով ամրագրված է, որ ՌԴ—ից ձեռք բերված ալմաստները հայկական ընկերությունների կողմից վերաարտահանվելու դեպքում արտահանման տուրքի եւ համապատասխան տույժերի գումարների չափով հաշվարկվելու է պետական պարտք։
Այժմ համաձայն ՌԴ օրենսդրության՝ Ռուսաստանի ալմաստ արդյունահանող ընկերություններից ոչ ռեզիդենտների կողմից բնական, չմշակված ալմաստները ձեռք են բերվում վճարելով արտահանման տուրքը, որը զգալի գումար է ընկերությունների համար։ «Իսկ կառավարության որոշումը կնպաստի, որպեսզի ալմաստները ձեռքբերվեն առանց արտահանման տուրքի։ Ինչը, հասկանալի է, զգալիորեն կնպաստի հայկական ակնագործության ոլորտի զարգացմանը»,—ասաց էկոնոմիկայի նախարարը։ hhpress.am

Ա. Մ. 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 397 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024