ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 03:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 28 » Արդյունավետ եւ կառուցողական համագործակցություն /Հայաստանում է ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը/
13:11
Արդյունավետ եւ կառուցողական համագործակցություն /Հայաստանում է ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ—ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին եւ մտահոգություններին, ինչպես նաեւ քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Սերժ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ—ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, նախագահի խոսքով, հանդիսանում է դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարեւոր մասը։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաեւ այլ կարեւոր միջոցառումների, ինչպիսին է, օրինակ, «Ռոզ—Ռոթ» սեմինարների շարքը։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձեւավորված արդյունավետ եւ կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում։ ՆԱՏՕ—ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ—ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ—ի «Բարեվարքության կառուցման» հայեցակարգին, աշխատանքներ են տարվում ստեղծելու ՆԱՏՕ—ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացմանը եւ Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Զրուցակիցների համոզմամբ, այս ամենը վկայում է այն խոր եւ ընդգրկուն օրակարգի մասին, որ ձեւավորվել է դաշինքի հետ Հայաստանի սերտ եւ բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը։
Հայաստան—ՆԱՏՕ գործընկերության զարգացման համատեքստում, նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՆԱՏՕ—ի ԽՎ պատվիրակության անդամներն անդրադարձել են անհատական գործընկերության գործողությունների ծրագրին։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ—թուրքական հարաբերություններին, ՀՀ—ԵՄ համագործակցությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին վերաբերող հարցերի շուրջ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 393 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024