ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 15:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 3 » Ավտոսիրողների երազանքը՝ իրականություն /ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվեց ՀՀ ՃՈ Երեւանի հաշվառման—քննական բաժինը/
17:26
Ավտոսիրողների երազանքը՝ իրականություն /ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվեց ՀՀ ՃՈ Երեւանի հաշվառման—քննական բաժինը/

ՀՀ ճանապարհային ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հասարակության համար հատկապես կաեւոր է տրասնսպորտային միջոցների հաշվառման եւ վարորդական իրավունքների տրամադրման գործընթացների պարզեցումը։ Ցանկացած ավտոսիրող իր կյանքի ընթացքում բազմիցս է երազել, որ ավտոմեքենաների հաշվառումը, վաճառքի արդյունքում այլ անձի անունով գրանցելն ու վարորդական վկայական ստանալը կապված չլինեն անվերջ հերթերի, քաշքշուկների եւ ծախսերի հետ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման—քննական բաժնի բացման արարողությունը, որը բարեփոխումների իրականացման ճանապարհին կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է։ Մայրաքաղաքում գործող նախկին երեք կառույցների փոխարեն ստեղծված միասնական կենտրոնում տրանսպորտային միջոցների գրանցումը, հաշվառումը եւ վարորդական վկայականների հատկացումն իրականացվելու է հոսքագծի եղանակով՝ առանց գրավոր դիմում ներկայացնելու։
Հանրապետության ղեկավարը ծանոթացավ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին։ Նախագահին ներկայացվեց, որ Երեւանի հաշվառման—քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երեւանի թիվ 1, թիվ 2 եւ թիվ 3 հաշվառման—քննական բաժանմունքները՝ կազմելով մեկ ստորաբաժանում։ Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի համաձայն, նորակառույց վարչական շենքում գործող այդ բաժինը՝ իր արդիականացված ծառայություններով եւ քննական ավտոդրոմով քաղաքացիներին կսպասարկի ապրիլի 3–ից։
Նախագահ Սարգսյանը շրջայց կատարեց նորակառույց շենքում, ծանոթացավ տրանսպորտային միջոցների զննության կայանի աշխատանքին, հաշվառման—քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման եւ տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացներին, դիտեց քննական ավտոդրոմը։
Նախագահին զեկուցվեց, որ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման եւ վարորդական վկայականների հատկացման պարզեցված նոր ընթացակարգերի գործարկմամբ զգալիորեն կկրճատվի այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակը։ Մասնավորապես, հաշվառման եւ գրանցման համար ներկայիս 1—2 ժամվա փոխարեն այն կտեւի 30—35 րոպե։ Արդյունքում՝ էապես կնվազեն նաեւ առաջացող հերթերը, կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերոնշյալ բարեփոխումների իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ՝ ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին։ Այս նոր ստորաբաժանման ստեղծմամբ եւ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ու վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների շրջանակում տրանսպորտային միջոցի գրանցումից եւ հաշվառումից հանելու առանձին գործընթաց այլեւս չի իրականացվելու, փոխարենը նոր սեփականատիրոջ անվամբ գրանցման հետ միաժամանակ տրանսպորտային միջոցը հանվելու է նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից եւ հաշվառումից։
«Հանվել է տրանսպորտային միջոցի գրանցումը եւ հաշվառումը սեփականատիրոջ հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանումում իրականացնելու պարտադիր պահանջը, եւ ցանկացած ստորաբաժանումում հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրում հաշվառված անձի տրանսպորտային միջոցի գրանցում եւ հաշվառում, ինչի արդյունքում՝ վերանում է տարանցիկ համարանիշերի համար սահմանված 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը»,— ասաց Ա. Տոնոյանը։
Նա տեղեկացրեց, որ հանվել է նաեւ տրանսպորտային միջոցի օտարման կապակցությամբ գրանցման եւ հաշվառման գործողություն կատարելու ժամանակ նախկին սեփականատիրոջ կողմից ապահովագրական (ԱՊՊԱ) պայմանագիր կնքած լինելու հանգամանքը պարզելու եւ որպես դրա հետեւանք՝ ապահովագրական պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթ իրականացնելու պարտականությունը։
Որեւէ կարգի վարորդական վկայական ունեցող անձը նոր կարգ ստանալու համար այլեւս չի հանձնի տեսական քննությունը, եւ վարորդական վկայականը կստանա միայն գործնական քննության արդյունքների հիման վրա, ինչի շնորհիվ վերանում է տեսական քննության համար սահմանված 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը, ավելին՝ վարորդական վկայական ստանալու գործնական քննությունը, ներկայիս երկու փուլի (ավտոդրոմում եւ ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում) փոխարեն, անցկացվելու է մեկ փուլով՝ միայն ավտոդրոմում։
«Տրանսպորտային միջոցի գրանցման, հաշվառման եւ վարորդական վկայական ստանալու բոլոր գործերը եւ մատյանները վարվելու են էլեկտրոնային եղանակով՝ հաշվառման շտեմարանների տեսքով, իսկ տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր պայմանագիրը կազմվելու է ավտոմատ՝ համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա։ Բացի այս ամենից՝ փոխվել է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման աճուրդային կարգը, եւ այդ համարանիշերը հատկացվելու են սահմանված գնի վճարման դիմաց, այսինքն տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ սեփականատերը հնարավորություն կունենա ընտրել ցանկացած ազատ համարանիշ, եւ տրանսպորտային միջոցը նույն պահին կհաշվառվի այդ համարանիշով։ Երեւանի հաշվառման—քննական բաժնում վճարովի համարանիշերի պատրաստումը եւս իրականացվելու է տեղում»,–տեղեկացրեց ոստիկանության պետի տեղակալը։
Նոր կենտրոնում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը եւ վարորդական վկայականը կտրվեն տեղում՝ անմիջապես գործողությունը կատարելուց հետո։ ՀՀ նախագահի ներկայությամբ իր առաջին համարանիշը ստանալու հնարավորություն ստացավ բաժանմունք այցելած առաջին քաղաքացին։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 526 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024