ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 17 » Չբավարարվելով եղածով /Հայաստանն ու Բելառուսն ընդլայնում են համագործակցությունը/
18:47
Չբավարարվելով եղածով /Հայաստանն ու Բելառուսն ընդլայնում են համագործակցությունը/

Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության ոլորտում զգալի արդյունքներ ունեն։ Կողմերը, սակայն, չեն բավարարվում եղածով. ջանքերն ուղղվում են առկա գործակցության մասշտաբներն ընդլայնելուն եւ նոր հարթություններ ընդգրկելուն։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի առեւտրատնտեսական կապերն ընդլայնվեն։ Մենք ցանկանում ենք դուրս գալ ավանդական արտահանման ու ներդրման հարաբերություններից՝ հասնելով միասնական արտադրանքի»,– հայաստանցի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում Երեւանում հայտարարեց Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը։
Հայաստան—Բելառուս համագործակցության ոլորտներում հատուկ տեղ ունի գյուղատնտեսությունը, մասնավորապես, բելառուսական գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան. «Մենք այժմ սկսում ենք գյուղատնտեսական եւ այլ տեխնիկայի լիզինգի օգտագործման աշխատանքները Հայաստան ներմուծելիս։ Այստեղ արդեն բացվել է մեր գլխավոր լիզինգային կազմակերպության ներկայացուցչությունը։ Մենք հուսով ենք, որ լիզինգի կազմակերպման հարցերի լուծմանը զուգահեռ դա կարող է դառնալ կարեւոր ճանապարհ ոչ միայն ֆերմերներին գյուղատնտեսական, այլեւ տեխնիկայի այլ տեսակների ընդլայնված մատակարարման համար»։
Երկու երկրներն առաջընթաց ունեն նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ համաձայնության են եկել խորացնելու հարաբերությունները նաեւ այդ ոլորտում՝ համագործակցելով, մասնավորապես, Գյումրու տեխնոպարկի հետ։
Հավակնոտ ծրագրերն իրագործելու հարցում կողմերը վճռական են՝ հայկական կոնյակի շշալցում Բելառուսում, համագործակցություն առողջապահության եւ դեղագործության ոլորտներում։ Օրակարգում է նաեւ Մինսկում հայ—բելառուսական առեւտրի տուն բացելու հարցը։
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են նաեւ միջազգային հարթակում։
«Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի եւ պատժամիջոցների քաղաքականությունը։ Այդ քաղաքականությունը ճիշտ չէ ոչ թե այն պատճառով, որ մեզ դուր չի գալիս, այլ այն պատճառով, որ դա անհեռանկար եւ անարդյունք քաղաքականություն է»,—պատասխանելով Բելառուս—ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցին՝ մեկնաբանեց Մարտինովը։
Նա շեշտեց, որ Բելառուսը Եվրամիության հետ հարաբերություններում լարվածության աստիճանական թուլացման կողմնակիցն է. «Բեռառուսը միշտ Եվրամիության հետ խորը հարաբերությունների կողմնակիցն է. մենք լուրջ գործընկերներ ենք։ Այս տհաճ լարվածության հաղթահարման համար մենք համապատասխան ջանքեր ենք գործադրում։ Հույս ունենք, որ այդ ջանքերը փոխադարձ կլինեն։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, քաղբանտարկյալների հարցին, ապա նշեմ, որ բելառուսական իրավունքում ընդհանրապես չկան քաղաքական բնույթի հասկացություններ եւ հոդվածներ։ Մարդկանց այդ խումբը կալանավայրերում է գտնվում դատարանի որոշմամբ, շատ կոնկրետ եւ հստակ օրինախախտումներ կատարելու համար»։

Բոլոր նախադրյալները՝
հարաբերությունների ամրապնդման համար


Ասուլիսին նախորդած բանակցություններում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հայ—բելառուսական հարաբերությունները զգալի զարգացում են ապրել համագործակցության տարբեր բնագավառներում։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ առկա են բոլոր նախադրյալները՝ երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար եւ վստահություն է հայտնել, որ կողմերը հավելյալ ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ։
Նախարարության մամլո ծառայությունից մեզ հայտնեցին, որ նախարար Մարտինովն իր հերթին եւս գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ։ Երկուստեք շեշտվել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, տնտեսական փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։
Նախարարներն անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նրանց կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ։ Նալբանդյանն ու Մարտինովը անդրադարձել են երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցությանը, դրա դիվերսիֆիկացման հնարավորություններին, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։
Այցի շրջանակներում Ս. Մարտինովն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր հարգանքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 550 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024