ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 14 » Երեք օպերատորները խիստ զգուշացվեցին /Անբարեխիղճ մրցակցության համար պատիժներ սահմանվեցին/
15:46
Երեք օպերատորները խիստ զգուշացվեցին /Անբարեխիղճ մրցակցության համար պատիժներ սահմանվեցին/

Ինտերնետ ծառայություններ մատուցող կապի երեք օպերատորները՝ «Ղ—Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները, պայմանագրային բաժանորդներից գանձել են վճարներ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել։ Այդ վարքագծով ընկերությունները խախտել են օրենքը, համաձայն որի՝ ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաեւ բաժանորդների՝ վճարումներ կատարելու պարտավորությունը։ Մարտի 14—ին կայացած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հարցը դրվեց քննարկման։ Հանձնաժողովի իրավաբանական վարչության աշխատակից Արսեն Հովհաննիսյանը ներկայացրեց խնդիրը՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներից ստացել են դիմում—բողոքներ, որոնց հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում։ «Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ—Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ։ Մասնավորապես, վերոնշյալ ընկերությունները մշակել են որոշակի պայմաններ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել։ ՏՄՊՊՀ դիտարկմամբ՝ կապի ոլորտում գործող ընկերություններն իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի՝ ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաեւ բաժանորդների՝ վճարումներ կատարելու պարտավորությունը։ Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում, մոդեմը ձեռք բերելիս՝ նրանք տեղեկացված չեն այս պայմանների մասին»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ՏՄՊՊՀ—ն բացահայտել է, որ բարդություններ են առաջանում նաեւ այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար։ «Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է։ Արդյունքում վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ իրենց կողմից որեւէ ծառայություն չի մատուցվել։ Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչն օրենքի պահանջն է»,–ասաց նա։
Ամփոփելով հարցի քննությունը՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը արձանագրեց, որ ընկերությունները թույլ են տվել անբարեխիղճ մրցակցություն եւ խախտել օրենքը։ «Սա նախ եւ առաջ անարդար է, քանի որ հաճախորդները չեն ստանում ինտերնետ ծառայություն, սակայն շարունակում են վճարել։ Բացի այդ՝ նման վարքագծով տնտեսավարողները խախտել են օրենքի որոշ կետեր։ Հաշվի առնելով, որ խնդիրն առաջին անգամ է բացահայտվում՝ ՏՄՊՊՀ—ն «Ղ—Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերություններին հայտարարում է խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով։ Նրանց հնարավորություն է տրվում փոխելու այդ աշխատաոճը»,–ասաց Շաբոյանը։
Կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» ընկերությունը անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար տուգանվեց 15 մլն դրամով։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների համաձայն՝ ընկերության գովազդում նշված է եղել, թե այն հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Զելմեր», «Արդո», «Ֆիշեր» եւ այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված եղել «Վեստայի» վաճառակետերում։ ՏՄՊՊՀ—ն պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող փաստաթղթեր, իսկ «Վեստան» ներկայացրել է միայն մեկ փաստաթուղթ, որը հիմնավորում էր, որ «Վեստա» խանութները ներկայացնում է «Փրիթի Ուեյ» ընկերությունը։ «Փրիթի Ուեյը» իր հերթին հանձնաժողովին է ներկայացրել սերտիֆիկատներ, որոնց ուսումնասիրությունից պարզվել է, որ սերտիֆիկատները չեն կարող վկայել գործընկերների միջեւ առկա առեւտրային հարաբերությունների մասին եւ չեն հաստատում «պաշտոնական ներկայացուցիչ» լինելու փաստը։
Վճռելով հարցի քննությունը՝ ՏՄՊՊ հանձնաժողովը որոշում կայացրեց տուգանել «Վեստա» ընկերությանը։ «Հանձնաժողովը այս եւ այլ փաստերի հիման վրա եւս հաստատված է համարում այն հանգամանքը, որ նման կերպ «Վեստա» խանութը դրսեւորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում։ Հանձնաժողովը եւս մեկ անգամ տեղեկացնում է, որ տնտեսավարողները պարտավոր են իրացվող ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Համակենտրոնացումը կանխելու նպատակով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արգելեց շվեյցարական «Հելվելեքս» եւ «Գինու—կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունների միավորումը։ Մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության պետի տեղակալ Սերգեյ Ասատուրյանը զեկուցեց ընկերությունների միավորման հարցի մասին՝ նշելով, որ այս տարվանից ՏՄՊՊՀ—ն առավել խիստ վերահսկողություն է սահմանում համակենտրոնացումների վերահսկողության նկատմամբ։ «Հանձնաժողովի նպատակն է թույլ չտալ նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը եւ գերիշխող դիրքի ամրապնդումը»,–ասաց նա։
Համակենտրոնացման նպատակով ավելի վաղ ՏՄՊՊՀ էր դիմել շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու—կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը եւ խնդրում է հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար։ Ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ շվեյցարական «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեյցարական ֆրանկ, սակայն ցանկանում է հայկական ընկերությունը ձեռք բերել 22 մլն շվեյցարական ֆրանկով։
Ի պատասխան հանձնաժողովի հարցադրումների, թե շվեյցարական ընկերությունը, չունենալով միջոցներ, ո՞ւմ հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսավարողները հրաժարվել են որեւէ տեղեկատվություն տրամադրել։
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացմամբ, նիստում որոշվեց արգելել համակենտրոնացումը, քանի որ առքուվաճառքի գործարքի մասնակիցները չցանկացան բացահայտել իրական գնորդին։ «Հանձնաժողովում գտնում են, որ կամ տնտեսավարողները չեն ցանկանում իրական շահառուին բացահայտել, կամ էլ սա կեղծ գործարք է»,–ասաց Շաբոյանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 490 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024