Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը
համացանցում նախաձեռնություն է սկսել, որով քաղաքացիները կարող են իր
աշխատանքային օրակարգում ընդգրկելու հարցեր առաջարկել: Նախաձեռնության
արդյունքները պետք է ամփոփվեն ապրիլի 14-ին: Այն առաջարկները, որոնք իրենց
քվերակության արդյունքում կընդգրկվեն առաջին տասնյակում, կմտնեն Մերկելի
աշխատանքային օրակարգ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`
վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, առայժմ 150 հազար
ձայնով առաջին տեղում է Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը, երկրորդ
տեղում Գերմանիայում իսլամի հետ կապված քննարկումներ կազմակերպելն է, իսկ
երրորդը թմրանյութերի օգտագործման օրինականացումն է:
Նշվում է, որ առաջարկների մեջ է նաեւ ազգությամբ թուրք թարգմանիչ Ալի
Սոյլեմեզօղլուին երկքաղաքացիություն տալու հարցը, որը նույնպես հավակնում է
մտնել առաջին տասնյակի մեջ: