ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 21:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 14 » Գիտելիքից բացի նաեւ ցանկություն է անհրաժեշտ /Նախագահը խորհրդակցություն է անցկացրել առողջապահության նախարարությունում/
15:44
Գիտելիքից բացի նաեւ ցանկություն է անհրաժեշտ /Նախագահը խորհրդակցություն է անցկացրել առողջապահության նախարարությունում/

 

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է առողջապահության նախարարություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հանրապետության նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր եւ մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ եւ դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, հանրապետության նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ։
Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները եւ աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների եւ առաջիկա ծրագրերի մասին։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012—2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաեւ առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կարեւորելով բժշկական օգնության որակի, մատչելիության ապահովման եւ կոռուպցիոն ռիսկերի վերահսկման ուղղությամբ աշխատանքները։ Իր զեկույցում Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նաեւ դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի զեկույցը վերաբերել է մոր եւ մանկան առողջության պահպանման խնդիրներին, այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներին եւ նախատեսված հետագա ծրագրերին։
Նախարարի տեղակալներից Տիգրան Սահակյանը ներկայացրել է կադրային քաղաքականության եւ առողջապահության համակարգում լիցենզավորման ոլորտի խնդիրները, անդրադարձել կադրերի անհամաչափ բաշխման եւ ոլորտում առկա այլ խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին։
Նախարարի մեկ այլ տեղակալի՝ Արման Բաբլոյանի զեկույցը ներառել է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հիմնախնդիրները, միջազգային համագործակցության շրջանակներում դրանց հաղթահարմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացնելով նախարարության աշխատակազմի կառուցվածքը եւ կադրերով համալրվածության աստիճանը՝ զեկուցել է մարդկային ռեսուրսների եւ ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։
Զեկույցներում արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել եւ համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին։
Նախագահը կարեւորել է բժշկական անձնակազմի շարունակական վերապատրաստումների, մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը՝ նկատի առնելով այդ ոլորտում աշխարհում արձանագրվող ժամանակակից մոտեցումները, ձեռքբերումներն ու առաջընթացը։
Անդրադառնալով առողջապահության նախարարությունում, ըստ աշխատակազմի ղեկավարի զեկույցի, զգալի թվով թափուր հաստիքների առկայության խնդրին, հանրապետության նախագահը անհասկանալի եւ անընդունելի է համարել այդ հաստիքները հնարավորինս արագ չհամալրելու, աշխատանք փնտրող որակյալ մասնագետներին թափուր տեղերի մասին լայնորեն եւ պատշաճ կարգով չիրազեկելու՝ նախարարության պատասխանատուների աշխատանքը։ «Առողջապահության նախարարությունը, կարծում եմ, յուրահատկություն ունի, որովհետեւ բժիշկներն առաջին հերթին մշտապես ձգտում են աշխատել իրենց մասնագիտությամբ, ձգտում են պրակտիկ բժշկությամբ զբաղվել, քան աշխատանք փնտրել այլ կառույցներում։ Միշտ պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունեն գիտելիք եւ պատրաստ են ծառայելու իրենց մասնագիտությամբ»,—ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքներին, առաջիկա խնդիրներին, պետական այդ մարմնի կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու գործունեության գերակա ուղղություններին։ «Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր դժվարին, պատասխանատու եւ շնորհակալ գործում եւ ցանկանում եմ, որպեսզի այդ պատվաբեր գործով զբաղվեն այն մարդիկ, ովքեր դրա ցանկությունն ունեն, որովհետեւ միայն գիտելիք ունենալը բավարար չէ՝ դա անհրաժեշտ պայման է։ Նաեւ պետք է ցանկություն ունենալ աշխատանքդ լավ կատարելու, պետք է ցանկություն ունենալ ծառայելու այն գործին, որի համար ընտրել ես այդ աշխատանքը»,—ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, հաջողություններ մաղթել եւ հույս հայտնել, որ ամեն անգամ գործունեության արդյունքներն ամփոփելիս անդրադարձ կլինի նոր ձեռքբերումների, աշխատանքում արձանագրված դրական նոր արդյունքների եւ հորդորել է չվախենալ նշել նաեւ այն խնդիրները կամ վերհանել այն հարցերում հետընթացը, որտեղ պետք է կենտրոնացնել ջանքերը՝ հետագայում հաջողության հասնելու համար։
Հանրապետության նախագահը պատասխանել է նաեւ խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրներին, մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքին, մեր երկրի արտաքին քաղաքականությանը եւ մի շարք այլ թեմաների։ 
Խորհրդակցության ավարտին առողջապահության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանը, անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռոզա Երիցյանը, բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Ղուկասյանը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրերով։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 465 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024