ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 19:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 28 » ՀԱԷԿ—ը կանգ չի առնի /Դա է պահանջում էներգետիկ անկախության ու անվտանգության շահը/
13:12
ՀԱԷԿ—ը կանգ չի առնի /Դա է պահանջում էներգետիկ անկախության ու անվտանգության շահը/

Հայկական ատոմային էլեկտրակայանը կշարունակի գործել։ Երեկ կառավարության նիստում հավանություն տրվեց ատոմակայանի թիվ 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին։
Բանն այն է, որ ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է, եւ միեւնույն ժամանակ ավարտվում է հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը։ «Բայց մեր երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,—ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների համար կարճ ժամանակ է մնացել, գործն արագացնել է պետք, ուստի ընդունվեց համապատասխան որոշումը։
Հայկական ԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989—1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, հետեւաբար շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ. սեպտեմբերը։ Բայց քանի որ մենք չունենք համարժեք հզորություն, այն է՝ դեռ չենք կառուցել նոր ատոմակայանը, ուստի երկարացնում ենք գործողի ժամկետը։ Ի դեպ, աշխարհում ատոմակայանների վերաթողարկման հաջողված օրինակներ կան։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ մեր գործող ԱԷԿ—ում վերաթողարկումից ցայսօր էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումներ են արվում թե՛ սեփական միջոցների, թե՛ դոնոր երկրների օգնությունների հաշվին, եւ մասնագիտական տարբեր գնահատականների համաձայն, շահագործման ժամկետը այս պահին ֆինանսապես ավելի ձեռնտու է, քան նորը կառուցելը, հնարավորությունը ձեռքներիցս բաց չենք թողնի։
Ընդգծենք նաեւ, որ, ըստ Արմեն Մովսիսյանի, մեր պետությունը վերահաստատում է նոր ԱԷԿ ունենալու անհրաժեշտությունն ու կարեւորությունը՝ էներգետիկ անկախության եւ անվտանգության տեսանկյունից։ Սա նշանակում է, որ պետք է ակտիվացնել ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները։
Գործադիրի որոշման համաձայն, «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ—ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ հետ կստորագրի «Սարքավորումների եւ շինությունների համալիր հետազոտությունների ծրագրի» պայմանագիր։ Կստորագրվի «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրն իրականացնելու համար վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագիր։
ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման երկարացումը երկու փուլով կարվի։ Առաջինում այդ երկարացման տեխնիկական հնարավորության, անվտանգության եւ տնտեսական նպատակահարմարության հիմնավորումը կարվի։ Երկրորդում արդեն կնախապատրաստվի շահագործմանը։ Ա. Մովսիսյանը փոքր—ինչ մանրամասնեց անելիքները, այն է՝ էներգաբլոկը համալիր կհետազոտվի, կգնահատվի դրա անվտանգությունը։ Իր հերթին համալիր հետազոտման նպատակն է գնահատել էներգաբլոկի համակարգերի եւ տարրերի փաստացի վիճակն ու մնացորդային գոյապաշարը։
Ի դեպ, հետագա թյուրըմբռնումներից խույս տալու համար տեղեկացվում է, որ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ներդրումային նախագծի ձեւավորման ընթացքում՝ նախագծային—նախահաշվային փաստաթղթերի մշակման փուլում, նախապատրաստման ծրագիրը կարող է շտկվել եւ ճշգրտվել։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 390 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024