ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 18:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Հավատալ ոչ թե խոսքերին, այլ՝ տեսածին /ՀԱԿ—ը խորհրդարանում մեծամասնություն է ակնկալում/
14:49
Հավատալ ոչ թե խոսքերին, այլ՝ տեսածին /ՀԱԿ—ը խորհրդարանում մեծամասնություն է ակնկալում/

Հայ ազգային կոնգրեսն իր նախընտրական քարոզչության մարտավարությունը չի փոխել՝ շեշտը դնելով հատկապես հանրահավաքների, ժողովրդի հետ հանդիպումների անցկացման վրա։ Այս պահին դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչներն այցելում են մարզեր՝ կենտրոնական քաղաքներում անցկացնելով հանրահավաքներ։
ՀԱԿ—ը գրեթե բոլոր ընտրատարածքներում առաջադրել է մեծամասնական թեկնածուներ։ Այս որոշումը նաեւ նպատակ է հետապնդում, որ մեծամասնական թեկնածուներն ակտիվ քարոզչություն անեն տեղերում։
Կոնգրեսն իրեն մրցակից եւ հակառակորդ է համարում բացառապես իշխող Հանրապետական կուսակցությանը։
«Մեր քարոզչության պատկերավոր մասն այն է, որ իշխանությունը չի կատարել իր տված խոստումները։ Դրան հակառակ, Հայ ազգային կոնգրեսը, իշխանափոխությունն ունենալով իր օրակարգում, անշեղորեն գործում է այդ ուղղությամբ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, ով նկատեց, որ խորհրդարանական ընտրությունների յուրահատկությունն այն է, որ համամասնական պայքարն անձերի շուրջ չէ. կուսակցություններն ու դաշինքներն են առաջ մղում իրենց ծրագրերը՝ ներկայացնելով, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի զարգացումը. «Կարծում եմ՝ այս ընտրապայքարում գաղափարների բախում կա՝ ազատ մարդու մեր տեսլականը եւ ստախոսի ու մարդկանց մոլորեցնելու գաղափարախոսությունը»։
ՀԱԿ ներկայացուցիչը համարում է, որ Հայ ազգային կոնգրեսը հատուկ ծրագիր ներկայացնելու կարիք չունի, որովհետեւ նա իր ողջ գործունեության ընթացքում բազմաթիվ ծրագրեր է ներկայացրել, թե ինչպես է տեսնում Հայաստանի զարգացումը, մասնավորապես, այդ մասին խոսվում է «100 քայլ» տնտեսական ծրագրում, որը, ըստ Վ. Կարապետյանի, կարող է իրականացնել ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից լիարժեք լիազորություններ ստացած կառավարությունը։
ՀԱԿ—ը այսօր էլ պատրաստ է ստանձնել իշխանությունը եւ ի կատար ածել իր ծրագրերը։ Կոնգրեսի ներկայացուցիչը հավատացնում է՝ իրենք ունեն մասնագիտական եւ գաղափարական շատ ուժեղ թիմ։ Ավելին՝ Վ. Կարապետյանը նկատում է, որ իշխանափոխության վերաբերյալ իրենց առաջ քաշած առաջնահերթության մասին այսօր խոսում են այլ ուժեր եւս. «Ուրախ եմ, որ հասարակության եւ կուսակցությունների մոտ հասունանում է այն գաղափարը, որ քաղաքական դաշտում առկա մենաշնորհը պետք է վերացվի. իշխանափոխության գաղափարը ավելի լայն տարածում է ստանում, եւ խորհրդարանական ընտրություններով եւս հնարավոր է այն իրականացնել»։
ՀԱԿ—ի՝ արդեն ունեցած հանդիպումները վկայում են, որ ժողովուրդն սկսում է հետաքրքրություն ցուցաբերել քաղաքական գործընթացների նկատմամբ, եւ նպատակը, ըստ Վ. Կարապետյանի, պետք է այն լինի, որ նրա մոտ կոտրվի անտարբերությունը։
Խոստումների շռայլության համապատկերում Հայ ազգային կոնգրեսը հորդորում է առաջնորդվել ոչ միայն այդ խոստումներով, այլեւ՝ թե ինչպես են դրանք իրականացվում. «Ժողովրդավարական երկրում, երբ կուսակցությունը ձախողվում է իր խոստումները կատարելու հարցում, դա հիմք է հանդիսանում, որ հասարակությունը նրան այլեւս չընտրի։ Սա է կողմնորոշվելու չափանիշը։ Օրինակ, մեր «100 քայլ» ծրագրի որոշ դրույթներ ընդօրինակվում են այլ ուժերի, մասնավորապես՝ ՀՀԿ—ի կողմից։ Այստեղ պետք է հավատալ ոչ թե խոսքերին, այլ տեսածին»։
Վ. Կարապետյանը շատ տրամաբանական մոտեցում է համարում ՀԱԿ—ի մարտավարությունը, այն է՝ հրաժարվել ԲՀԿ—ի, ՀՅԴ—ի եւ «Ժառանգության» դեմ հակաքարոզչություն անելուց. «Մեր հակառակորդն ու մրցակիցն այդ քաղաքական ուժերը չեն»։
ՀԱԿ—ն այս պայքարում իր ջանքերն ուղղելու է, որ մեծամասնություն ապահովի նախ եւ առաջ իր համար. «Եթե մենք չկարողանանք Ազգային ժողովում հասնել մեծամասնության, ապա կարող են ստեղծվել նախադրյալներ այլ շահագրգիռ ուժերի հետ ձեւավորելու կառավարություն։ Նման բան ես որեւէ կերպ չեմ պատկերացնում ՀՀԿ—ի հետ»։
Սոցիոլոգիական հարցումներին ՀԱԿ ներկայացուցիչը չի հավատում եւ իրատեսական է համարում, որ ՀԱԿ—ը քվեարկության արդյունքներով մեծամասնություն է կազմելու։
Խոսելով ընդդիմության միասնական շտաբ ձեւավորելու իրողության մասին՝ Վ. Կարապետյանն աննախադեպ որակեց ընտրակեղծիքների դեմ պայքարին ուղղված շտաբի առաջնահերթությունը, որտեղ ներգրավված էին 4 ուժեր. «Ես դրական եմ համարում, որ կուսակցությունները, լինելով տարբեր գաղափարական դաշտերում, միեւնույն ժամանակ անհրաժեշտ են համարում ընտրակեղծիքների դեմ պայքարը, ինչի վտանգն այս պահին բավականին մեծ է։ Ցավում եմ, որ կուսակցություններից մեկը, կարծես, դուրս է եկել այդ շտաբից։ Ես շատ կոնկրետ աշխատանք եմ պատկերացնում ընտրակեղծիքները կանխելու ուղղությամբ եւ հույս ունեմ, որ երբ շտաբը սկսի իր գործունեությունը, եւ այն որոշակի թափ ստանա, բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտահոգված են ստեղծված իրավիճակով, ամեն բան կանեն, որպեսզի միացյալ ճակատով ջարդեն ընտրակեղծարար մեքենան»։
Իսկ ՀԱԿ—ի անդամների առաջարկությունը՝ անցկացնել հեռուստատեսային բանավեճեր, ուժի մեջ է. «Մենք պատրաստ ենք բանավիճելու ՀՀԿ թեկնածուների հետ։ Հասարակության համար լավ կլինի տեսնել հատկապես ՀՀԿ—ի հետ մեր բանավեճը, որովհետեւ ակնհայտ կլինի գաղափարական եւ մասնագիտական տարբերությունը Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ռեժիմի մեջ»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 516 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024