ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 06:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 28 » Հայաստանն ամեն կերպ կաջակցի /ՀՀ ԱԺ պատգամավորները Սիրիայում հանդիպել են Ասադի հետ/
13:17
Հայաստանն ամեն կերպ կաջակցի /ՀՀ ԱԺ պատգամավորները Սիրիայում հանդիպել են Ասադի հետ/

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երեկ ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։ 
Պատվիրակության անդամները Սիրիայի նախագահին են փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, ով իր եւ հայ ժողովրդի անունից դատապարտել էր Թուրքիայի կողմից սատարված ահաբեկչական հարձակումները Լաթաքիայի Քեսաբ գյուղաքաղաքի վրա։ Նախագահ Բաշար ալ Ասադն իր հերթին երախտագիտություն է հայտնել Սերժ Սարգսյանին իր օբյեկտիվ դիրքորոշման եւ Սիրիայի կայունությանը սատարելու համար։ Նա նաեւ նախազգուշացրել է Արեւմուտքի եւ տարածաշրջանի մի շարք երկրների կողմից սատարվող ծայրահեղական գաղափարախոսության եւ ահաբեկչության վտանգների մասին, որ սպառնում են մասնատել պատմականորեն բազմամշակութային եւ սոցիալական տարբեր շերտեր ունեցող տարածաշրջանը։ Ասադը նաեւ ընդգծել է խորհրդարանականների դերկատարությունը այս վտանգները միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրանց դեմ պայքարելու միասնական ջանքերում։
Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հաստատել են, որ աջակցություն կցուցաբերեն Սիրիայում անվտանգություն եւ կայունություն վերահաստատելու եւ Քեսաբի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու համար։ Նրանք նաեւ նշել են, որ Սիրիան կմնա համակեցության եւ ազգային միաբանության օրինակ բոլորի համար։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը նաեւ հարցազրույց է տվել Սիրիայի պետական «Սուրիյա» հեռուստաալիքին։ «Կարծում եմ՝ ոչ միայն որպես ազգությամբ հայ, կամ ոչ միայն որպես Սիրիայի քաղաքացի, եթե որեւէ ողջամիտ մարդ ներկա գտնվի այստեղ, այս տեսարանը մեկ բառով կարող է բնութագրել որպես իսկական ողբերգություն, որը հարիր չէ 21—րդ դարին։ Եվ իսկապես միջազգային հանրությունը իր ձայնը պետք է բարձրացնի եւ դատապարտի այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում քեսաբահայության հետ։
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները ստացել են համապատասխան հանձնարարություն՝ միջազգային ատյաններում, նախեւառաջ ՄԱԿ—ում բարձրաձայնելու այս խնդիրը՝ այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անընդունելի զանգվածային խախտում, նաեւ որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտում։
Համայն հայությունն աղոթում է այսօր, որ օր առաջ բարեկամ սիրիական ժողովրդին հաջողվի վերագտնել խաղաղությունը, վերագտնել իր ստեղծագործ խաղաղ ապրելակերպը։ Իսկ մենք որպես Հայաստանի Հանրապետություն, որպես հայություն, որը սփռված է աշխարհով մեկ, չենք կարող անտարբեր լինել մեր հայրենակիցների ճակատագրին եւ անելու ենք հնարավորը՝ նրանց փոխանցելու ոչ միայն մեր ջերմությունը, այլ նաեւ բոլոր հնարավոր միջոցներով կանգնելու ենք մեր հայրենակիցների կողքին»,–ասել է նա։
Պատգամավորները նաեւ գրառումներ են կատարել Ֆեյսբուքում։
«Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատսպարված մեր հայրենակիցները պատմում էին թե ինչ էր իրականում տեղի ունեցել, եւ նրանցից մեկն ասաց. «Հայաստանը ծով չունի, իսկ մեր հայրենիքի մի մասը՝ Քեսաբը ծով ունի, այսինքն մենք՝ հայերս ծով ունեինք եւ կորցրեցինք այն…»։ Հավատում եմ, որ Քեսաբը վերադարձվելու է հայերին…»,–գրել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Դամասկոսից։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունի քեսաբահայությունը ՀՀ իշխանություններից, ասել է. «Շատ խնդիրներ ու մտահոգություններ են բարձրաձայնվել, դրանք պետք է փորձենք նախաձեռնությունների ու ծրագրերի միջոցով առաջ տանել»։
Նա խոսելով քեսաբահայերի մասին միաժամանակ նշել է. «Ես հույս տեսա նրանց մոտ ու հավատ, այնպես որ եթե ճիշտ աշխատենք, ապա ամեն ինչ էլ լավ կլինի»։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արման Սահակյանն էլ անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը եւ գրել է, որ Քեսաբի հայությանն ապաստան տալու Թուրքիայի ԱԳՆ—ի հայտարարությունը ցինիզմի դրսեւորում է. «Քեսաբի հայությանն ընդունելու եւ ապաստան տալու Թուրքիայի պատրաստակամության, ինչպես նաեւ Քեսաբի դեպքերին անմասն լինելու վերաբերյալ այդ երկրի ԱԳՆ երեկվա հայտարարությունը ցինիզմի դրսեւորում է։ Դա ասում եմ նաեւ հաշվի առնելով քեսաբցիների պատմածները։ Քեսաբի հայերը ջոկատներով տեւական ժամանակ ապահովել են Քեսաբի ինքնապաշտպանությունը, մինչեւ որ մարտի 21—ի վաղ առավոտյան թուրք—սիրիական սահմանը թուրքական կողմից բացվել է, եւ ներթափանցել են վարձկաններից կազմված ահաբեկչական խմբերը, եւ մեծ ջանքերի գնով քեսաբցիներին հաջողվել է կազմակերպված ձեւով իրականացնել բնակչության անվտանգ տարհանումը։ Թուրքական կողմը, ինչպես եւ հաճախ արել է ցեղասպանության ժամանակ, դիմել է «ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու» մեթոդին, իսկ այժմ ինչ—որ մարդասիրական ճամարտակություններ է անում։ Քեսաբցի հայերը միայն ժպիտով են վերաբերվում նման «մարդասիրությանը»։
Սամվել Ֆարմանյանն իր հերթին նշել է, որ ադրբեջանցիները եւս մասնակցում են հարձակումներին. «Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ պարոն Ջիհադ ալ Լահամին հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Սիրիա ներթափանցած վարձկան զինյալների շարքերում կան նաեւ ադրբեջանցի վարձկաններ»։  hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 406 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024