Գլխավոր էջ » 2012»Ապրիլ»6 » Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ—ի հետ մերձեցման ուղղությամբ
17:59
Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ—ի հետ մերձեցման ուղղությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին։ Նախագահը
կարեւորել է հայ—լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի
առնելով նաեւ Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում։ Հանրապետության
ղեկավարը նշել է, թե Հայաստանի համար կարեւոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ
արեւելյան գործընկերության շրջանակներում։ Արտգործնախարար Աուդրոնիուս
Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ—ի հետ ասոցացման
համաձայնագրի ակտիվ եւ հաջող բանակցային գործընթացում Հայաստանի
հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը
ուժեղ քայլեր է անում ԵՄ—ի հետ մերձեցման ուղղությամբ։