ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 18.11.2019, 10:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 20 » Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկը կշահագործվի ավելի երկար //Մինչեւ նոր էներգաբլոկի կառուցումը սա արդարացված որոշում էր
17:38
Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկը կշահագործվի ավելի երկար //Մինչեւ նոր էներգաբլոկի կառուցումը սա արդարացված որոշում էր
Գործադիրը երեկ որոշեց սկսել Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։ Ըստ այդմ, վարչապետը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հանձնարարեց՝ 1. կազմակերպել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մշակման աշխատանքները՝ մինչեւ 2013թ. մայիսի 5—ը, 2. գնահատել երկարացման աշխատանքների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը՝ մինչեւ 2013թ. օգոստոսի 1—ը, 3. ներկայացնել ժամկետի երկարացման ծրագիրը կառավարության հաստատմանը՝ մինչեւ 2013թ. սեպտեմբերի 1—ը։
Կառավարության այս որոշումն ուժի մեջ կմտնի հենց պաշտոնական հրապարակման օրվանից։
Թյուր եւ ոչ մասնագիտական շահարկումներից խուսափելու համար (նաեւ՝ մամուլում սպրդած) միանգամից ասենք, որ ելնելով մեր երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության ապահովման անհրաժեշտությունից եւ հաշվի առնելով ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները, հարկ եղավ սկսել Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։
Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, մեր ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկը 2011թ. շահագործման լիցենզիա է ստացել 10 տարով, սակայն ըստ շահագործման լիցենզիայի պայմանների, այդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016թ. սեպտեմբերի 1—ին (շահագործման նախագծային ժամկետի ավարտին՝ 30 տարի)։ Հաշվի առնելով նոր միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները եւ որպեսզի մինչ նորի թողարկումը ապահովվի երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը, գործողի շահագործման ժամկետը պետք է երկարացնել։ Նաեւ զուգահեռաբար ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Որպեսզի պարզ դառնա այս որոշման ընդունման անհրաժեշտությունն ամենայն մանրամասնությամբ, հստակեցնենք մի քանի գործոններ։ Ընդհանրապես միջուկային էլկայանները կարող են դուրս բերվել շահագործումից վաղաժամկետ եւ ոչ վաղաժամկետ։ Հայաստանում մի պահ, դարձյալ շահարկումների հետեւանքով, նաեւ արտաքին ճնշումների, շրջանառվեց վաղաժամկետ դուրս բերելու տարբերակը։ Սակայն, ի պատիվ մեր մասնագետների եւ պետական այրերի, ԱԷԿ—ի շահագործումը չդադարեցվեց։ Մասնագետներին հաջողվեց ապացուցել, որ երբ 1993թ. ՀՀ Գերագույն խորհուրդը ատոմակայանը վերագործարկելու որոշում կայացրեց, հայկական ատոմակայանի էներգաբլոկը վերաթողարկվեց անվտանգության ավելի բարձր մակարդակով, քան նախատեսված էր նախագծով։ Վերաթողարկումից հետո օրինակ՝ 2003թ. հունվարի 1—ի դրությամբ 1058 արդիականացման եւ անվտանգության ավելացման 118 տեխնիկական միջոցառումներ իրականացվեցին։ Դրանք արվում են ամեն տարի։ Այսօր էլ շարունակվում են։ ՄԱԳԱՏԷ—ի փորձագետներն էլ վստահեցնում են, թե անվտանգության տեսակետից բարվոք է տեխնիկական վիճակը։ Ասել է թե՝ կայանը շահագործումից վաղաժամկետ դուրս բերելու կարիք ամենեւին չկա։
Իսկ ինչ վերաբերում է կայանը շահագործումից հանելու ոչ վաղաժամկետ տարբերակին։ Տարիներ առաջ այդ ոչ վաղաժամկետ ասվածը 2016թ.—ն էր, այլ կերպ՝ մինչեւ նոր ԱԷԿ—ի գործարկումը։ Սակայն այդ տարիներին էլ մասնագետները քննարկում էին՝ ի՞նչ անել, եթե որոշ պատճառներով նոր միջուկային էներգաբլոկի թողարկումը հետաձգվի։ Հետաձգվեց՝ տարբեր պատճառներով, պայմանավորված միջազգային ազդակներով՝ հենց թեկուզ Ֆուկուսիմայի հայտնի դեպքերից հետո, երբ մեր երկրում հետաձգվեց միջազգային գիտաժողովը, որը պետք է հրավիրվեր հնարավոր ներդրողներ գտնելու եւ նոր ԱԷԿ—ի հետ կապված համապատասխան՝ արդեն մշակած փաստաթղթերը ներկայացնելու համար։ Ինչեւէ, ի՞նչ անել հարցի պատասխանը մասնագետների համար միանշանակ մեկն էր եւ է. Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագա զարգացման ծրագրերում ՀԱԷԿ—ի թիվ 2—րդ՝ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու հնարավորությունները չպետք է անտեսվեն։ Ներկայացնենք գործող էներգաբլոկի թողարկումը հետաձգելու տարբերակը։ Դա լիովին իրագործելի է, քանզի նախ՝ նախկինում ընդունված շահագործման 30 տարվա ժամկետը նախնական էր, եւ հետո՝ միջուկային էներգաբլոկների շահագործման փորձը վկայում է, որ ռեակտորի իրանի մետաղը նեյտրոնային հոսքի տակ, ինչպես ենթադրվում էր, զգալի փոփոխության չի ենթարկվում։
Եվ վերջում. ատոմային էներգաբլոկների շահագործման ժամկետները երկարացնելու օրինակներ աշխարհում կան. 15 տարով ավելացվել է Լովիզայի, Նովովորոնեժի եւ Պակշի ԱԷԿ—ների էներգաբլոկների շահագործումը։ Համաշխարհային տնտեսական զարգացումների համապատկերում ատոմակայան չունենալու մասին մտածելն անգամ անլուրջ է, քանզի մենք այդ բնագավառում ուժեղ դպրոց ունենք՝ միջուկային էներգաբլոկ շահագործող ու վերանորոգող մասնագետներ, գիտահետազոտական կառույցներ, կարգաբերման ու շինարարական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, որոնք բնագավառի համար մասնագետներ են պատրաստում։ Այս ամբողջ համակարգը կորցնելն ու տարիներ հետո վերականգնելը, եթե, իհարկե, հնարավոր լինի, շատ ավելին է արժենալու։ hhpress. am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 282 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019