ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 05:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 7 » ՀՀ—ԵՄ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին/
15:45
ՀՀ—ԵՄ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան—Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին, նաեւ մտքեր են փոխանակել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ու գործընթացն առաջ մղելու հեռանկարի վերաբերյալ։
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու Եվրամիության հանձնառությունը եւ տարածաշրջանում տեւական խաղաղություն ու կայունություն ապահովելու ուղղությամբ ջանքերը։
Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը եւ վստահեցրել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերն ու համագործակցությունը՝ ի նպաստ խաղաղության հաստատման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման։
ՀՀ նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը համակարծիք են եղել, որ ՀՀ—ԵՄ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ այդ զարգացման շարժիչ ուժը երկկողմ քաղաքական կամքն ու հանձնառությունն են։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ—ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջիկա ամիսներին հաջողությամբ կավարտվեն։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Դիտումներ: 319 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024