ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 07:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 3 » Իլհամ Ալիևը վիրավորել է հայ պատգամավորներին, իսկ հայերին անվանել «ֆաշիստներ»
18:13
Իլհամ Ալիևը վիրավորել է հայ պատգամավորներին, իսկ հայերին անվանել «ֆաշիստներ»


Այսօր առավոտյան Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ուղերձ հղած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին անվանել է «ֆաշիստներ», ինչի կապակցությամբ Բաքվում գտնվող հայաստանյան պատվիրակությունը պահանջել է գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին:
Հայկական պատվիրակությունն Ալիևի ելույթը, առհասարակ, գնահատել է որպես կոռեկտության և դիվանագիտական էթիկայի նորմերից լրիվ դուրս։
Tert.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց, որ իր՝ մոտավորապես մեկ ժամանոց ելույթի մեծ մասն Իլհամ Ալիևը նվիրել է Լեռնային Ղարաբաղին և անգամ ներկայացրել դրա ստուգաբանությունը:
«Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց իրենց մշտական, միջազգային հարթակներում բարձրաձայնվող էսպես թեմաներից՝ «քսան տոկոս գրավյալ տարածքներ« , «էթնիկ զտումներ», և ոչ միայան իրենց ողջ քարոզչական այդ փաթեթը մեկ անգամ ևս վերարտադրեց, այլև, ուղղակիորեն խախտելով էթիկայի բոլոր նորմերը, վիրավորանքներ հնչեցրեց Հայաստանի ներկայացուցիչների ու Հայաստանի հասցեին՝ անվանելով հայկական կողմին՝«ֆաշիստներ, որոնք պղծել են իրենց պապերի գերեզմանները»,- պատմեց Բաքվում գտնվող Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանյան պատվիրակության անդամներն անմիջապես արձագանքել են Ադրբեջանի նախագահի ելույթին՝ պատրաստելով բաց նամակ, որը Զոհրաբյանը Միլի Մեջլիսի նիստերի դահլիճում բաժանել է Եվրապառլամենտի և Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչներին:
Նամակշում հիշեցվում է, որ երբ ժամանակին որոշվեց Եվրանեսթի հաջորդ նիստն անցկացնել Բաքվում, հայկական պատվիրակությունը նամակ էր հղել ԽՎ-ի ղեկավարությանը և հանգամանալից բացատրել, թե ինչու չի կարելի Եվրանեսթի հաջորդ լիագումար նիստն անցկացնել Բաքվում:
«Եվ հիմա այստեղ Իլհամ Ալիևի ելույթը հաստատեց մեր այն մտահոգությունը, թե ինչու չէր կարելի այստեղ անցկացնել նիստ»,- ասված է հայկական պատվիրակության նամակում, որում նաև Եվրանեսթի ղեկավարությանը կոչ է արվում շատ մանրակրկիտ և հետևողական լինել այն որոշումների ընդունման հարցում, թե որտեղ կարող են անցկացվել կազմակերպության նիստերը:
Հայկական պատվիրակությունը նաև պահանջվում է, որ այս կառույցի կողմից ամբիոն չտրամադրվի այն գործիչներին, որոնք իրենց ելույթներում քարոզում են բռնություն և քսենոֆոբիա:
Բացի բաց նամակը, Ադրբեջանի նախագահի ելույթին մեր պատգամավորներն արձագանքել են նաև ելույթների միջոցով:
Մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի ելույթին, հայտարարել է, որ այն մեր պատվիրակության կողմից ուղղակիորեն անընդունելի է և դիմելով եվրոպացի պատգամավորներին ասել է՝«դուք լսեցիք, որ այս ամբիոնից մեզ անվանում են ֆաշիստներ» և թե ինչ ելույթներ են հնչում:
Վահան Հովհաննիսյանը բանավոր կարգով ևս հիշեցրել է, թե որն է եղել հայակական պատվիրակության դիրքորոշումը՝ Բաքվում Եվրանեսթի ԽՎ-ի նիստ անցկացնելու վերաբերյալ:
Նաիրա Զոհրաբյանն էլ Եվրանեթի պատվիրակությունից պահանջել է հստակ գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին, որը «չի նպաստում Արևելյան գործընկերության կարևոր հիմնադրույթներից մեկի՝ անդամ երկրների միջև վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելուն»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ եթե պահանջվող գնահատականը չտրվի, ապա ինքը իրավունք ունի մտածելու, որ Եվրանեսթի ապագան լրջագույն վտանգի տակ է:
Ելույթով հանդես եկած դաշնակցական Լիլիթ Գալստյանն իր ելույթում ևս անդրադարձել է խնդրին և արել գրեթե նույն շեշտադրումները, որոնք արել էին Վահան Հովհաննիսյանը և Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ այս ելույթները Իլհամ Ալիևն անձամբ Միլի Մեջլիսում չի լսել, քանի որ իր ելույթից հետո հեռացել է:
Ըստ հայաստանյան պատվիրակության անդամի՝ Իլհամ Ալիևի ելույթն առաջացրել է ոչ միայն հայկական պատվիրակության, այլև Եվրապառլամենտի բազմաթիվ ներկայացուցիչների զայրույթը, որոնք Ադրբեջանի նախագահի ելույթից հետո մոտեցել են հայ պատգամավորներին և ասել, որ իրենց համար ուղղակիորեն անընդունելի է նման հռետորաբանությամբ ելույթը:
Tert.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 523 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 admin • 18:38, 03.04.2012
Ֆաշիզմը յուրահատուկ է քաղաքակրթված, բարձր մշակույթ ունեցող ազգերին... Արի ու տես, որ երեկվա վայրենին, որը դեռ յաթաղան է թափ տալիս փորձում է ցեխաջուր լցնել մեզ վրա... Ժամանակը դեռ կլինի դատավոր, ու այն ժամանակ... Լավ է չասեմ...
angry
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024