ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 12:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Ինքնորոշման սկզբունքը՝ Ղարաբաղի կարգավորման հիմքում /Հայաստանը մեջբերում է համանախագահների դիրքորոշումը/
17:57
Ինքնորոշման սկզբունքը՝ Ղարաբաղի կարգավորման հիմքում /Հայաստանը մեջբերում է համանախագահների դիրքորոշումը/

Եվս մի երկիր, որի հետ Հայաստանի Հանրապետությունը նշում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը. Երեւանը մեծ կարեւորություն է տալիս Ֆինլանդիայի հետ իր համագործակցության զարգացմանը։
Իր ֆինն գործընկեր Էրկկի Տուոմիոյիայի հետ Էդվարդ Նալբանդյանի երեւանյան բանակցություններն անցել են կառուցողական եւ արդյունավետ. կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, նաեւ Եվրոպական միություն—Հայաստան փոխգործակցությունը։
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ Էդ. Նալբանդյանը հիշյալ հանդիպմանն ասել է՝ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը եւ վստահ է, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման եւ դրանց հետագա զարգացման համար։
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշել է, որ ուրախ է շարունակել երկխոսությունը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ։
Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան անդրադարձել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին։
Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Է. Տուոմիոյիան ասաց, որ միջազգային հարաբերություններում առկա մարտահրավերների վերաբերյալ երկու երկրներն ունեն նման գնահատականներ։
Այդ մարտահրավերներից է, թերեւս, ռասիզմի քարոզումն ու այլատյացության սերմանումը։ Լրագրողներից մեկը հենց այս հարցում մատնանշեց ԵԽ—ի շրջանակներում ընդունված զեկույցներից մեկը, որում մատնանշվում են Բաքվում հայատյացության դրսեւորումները, ինչը ապացուցվեց նաեւ «Եվրանեսթի» ԽՎ—ի ժամանակ։ Այս կապակցությամբ Ֆինլանդիայի ԱԳ նախարարն ասաց, որ իրենք մեծ հարգանքով են վերաբերվում ԵԽ—ին, եւ նրա բոլոր գնահատականները պետք է լիովին ընդունել. «Մենք այդ հարցում շատ ուշադիր ենք, շատ կազմակերպություններ են նման զեկույցներ ներկայացնում, եւ մենք խրախուսում ենք, որ հետեւեն դրանց. պետք է այդ հարցում միշտ զգոն լինել»։

«Ադրբեջանի  կեցվածքը միանշանակ  օգտակար չէ»

Էդ. Նալբանդյանն էլ մեկնաբանեց Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բացառապես տարածաքային ամբողջականության սկզբունքի մասին քարոզող Բաքվի ջանքերը. «Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին՝ կորզելու համար միակողմանի ձեւակերպումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Այդ մոտեցումը եւ ադրբեջանական այս փորձերի ջրաղացին ջուր լցնելն օգտակար չի կարող լինել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար։
Մեկ բան ակնհայտ է, որ ինքնորոշման իրավունքը, ինքնորոշման սկզբունքը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ նաեւ, ըստ ՄԱԿ—ի կանոնադրության, միջազգային հանրության կարեւորագույն նպատակներից է։ Այս սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները այլ սկզբունքների հետ միասին»։
Նախարարը ներկայացրեց, որ ԵԱՀԿ շրջանակներում ընդունված որոշումներն ու հայտարարությունները հստակ նշում են ինքնորոշման իրավունքի մասին, եւ եռանախագահներն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, իր ապագա կարգավիճակը. «Ադրբեջանի կողմից այդ փորձերը ոչ թե նպատակ ունեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ թոզ փչել իրենց հանրության աչքերին։ Սա միանշանակ օգտակար չէ կարգավորման գործընթացի համար։ Բայց հուսով ենք, որ միջազգային հանրության, եռանախագահների աջակցությամբ բանակցությունները կշարունակվեն, եւ լուծում կգտնվի այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկված են եռանախագահների կողմից՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն»։
Ֆինլանդիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երեւանյան այցի շրջանակներում այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նախարարը Ֆինլանդիայի կառավարության անունից ծաղկեպսակ դրեց հուշակոթողին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ։
Էրկկի Տուոմիոյիան անվանական եղեւնի տնկեց Հիշողության պուրակում եւ ջրեց 2005 թվականին Ծիծեռնակաբերդ այցելած Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի տնկած եղեւնին։
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 455 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024