ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 13 » Իրան—Հայաստան նավթամթերատարի հարցով դրական տեղաշարժեր կլինեն
19:19
Իրան—Հայաստան նավթամթերատարի հարցով դրական տեղաշարժեր կլինեն
Գործադիրը հաստատեց խողովակաշարի շահագործման կանոնները
Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոնների տեխնիկական կանոնակարգը»։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Միանգամից պարզաբանենք, թե ինչու էր անհրաժեշտ այս որոշման ընդունումը։ Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Հայաստանում առ այսօր չեն կառուցվել եւ չեն շահագործվել նավթամթերատարներ, ուստի չեն եղել համապատասխան նորմատիվ ակտեր։ Ուստի նախատեսված Իրան—Հայաստան նավթամթերատարը նախագծելու, կառուցելու, օբյեկտը հանձնելու եւ հետագայում շահագործելու նորմերը սահմանելու նպատակով կառավարության 2011թ. միջոցառումների ծրագրով նախատեսվեց Իրան—Հայաստան նավթամթերատարի վերաբերյալ համապատասխան որոշման նախագծի մշակումը։ «Նավթամթերատարների բնագավառը ՀՀ—ում նոր պետք է հիմնվի, եւ մեր մոտեցումն է նախապատրաստել համապատասխան նորմատիվային դաշտ՝ նախատեսվող գործառույթները այդ դաշտում իրականացնելու համար»,—ասաց նախարարը։
Որպեսզի գործադիրի որոշման նպատակը ավելի հասկանալի լինի, տեղեկացնենք, որ օրերս Իրանի նավթամթերքի ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալան ասել էր, թե գործընթացի առաջին փուլում, քանի դեռ չի կառուցվել նավթամթերատար խողովակը, վառելանյութը Հայաստան ավտոմեքենաներով կտեղափոխեն իրանական մասնավոր ընկերությունները։ Ի դեպ, հիշեցնենք, որ ԻԻՀ—ից ՀՀ հեղուկ վառելիքի տեղափոխման համաձայնագիրը մեր երկու երկրների էներգետիկայի նախարարները փետրվարին են ստորագրել։ Ըստ այդ համաձայնագրի, Իրանից Հայաստան կգա բենզին, դիզվառելիք, նաեւ ավիացիոն վառելանյութ։ Ասենք, որ այս նավթամթերատարի մասին վաղուց էր խոսվում, բայց այն, որ կառավարությունը երեկ հիշյալ որոշումը կայացրեց, եւ իրանական կողմն էլ արդեն «խոսք է գցել», հուսադրում է, որ առաջիկայում անպայման դրական տեղաշարժեր կլինեն այս հարցում (հաշվի առնելով նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները)։
Այս խողովակաշարը մեզ անհրաժեշտ է ոչ միայն այն բանի համար, որ այն էներգետիկ ռեսուրսների ներկրման այլընտրանք է, այլեւ նպատակահարմար է արդյունավետության տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ մենք վառելանյութը գնում ենք Ռումինիայից կամ Բուլղարիայից, եւ դա էլ ձեռք բերում ենք Վրաստանում։ Այսինքն, զգալի ծախսեր է դա պահանջում։ Իսկ Իրան—Հայաստան նավթամթերատարը սկիզբ կառնի Թավրիզից եւ կհասնի մեր երկրի սահման։ Ասել է թե՝ տեղափոխման ծախսերը էապես կկրճատվեն՝ նպաստելով նաեւ վառելիքի գնի նվազեցմանը։
Ինչեւէ, գործադիրի հիշյալ որոշումում մանրամասն խոսվում է խողովակային տրանսպորտով ՀՀ նավթամթերքի տեղափոխման, պահեստավորման եւ սպառման համար բացթողնման գործընթացներում անվտանգության պատշաճ մակարդակի պահպանումից։ Կանոնակարգը սահմանում է մայրուղային նավթամթերատարի սարքավորումների եւ կառույցների, նրանց շահագործաման, տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման պահանջները, նավթամթերքների որակի պահմանման եւ դրանց վերահսկման պայմանները։ Սահմանվում են նաեւ պահանջներ մայրուղային նավթամթերատարի եւ նրանց ճյուղերի համար՝ անկախ դրանց պատկանելությունից եւ սեփականության ձեւից, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Փաստաթղթում հստակեցվում է նավթամթերատարի համալիր փորձարկում ասվածը։ Դրա ժամանակ ստուգվում են հիմնական սարքավորումների համատեղ աշխատանքը օժանդակ սարքավորումների հետ բեռի առկայության պայմաններում։ Այդ ընթացքում պետք է փորձվեն բոլոր չափիչ—հսկիչ սարքերը, ավտոմատացված համակարգերը, ուղեկապերը, հեռակառավարման եւ ազդանշանային համակարգերը։ Համալիր փորձարկումը համարվում է ավարտված, եթե նշված համակարգը աշխատել է 72 ժամ։
Նավթամթերատարը պահպանման գոտիներ կունենա։ Օրինակ, նավթամթերատարի եւ բոլոր տեսակի ավտոճանապարհների հատման վայրերում շահագործող կազմակերպությունը ավտոճանապարհային ծառայությունների հետ համատեղ կտեղադրի ճանապարհային նշաններ, որն արգելում է տրանսպորտի կանգառը՝ պահպանման տարածքի սահմաններում։ Նախազգուշական նշաններով պետք է նշվեն գծային փականները, ծորակները, օդի հեռացման սարքերը եւ այլ կառույցներ։ Եթե նավթամթերատարի պաշտպանված գոտիներում գտնվող ոռոգվող հողերի վրա ժամանակավոր լճացման հետ կապված աշխատանքներ լինեն, ապա դրանք պետք է արվեն հողատերի եւ նավթամթերատարը շահագործող կազմակերպության միջեւ երկկողմանի համաձայնության հիման վրա։ Պահպանման գոտիներում արգելվում է կատարել այն բոլոր աշխատանքները, որոնք կարող են խանգարել նավթամթերատարի նորմալ աշխատանքին կամ նրան վնաս բերել։ Իսկ եթե նավթամթերատարի պահպանման գոտին համընկնում է երկաթգծի եւ ավտոճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի եւ այլ հաղորդակցուղիների պահպանման գոտիների հետ, ապա այդպիսի գոտիների շահագործումը իրականացվում է շահագրգիռ կողմերի համաձայնության հիման վրա։ Բնական աղետների դեպքում աղետի հետեւանքները վերացվում են տեխնիկական միջանցքի հաղորդակցուղիների սեփականատերերի կողմից՝ ընդհանուր ուժերով։ Ինչ վերաբերում է նավթամթերատարի այն հատվածին, որը պետք է անցնի բնակավայրերով, ասենք, որ դա կթույլատրվի միայն բացառիկ դեպքերով։ Յուրաքանչյուր նավթամթերատարի հատվածի համար, որը անցկացված է քաղաքների կամ բնակավայրերի տարածքով, պետք է կազմվի անձնագիր, որում նշված են նավթամթերատարը բնութագրող տվյալներ։ Եվ եթե բնակավայրերով անցնի, ապա պետք է շահագործվի եւ նորոգվի հատուկ կանոններով։
Կառավարությունը հստակ սահմանել է նաեւ, թե ինչպես պետք է նավթամթերատարը պաշտպանվի քայքայումից։ Ըստ այդմ, նավթամթերատարի մետաղական կառուցվածքները պետք է պաշտպանված լինեն քայքայումից։ Խոսվում է անգամ, թե ինչպես պետք է նավթամթերատարը պաշտպանվի շանթից։ Ըստ այդմ էլ, նավթամթերատարի կառույցները պետք է պաշտպանված լինեն շանթի ուղիղ հարվածից, նրա կրկնվող դրսեւորումներից եւ ստատիկ էլեկտրականությունից, որը առաջանում է նավթամթերքների շարժման պրոցեսում։ Իսկ ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու համար բոլոր մետաղե սարքավորումները, որոնք վերաբերվում են մեկ կառույցի՝ պահեստարանները, խողովակատարերը, ջրաթափ սարքավորումները, որոնք գտնվում են նավթամթերքի տեղափոխման, պահպանման եւ բացթողման համար նախատեսված շենքերի ներսում եւ դրսում, պետք է ներկայացնեն անխափան էլեկտրական շղթա, որը պետք է միացված լինի հողակցման ուրվագծին նվազագույնը երկու կետերում։ Ու ամպրոպի ժամանակ էլ արգելվում է մոտենալ շանթարգելիչին 4 մ ավելի։ Յուրաքանչյուր ամպրոպից կամ ուժեղ քամուց հետո շանթապահպանիչների բոլոր սարքավորումները պետք է զննվեն եւ հայտանաբերված վնասվածքները պետք է անմիջապես հեռացվեն։
Հավելենք, որ մայրուղային նավթամթերատարի աշխատանքի հաշվարկային ժամանակը, առանց հաշվի առնելու դրա աշխատանքի ընդհատումը, սպասարկումը եւ ընթացիկ վերանորոգումը, ընդունված է տարեկան 350 օր կամ 8400 ժամ։ Սարքավորումների սպասարկման եւ ընթացիկ վերանորոգման համար նախատեսված է տարեկան 360 ժամ կամ 15 օր։
Հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը, որոշ մանրամասներ կներկայացնենք հաջորդիվ, որոնք վերաբերում են նավթամթերքի ընդունման ու հանձնման պայմաններին, նավթամթերթի քանակի հաշվառմանը, որակի հսկողությանը, հուսալիության ապահովմանը, նավթամթերատարի պահպանությանը եւ, ի վերջո, շրջակա միջավայրի պաշտպանությանը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 537 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024