Քաղաքագետների
միության նախաձեռնությամբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի
մասնակցությամբ ընտրական գործընթացները վերահսկող միասնական շտաբ ստեղծելու
հռչակագիրը ստորագրած երեք ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, պայմանավորվել են
չեզոքացնել «Ժառանգությանը» (որը նույնպես ստորագրել է այդ հռչակագիրը)։
Այս մասին ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Ռուբեն Հակոբյանը։ Նա նշել է, որ միասնական շտաբ ստեղծելու մասին ՀՅԴ—ի,
ՀԱԿ—ի, ԲՀԿ—ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից ստորագրած
հռչակագրից հետո խոսակցություններ են տարածվում, թե «Ժառանգությունը»
ստորագրել է, բայց հետո հրաժարվել ու ներկայացրել առաջարկներ եւ փորձում է
ձախողել շտաբի ստեղծմանը։ «Որպեսզի այս շտաբը իմիտացիոն բնույթ չկրի, մենք
առաջարկել ենք, որ հռչակագիրը ստորագրեն կուսակցությունների առաջին
դեմքերը»,–ընդգծել է նա։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, «Ժառանգության»
համամասնական ցուցակում ընդգրկված Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ
«Ժառանգությունը» հրապարակային դաշտում է գործում, ստվերային
պայմանավորվածություններ չունի։
|