ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 3 » Ժողովրդավարություն կառուցելը բոլորի գործն է /Համոզված է ՀՀ–ում ԱՄՆ–ի արտակարգ եւ լիազոր դեսպանը/
17:31
Ժողովրդավարություն կառուցելը բոլորի գործն է /Համոզված է ՀՀ–ում ԱՄՆ–ի արտակարգ եւ լիազոր դեսպանը/

«Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ։
Մենք դա անում ենք գործընկերային կապեր հաստատելով այն հայաստանաբնակների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները, այն է՝ իշխանության տարանջատման, խոսքի ազատության, օրենքի գերակայության համընդհանուր արժեքները։
Մենք հավատում ենք, որ ի զորու ենք փոփոխություններ կատարել՝ լինելով լավատես ու մի փոքր անհամբեր, եւ հուսով ենք՝ հայերը նույնպես հավատում են դրան»։
Երեկ Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանության առաջին շենքում՝ «Հրազդան» հյուրանոցում, անցկացվող Հայաստան—ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ–ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։ Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ եւ դասախոսներ տարբեր համալսարաններից։
Ջ. Հեֆերնի համոզմամբ՝ նպատակները հաջողությամբ են պսակվում բոլոր այն դեպքերում, երբ ԱՄՆ—ը համագործակցում է հայազգի շահագրգիռ, ստեղծագործ եւ տաղանդաշատ այն անձանց հետ, ովքեր կիսում են հիմնարար արժեքները եւ նվիրված են ժամանակակից ու առաջադեմ Հայաստան կերտելու գործին։
Բանախոսն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նշելով. «Ոմանք արդեն կանխավ հայտարարել են, որ մայիսին կայանալիք ընտրությունները կեղծվելու են եւ այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի՝ քվեարկության հաջորդ օրը։
Իսկ նրանք, ովքեր ցանկանում են կառուցել ժողովրդավարություն Հայաստանում, չեն կարող սահմանափակվել հայտարարություններով այն մասին, թե ինչ պետք է անեն «նրանք»։ Դրա փոխարեն այդ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր եւ դաշինքներ՝ իրենց ձայները լսելի դարձնելու համար, մշակեն եւ գործարկեն կեղծիքները կանխելու ու կառավարության հաշվետվողականությունն ապահովելուն ուղղված մեխանիզմներ։ Այդ հաստատություններն են, այդ մեխանիզմներն են, որ տեւական են։ Դրանք ժողովրդավարություն կառուցելու քարերն են եւ շաղախը»։
Ջոն Հեֆերնը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը ԱՄՆ—ի ուշադրության կենտրոնում է։ Մինսկի խմբի համանախագահները մի շարք հայտարարություններ են կատարել հարցի առնչությամբ։ «Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը քաջալերել են երկու կողմերին, որպեսզի հռետորաբանության տոնը իջեցվի, պաշտպանության ծախսերը եւ հրադադարի ռեժիմը կայունացվեն։ Մենք, որպես արտաքին սուբյեկտներ, ամեն բան անում ենք կողմերի միջեւ լուծում գտնելու համար»,–ասաց Հեֆերնը։ Նա նշեց, որ Մինսկի խմբի գործընթացում շարունակելու են պահանջել որոնել ճիշտ բանաձեւ՝ խաղաղություն գտնելու, հրադադարի մեխանիզմների ներդրման, կողմերին սեղանի շուրջ պահելու ուղղությամբ։ Մինսկի համանախագահները ընդգծել են, որ կողմերը պետք է հարգեն միմյանց, զսպեն հարձակողանությունը եւ ժողովրդին պատրաստեն խնդրի արդար եւ խաղաղ կարգավորման համար։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 425 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024