ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Կիպրոսը բարեկամ երկիր է, կիպրացիները՝ եղբայր
18:00
Կիպրոսը բարեկամ երկիր է, կիպրացիները՝ եղբայր

Նշել է ՀՀ նախագահը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու—Մարկուլիսին։
Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները։ Հանրապետության ղեկավարը նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած իր պետական, այնուհետ աշխատանքային այցերը եւ դրանց շրջանակներում նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումներն ու բովանդակալից քննարկումները։ «Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր։ Եվ դա պատմականորեն ձեւավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները։ Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր օրի ամրապնդել։ Ոչ միայն անցյալում, այլ նաեւ ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ եւ մեծ աշխատանք ունենք կատարելու։ Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելու»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Հանրապետության ղեկավարը եւ Կիպրոսի արտգործնախարարն ընդգծել են, որ հայ—կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ «Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես շատ տպավորված եմ։ Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա եւ լսեցի։ Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով»,–ասել է Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու—Մարկուլիսը՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործությունն ստանա միջազգային ճանաչում։
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին եւ իշխանություններին՝ կիպրահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ եւ հոգատար վերաբերմունքի համար։
Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը եւ Կիպրոսի արտգործնախարարը Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները կարեւորել են ոչ միայն երկկողմ, այլեւ եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 555 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024