ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 27 » Կունենանք ծառայությունների օպտիմալ կառուցվածք
10:18
Կունենանք ծառայությունների օպտիմալ կառուցվածք

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հիմնականում քննարկվեցին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի խնդիրները։ Առիթն անցած շաբաթ նախարարի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում բարձրացված հարցերն էին։
«Ակնհայտ է, որ Գյումրու ծննդատանը կառավարման ոչ արդյունավետ համակարգ ունենք։ Թե՛ այստեղ, թե՛ Ավստրիական մոր եւ մանկան հիվանդանոցում ծավալված է 30—ական մահճակալ։ Սակայն առաջինում եթե 100—ից ավելի բուժաշխատող ունեն, ապա երկրորդում՝ 32։ Երկու տարի առաջ իրականացված վերանորոգումից հետո Ավստրիական մոր եւ մանկան հիվանդանոցում նաեւ ծնունդներ են ընդունում։ Ու քանի որ այտեղ շատ ավելի լավ պայմաններ են, կանայք նախընտրում են այս հիվանդանոցը։ Մենք արհեստականորեն չենք կարող լուծարել որեւէ բուժհիմնարկ եւ ոչ էլ կանանց ուղղորդել այս կամ այն ծննդատուն։ Առկա խնդիրները երկու օր առաջ հանգամանորեն քննարկել ենք ինձ մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր խնդրին պետք է շատ ավելի ընդգրկուն լուծում տանք»,–նշեց Դերենիկ Դումանյանը՝ հանձնարարելով նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին մանրամասն ուսումնասիրել, թե Գյումրին հիվանդանոցային եւ պոլիկլինիկական ինչպիսի եւ ինչ ծավալների ծառայությունների կարիք ունի։ Նախարարն առաջարկեց ուսումնասիրել նաեւ մասնավոր բուժհաստատությունների կողմից իրականացվող բժշկական ծառայությունները։
«Գյումրու փորձով այնուհետեւ կանդրադառնանք այլ մարզերում եւ խոշոր քաղաքներում բժշկական ծառայությունների օպտիմալ կառուցվածք ունենալուն։ Սրանով մենք կօգնենք նաեւ մասնավոր ներդրողներին։ Եթե որեւէ մեկը ցանկանա այս կամ այն քաղաքում որեւէ ծառայություն կազմակերպել, ապա նրան կկարողանանք ճիշտ ուղղորդել»,–ասաց նախարարը։
Շիրակի մարզի շտապօգնության ծառայության խնդիրների քննարկման ժամանակ Դերենիկ Դումանյանը հանձնարարեց վերանայել ողջ հանրապետության գյուղական բնակավայրերում այդ ծառայության անխափան կազմակերպման նպատակով կատարված քարտեզագրումը։
Մարզպետարանների առողջապահության պատասխանատուներին նախարարը հանձնարարեց մշտական հսկողություն սահմանել դեպի Երեւան ուղեգրումների նկատմամբ։ Նաեւ հանձնարարեց տեղի հիվանդանոցների ղեկավարներին խստորեն զգուշացնել, որ պետական պատվերով բուժվող հիվանդներին պարտադիր իրազեկման թերթիկներ տրամադրվեն։ 
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, նախարարին զեկուցեցին մարզերում կանանց առողջության պահպանման միամսյակի արդյունքները։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 531 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024