ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ
Սապունճյանը խստորեն դատապարտել է Միջին Արեւելքում Թուրքիայի
քաղաքականությամբ գոհ լինելու փաստերը: Նա հիմնականում քննադատել է
Լիբանանի դպրոցներում թուրքերեն լեզվի ուսուցման փաստը, անգամ եթե
թուրքերեն սովորելը պարտադիր չէ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`
վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, Սապունճյանը նաեւ ավելացրել է,
որ թուրքերենի ուսուցումը մշակութային որեւէ արժեք չի կարող ունենալ:
«Այս ջանքերը մեզ կվերադարձնեն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը,
որի քաղաքականության հիմքում ընկած է թրքացումը` բոլոր շրջաններում
թուրքերեն լեզուն դարձնելով պաշտոնական լեզու»,-նշել է նախարարը:
Նրա կարծիքով լիբանանցիներն իրենց զարթոնքի շրջանում կարողացել են
դիմադրել թուրքական քաղաքականությանը` դպրոցներում ամրապնդելով արաբերենի
ուսուցումը: