ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 27 » Նույն ցեղասպան թուրքն է գործում /Քեսաբի դեպքերը պատռեցին Թուրքիայի դիմակը/
10:16
Նույն ցեղասպան թուրքն է գործում /Քեսաբի դեպքերը պատռեցին Թուրքիայի դիմակը/

Թուրք—սիրիական սահմանի շրջակայքում լարված իրավիճակը շարունակվում է։ Կառավարական ուժերը հակահարված են տալիս գրոհայիններին։ Սիրիան սահմանի մերձակայքում օդային գործողություններ չի կարողանում իրականացնել Թուրքիայի սպառնալիքի պատճառով. սահմանին մոտեցող ուղղաթիռներին ու ինքնաթիռներին Թուրքիան արձագանքում է։
Հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ բնակավայրի վրա տեղի ունեցող հարձակումները եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը մեծ դժգոհություն են առաջացրել Հայաստանում եւ սփյուռքում։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նշել է. «Քեսաբի հայության օժանդակությունն այսօր մեզ համար առաջնահերթություն է։ Աշխարհում ուր որ հայ ժողովրդի զավակները դժվարության դիմաց գտնվեն՝ այդ դժվարությունը հաղթահարելը ամբողջ հայության առաջնահերթ պարտավորությունը պետք է դառնա։ Ուրախ ենք, որ Հայաստանից սկսած մեր գաղութներում զանազան ձեւերով մեր ժողովրդի զավակներն իրենց մտահոգությունը եւ Քեսաբի հայությանն օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնում։ Ազգային միասնականության այս շոշափելի արտահայտությունը մեր ժողովրդի հավաքական հավատքի ու վճռականության պերճախոս վկայությունն է»։ Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ թուրքը մնում է թուրք. «Նույն ցեղասպան թուրքն է Քեսաբը քանդողը եւ քեսաբահայության տեղահանության հետեւում գտնվողը։ Հետեւաբար, մեր ժողովուրդը պետք է լուռ չմնա։ Պետք է իր ձայնը բարձրացնի՝ պետությունների եւ միջազգային հանրության ուշադրությանը հանձնելով Քեսաբի հայության ճամփով ամբողջ հայությանն ուղղված ցեղասպանի այս նոր ոճրային արարքը»։
Երեկ առավոտյան Վեհափառ հայրապետը միաբան հայրերից բաղկացած երկրորդ պատվիրակությունն է ուղարկել Լաթաքիա, որի պարտականությունն է կաթողիկոսարանի կողմից նյութական օժանդակություն փոխանցել շտապ օգնության մարմնին։
Քեսաբի դեպքերն ամբողջ աշխարհին ցույց են տալիս Թուրքիայի դեմքը։ «Հալեպի ազգային իշխանության» ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը կարծում է, որ «Հայաստանի իշխանությունները Քեսաբի դեպքերը կարող են օգտագործել շատ լավ ձեւով, մանավանդ ցեղասպանության 100—ամյակի նախօրյակին եւ մեծապես ծառայեցնել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու թուրքի իսկական նկարագիրը վերստին ի հայտ բերելուն։ Թուրքը մնում է թուրք՝ իր բոլոր արարքներով»։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի խոսքով, հայերը պետք է նախաձեռնող լինեն, այլ ոչ թե արձագանքող. «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին նրանք չեն կարող լուռ ականատեսներ լինել, մինչ թուրքական կառավարությունը եւ նրա դաշնակիցները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնամուխ են լինում հայերի մի նոր բնաջնջման Սիրիայում»։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էլ նկատել է. «Հայաբնակ Քեսաբ ներխուժեցին ուժեր, որոնց ճամբարները գտնվում են Թուրքիայում։ Նրանք ներկայացան ու բարձրացրին մեկ հարց՝ հայերը պետք է հեռանան»։
Բացասական արձագանք է եղել նաեւ որոշ թուրք մտավորականների կողմից։ Իրենց կարծիքն են հայտնել հայտնի թուրք հրատարակիչ ու գրող Ռագըփ Զարաքոլուն եւ հրապարակախոս—գրող Սաիթ Չեթինօղլուն։ «Իրենց ջիհադականներ հայտարարող, այսպես կոչված, իսլամիստական խմբավորումները հեշտությամբ կարողանում են անցնել սահմանը։ «Ալ—Կաիդայի» խմբավորմանը կից մի խումբ, հեշտությամբ անցնելով Անթաքիայի հետ սահմանը, սահմանի անմիջապես հակառակ կողմում գտնվող չնաշխարհիկ բնակավայրի՝ Քեսաբի վրա հարձակվեց։ Քեսաբի յուրահատկությունը հայերով բնակեցված լինելն է։ Այժմ Քեսաբը դափ—դատարկ է։ Այնտեղ բնակվողները 1915 թվականից, ապա 1939 թվականից հետո կրկին հայտնվել են գաղթի ճանապարհին, պատսպարվել են Լաթաքիայում։ Իսկ եթե ռմբակոծված սիրիական օդանավը այդ խմբերի՝ սահմանը հատելու եւ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակո՞վ էր այնտեղ։ Իսկ եթե այն կործանվեց այդ խմբավորումների մուտքն ավելի հեշտացնելու համա՞ր… Թուրքիայի Հանրապետությունն ասես իր վրա պարտավորվածություն վերցրած լինի հապշտապ փոխել Սիրիայի ներքին պատերազմի հետ կապված քաղաքականությունը»,– ասել է Զարաքոլուն։
Սաիթ Չեթինօղլուն հայտնել է, որ Քեսաբում հայերի լքած տները թալանվում են։ «Քեսաբում ընկերներ ունեմ։ Մուսալեռցի պատմիչ Հակոբ Չոլաքյանը մնում է Քեսաբում։ Մտահոգվում եմ ընկերներիս վիճակով։ Քեսաբը երկրի երեսին իսկական դրախտ էր։ Ինչ ափսոս, որ այս գեղեցկություններից ոչ մի հետք չի մնալու։ Կան վկայություններ, որ թալանն իրականացվում է Թուրքիայից եկած միջոցներով»,–ասել է Չեթինօղլուն։ Թուրք մտավորականը նշել է, որ եթե 1915 թվականին հայերի հարստությունը աչքի էր զարնել եւ ցեղասպանության ժամանակ բռնագրավվել, ապա նույնը տեղի է ունենում նաեւ այս օրերին Քեսաբի հայերի դեպքում։ «Պետք է ուշադրություն դարձնել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված եւ Քեսաբում բնակվող հայ ժողովրդի դրամային։ Պետք է հարցին պատասխանատու եւ նուրբ մոտենալ, նոր կոտորածներ պետք է չթույլատրվեն»,–ասել է նա։
Սիրիայում հայերով բնակեցված Քեսաբ բնակավայրի վրա թուրքական կողմից եկած ահաբեկիչների հարձակումներից հետո պաշտոնական Անկարան սկսել է տարբեր լծակների միջոցով փորձել չոր դուրս գալ ջրից։ Նրանք գործի են դրել իրենց խորամանկ դիվանագիտությունն ու մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Թուրքիայի ԱԳՆ աշխատակիցը նամակով դիմել է Հորդանանում ՄԱԿ—ի հումանիտար օգնությունը համակարգող գրասենյակին։ Նամակում թուրք պաշտոնյան հայտնել է, թե իբր Թուրքիայի կառավարությունը պատրաստ է հումանիտար օգնություն տրամադրել Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով իրենց տները լքած մարդկանց։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 464 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024