ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 10 » Ո՞վ է խանգարում հակամարտության կարգավորմանը
10:29
Ո՞վ է խանգարում հակամարտության կարգավորմանը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան «Նոր արեւելյան Եվրոպա» պարբերականում հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խոչընդոտներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Օչոան գրում է, որ նախքան ամառային լարվածության առաջացումն արցախյան հակամարտությունը միջազգային մամուլի հետին էջերում էր։ Որպես կանոն, երկու կողմերն էլ հրադադարի ռեժիմի խախտման համար սկսեցին մեղադրել մեկմեկու, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին սկսեցին հնչել քննադատական հայտարարություններ։
Օչոան նշում է, որ 1994 թվականից ի վեր ԵԱՀԿ ՄԽ—ն հակամարտող կողմերին է ներկայացրել խնդրի կարգավորման հինգ տարբեր առաջարկներ, որոնք պետք է նպաստեին ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Դրանցից չորսը մերժվել էին, սակայն մեկը շարունակում է մնալ բանակցային սեղանին։ Այդ առաջարկը հիմնված է վստահության մթնոլորտ ստեղծելու սկզբունքների վրա՝ մի բան, որն անհնար է դառնում ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում պարբերաբար հնչող կրակոցների պարագայում։
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ համանախագահները 2012 թվականի հունիսին երկու շատ տրամաբանական առաջարկ արեցին կողմերին, որը կնպաստեր մարդկային կորուստների թվի նվազեցմանը։ Առաջինը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունն էր, որը թույլ կտար պարզել իրական մեղավորներին։ Երկրորդը շփման գծից դիպուկահարներին հեռացնելու գաղափարն էր։ «Ի զարմանս շատերի՝ Ադրբեջանի ԱԳՆ—ն մերժեց այս առաջարկները, քանի որ կարծիք հայտնեց, թե այդպիսով ավելի կամրապնդվի ստատուս քվոն։ Ակնհայտ է, որ երկու միջոցներն էլ ձեռնարկելու պարագայում վերջին շրջանում 30 ընտանիքիների, ինչպես նաեւ ավելի շատերին ավելի վաղ, կզրկեին որդի կորցնելու վշտից, սակայն, դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարության համար իր զինվորների կյանքն արժեք չունի»,–նշում է Օչոան։ Նա ընդգծում է, որ ադրբեջանական կողմի մարտավարությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ վերլուծում ես նրանց ռազմական գործողությունները ոչ միայն օգոստոսին, այլեւ հուլիսի ընթացքում. փաստերը վկայում են, որ ավելի ու ավելի շատ ադրբեջանցի հրամանատարների է կարգադրվում ներխուժել ԼՂ ու անգամ Հայաստանի տարածք։ «Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ միջնորդության ցանկացած ջանք ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ որեւէ այլ կազմակերպության կողմից դառնում է ծայրահեղ դժվար, եւ չափազանց բարդ է լինում հասնել առաջընթացի»,–գրում է Օչոան։
Անդրադառնալով ԵՄ գործողություններին՝ նա հայտնում է, որ եվրոպական կառույցը եւս որոշակի նախաձեռնություններ է իրականացրել, որոնք կաջակցեին ԼՂ հակամարտությունում խաղաղ կարգավորման հասնելու ԵԱՀԿ—ի ջանքերին։ Նախ, ԵՄ—ն ծրագիր իրականացրեց, որը նպաստելու էր ժողովրդավարության ամրապնդմանը Հարավային Կովկասում եւ «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների շրջանակներում։ Թեպետ ծրագիրը զգալի առաջընթաց ունեցավ Հայաստանում եւ Վրաստանում, այդուհանդերձ Ադրբեջանի վիճակն ավելի էր վատացել։ Վատ ցուցանիշներ էր գրանցել ինչպես ընտրական գործընթացը, հետադիմական ալիքի տարածման արդյունքում ճնշումներ սկսեցին գործադրվել քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպան ակտիվիստների նկատմամբ։ Շատ հասարակական կազմակերպությունների անդամներ սկսեցին ձերբակալվել։ «Դժվար է կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծել, երբ Ադրբեջանի քաղաքացիները պետության կողմից դրված արգելքով չեն կարողանում անգամ էլեկտրոնային նամակներ փոխանակել կամ զանգել հայերին... Այս հակամարտության ամենահիմնարար խնդիրներից մեկն այն է, որ հակամարտող կողմերը չունեն արժեքային նույն համակարգը, ինչը կարող էր նպաստել կարգավորմանը։ Այս առումով Ադրբեջանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հարցում, եւ ԵՄ ձեռնարկած միջոցառումները հատկապես ակտուալ են մարդու իրավունքների, ժողովրդավարության կառուցման եւ իրավունքի գերակայության հարցերում»,–եզրակացրել է Օչոան։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 458 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024