ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 23 » Ոչ թե քարոզչություն, այլ՝ հաշվետվություն /ՀՀԿ—ն չի պատասխանելու իրեն ուղղված հայհոյանքին/
18:11
Ոչ թե քարոզչություն, այլ՝ հաշվետվություն /ՀՀԿ—ն չի պատասխանելու իրեն ուղղված հայհոյանքին/

«Հավատանք, որ փոխենք» նախընտրական իր կարգախոսը ՀՀԿ—ն մատուցում է այս տրամաբանությամբ. «Մենք չենք ասում, որ մեզ հավատան, այլ՝ ժողովուրդն ինքն իրեն պետք է հավատա եւ չհուսալքվի։ Մենք ասում ենք՝ ուզում եք փոփոխություններ, պետք է հավատաք, սակայն ոչ թե անձերին կամ քաղաքական թիմին, այլ յուրաքանչյուրն ինքն իրեն։ Հավատի ճանապարհով գնալու դեպքում խնդիրները կպակասեն»։
Կենդանի շփումներ, անհատական մոտեցում՝ տուն առ տուն, դուռ առ դուռ մարտավարությամբ. Հանրապետականի քարոզիչները խոստանում են՝ երկրի ոչ մի տարածք անհաղորդ չի մնա իրենց ծրագրի ներկայացմանը։ Միայն կենտրոնական շտաբում այս նպատակով 50—ից ավելի խմբեր են գործում։

Ընտրություններն ու  իշխանությունը միջոց են

«ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչ, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գնահատեց, որ այս փուլում կարելի է դրական գործընթացներ արձանագրել. «Քարոզչական դաշտը շատ պարզ եւ հստակ է. բոլոր քաղաքական ուժերը կարողանում են իրացվել։ Սակայն մենք մեր հույսը չենք դրել բուն քարոզչության վրա. 2007—ի ընտրություններից հետո մենք անընդհատ քարոզչության մեջ ենք։ Մենք այս պահին մեր հասարակությանը հաշվետվություն ենք ներկայացնում։ Խոսքը վերջին 5 տարիների ընթացքում արվածի մասին է։ Իսկ շատ քաղաքական ուժեր նախորդող տարիների վերաբերյալ ասելիք չունեն»։
Գ. Սահակյանի համար ընտրություններում եւս կարեւորը ժողովրդի սպասելիքներն են. «Մենք ասում ենք՝ եթե ուզում եք Ղարաբաղի խնդիրը լուծվի, ՀՀԿ—ն կարեւորվում է, եթե հանկարծ պատերազմ սկսվի, ապա հաղթանակի համար ՀՀԿ—ն կարեւորվում է... Մենք ունենք մեկ գաղափարախոսություն՝ ազգային գաղափարախոսություն, պետության ամրապնդում ու ազգի հավերժական գոյատեւման խնդիր, եւ մեզ համար ընտրություններն ու իշխանությունն ընդամենը միջոց են»։
ՀՀԿ ներկայացուցիչը նկատում է, որ ընտրապայքարին մասնակցող ուժերի մեծ մասը ոչ թե գաղափարական պայքարի դաշտում են, այլ սլաքն ուղղել են ՀՀԿ—ի դեմ. «Այսինքն՝ նրանք ոչ թե ընտրությունների են գնում, այլ փորձում են գնալ ոչնչացման ճանապարհով։ Ինչքան փորձեցին խոցելի դարձնել ՀՀԿ—ին, այն այդքան ուժեղացավ։ Այս ընտրարշավում սեւ քարոզչություն կա, եւ կա թիմ, որը միայն դրանով է զբաղվում։ Սակայն մենք սեւ քարոզչության դեմ պատերազմ չենք հայտարարում, հոխորտանքին, հայհոյանքին մտադիր չենք հակադարձելու։ Այս դեպքում գաղափարական պայքարի մասին խոսք լինել չի կարող, սակայն մենք գնում ենք մեր ազգի ժառանգած գաղափարները ժողովրդին հրամցնելու ճանապարհով»։
Գ. Սահակյանը նկատում է, որ շատ քաղաքական ուժեր ոչ ռեալ խոստումներ եւ մեկնաբանություններ են տալիս. «Ասում են՝ առողջապահությունն ու կրթությունն անվճար ենք դարձնելու՝ չմտածելով, որ անվճար ոչինչ չկա»։
ՀՀԿ—ն հատկապես շահագրգիռ է, որ ընտրությունները նորմալ անցնեն։ Այդ առումով կուսակցությունն այս պահի արդյունքներից գոհ է. «Որեւէ խոչընդոտ չկա քարոզարշավն անցկացնելու հարցում. ամեն ինչ ազատ է. ով ինչ ուզում, խոսում է»։

«Չենք բացառում որեւէ մեկի հետ կոալիցիա կազմելը»

Խոսելով ընտրությունները վերահսկելու մեխանիզմներից, նա նշեց, որ նման մեխանիզմ արդեն իսկ ստեղծվել է Ազգային ժողովում, որին մասնակցում են բոլոր դերակատար քաղաքական ուժերն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Որոշ ուժերից հնչող բանավիճելու հորդորների կապակցությամբ Գ. Սահակյանն ասաց. «Երբ ասում են՝ մենք ուզում ենք բանավիճել, մտածում են ինքնանպատակ մի մթնոլորտ ստեղծեն թամաշայի պես, որպեսզի ժամանակն անցնի եւ ասելիքի պահանջը չզգացվի։ Բացի այդ, բանավիճում են այն ուժերն ու անհատները, ովքեր ձայների քանակով հիմնականում հավասարակշռում են։ Մենք չունենք մեզ հայտ ներկայացրած քաղաքական ուժ, ով եկել–հավասարակշռել է մեզ ու պետք է մեզ հետ բանավիճի»։
Այս ընտրապաքարում ՀՀԿ—ն բոլոր մասնակից ուժերին հավասարապես իրեն մրցակից է համարում՝ համոզմամբ, որ այն քաղաքական ուժերը, որոնք ժողովրդի ամենաշատ ձայներին են արժանացել, պետք է համապատասխան լծակներ ունենան՝ իրենց տված խոստումները կատարելու համար. «Մեզ համար մերժելի չէ կոալիցիոն գաղափարախոսությունը, եւ մենք չենք բացառում քվեարկության արդյունքների հիմքով որեւէ մեկի հետ կոալիցիա կազմելը»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 519 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024