ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 15 » Ուկրաինան չի տապալվում /Այլ քաղաքական—տնտեսական ճգնաժամի մեջ է/
01:29
Ուկրաինան չի տապալվում /Այլ քաղաքական—տնտեսական ճգնաժամի մեջ է/

«Ուկրաինայում այսօր թիվ մեկ խնդիրը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից դուրս գալն է»,–երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան։
Նա նշեց, որ Ուկրաինայում իրավիճակն իսկապես բարդ է՝ կապված Ղրիմում հանրաքվեի  հետ, այնուհանդերձ երկրում կա կառավարություն, նախագահ, եւ բոլոր անհրաժեշտ պետական կառույցներն աշխատում են։ «Մենք ունենք օրինական իշխանություն, որին ընդունում է միջազգային հանրությունը։ Իրավիճակն Ուկրաինայում շուտով կկայունանա»,–վստահեցրեց դեսպանը՝ նշելով, որ երկիրը ոչ թե տապալվում է, այլ ընդամենը ապրում է քաղաքական—տնտեսական ճգնաժամ։ Կուխտայի խոսքով, Արեւմուտքից կլինի ֆինանսական օգնություն, եւ նոր իշխանության քաղաքական որոշումները կհանգեցնեն երկրում իրավիճակի կայունացմանը։
Դեսպանը եւս մեկ անգամ ներկայացրեց Կիեւի դիրքորոշումը հանրաքվեի վերաբերյալ, ըստ որի՝ Ուկրաինան չի ճանաչի հանրաքվեն եւ դրա արդյունքները։
Հանրաքվեից խուսափելու համար Կիեւը պատրաստ է Ղրիմին ավելի մեծ ինքնավարություն տալ եւ արտոնություններ ֆինանսական ու լեզվական հարցերում։ Կիեւը պատրաստ է ավելի մեծ ինքնավարություն տալու հետ միասին Ղրիմի հարցով Ռուսաստանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ բանակցությունների միջոցով հնարավոր է լուծել ցանկացած խնդիր։ «Ռուս—ուկրաինական հարաբերությունները կլինեն շատ լավ եւ խոստումնալից, քանի որ երկու հարեւան երկրներ են»,–հավաստիացրեց Իվան Կուխտան։
Դեսպանն անդրադարձավ ԵՄ—ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը՝ ասելով, որ մոտ ժամանակներս կստորագրեն։ Ի դեպ, ըստ Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պիա Անդերկիլդե—Հանսենի՝ ԵՄ—ն դեռ չի որոշել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման ժամկետը։
Դեսպանն անդրադարձավ նաեւ Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերություններին. «Մեր հարաբերությունները ոչ միայն տնտեսական եւ քաղաքական են, այլեւ դրանք հարաբերություններ են մարդկանց միջեւ։ Այսօր մեզ մոտ բնակվում է շատ մեծ հայկական սփյուռք։ Եթե 2001 թվականի հանրաքվեի արդյունքներով Ուկրաինայում գրանցված էր մոտ 120 հազար հայ, այսօր երկու կամ երեք անգամ ավելի է, ու պետությունն ամեն ինչ անում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի զարգացման համար։ Այն շատ ակտիվ է եւ ներկայացված բոլոր կառույցներում»։ Կուխտայի խոսքով, Ուկրաինայի քաղաքացի հայերն անտարբեր չեն Ուկրաինայի ճակատագրի նկատմամբ։ Իսկ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները բացասաբար չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա. համագործակցությունը կշարունակվի։ Դեսպանի խոսքով, ուկրաինական կողմը ցանկանում է դա. «Հայ—ուկրաինական հարաբերություններն անընդհատ զարգանում են եւ կարծում եմ, որ անկախ իրադարձությունների ընթացքից, էլ ավելի կխորանան»։ 
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը ուկրաինական զարգացումներին, դեսպանն ասաց, որ ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը հանդես են եկել հարցի խաղաղ կարգավորման, իրավիճակի կայունացման օգտին։


Ռուսաստանը կգործի հայելային տարբերակով

Ղրիմում, չնայած Ուկրաինայի եւ Արեւմուտքի կոչերին, շարունակում են պատրաստվել հանրաքվեին։
Ղրիմի Գերագույն խորհրդի՝ հանրաքվեի նախապատրաստման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշեւը ասել է, որ Ղրիմի իշխանությունները մարտի 16—ի հանրաքվեի ընթացքին հետեւելու համար ստացել են 21 երկրից 50 դիտորդների համաձայնությունը։ Նրանք Իսրայելի, ԱՄՆ—ի, Ֆրանսիայի, Իտալիայի ներկայացուցիչներն են, այդ թվում՝ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ։
Հանրաքվեն բոյկոտելու կոչեր անողներին Ղրիմում «պերսոնա նոն գրատա» են հայտարարում։ Գերագույն խորհրդի նիստում ընդունված հայտարարությամբ այդ ցուցակը կհամալրեն Վլադիմիր Կլիչկոն, Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկը, ովքեր դիմել էին ինքնավարության բնակիչներին՝ կոչ անելով բոյկոտել քվեարկությունը։
Իսկ ԱՄՆ—ում հույս ունեն, որ հանրաքվեն այնուամենայնիվ չի կայանա։
«ԱՄՆ—ն չի պատրաստվում ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները»,–Վաշինգտոնում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, նշելով, որ դիվանագիտական ջանքերի արդյունքում հետագա մի քանի օրերին հնարավոր է տեղի ունենա մեկնարկած գործընթացի վերանայում։ Մասնավորապես, ըստ նրա, ուրբաթ օրը Լոնդոնում կայանալիք պետքարտուղար Քերիի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների արդյունքում Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի անցկացման որոշումը հնարավոր է վերանայվի։
Իսկ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը հրաժարվի, ինչպիսի՞ պատժամիջոցներ կլինեն ԱՄՆ—ի եւ Եվրոպայի կողմից։ 
«Եթե Ռուսաստանը պատրաստակամություն չդրսեւորի օժանդակելու Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը եւ ստեղծված լարված իրադրության լիցքաթափմանը, եթե մոտ ժամանակներս այդ ուղղությամբ արդյունքներ չլինեն, ապա մարտի 17—ին Եվրամիությունը որոշում կընդունի Ռուսաստանի դեմ երկրորդ շարքի պատժամիջոցների սահմանման վերաբերյալ»,–հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Նրա խոսքով՝ երկրորդ փուլը ներառում է ոչ միայն Ուկրաինայում իրադրության ապակայունացման համար պատասխանատու անձանց Արեւմուտք ուղեւորությունների սահմանափակում եւ բանկային հաշիվների սառեցում, այլեւ հրաժարում Եվրամիություն—Ռուսաստան գագաթնաժողովի անցկացումից։ Իսկ եթե Ռուսաստանը հետագայում էլ ապակայունացնի իրադրությունը եւ հրաժարվի բանակցություններին մասնակցելուց, ապա հարկ կլինի սահմանել երրորդ շարքի պատժամիջոցներ, որոնք «կվերաբերեն տնտեսական համագործակցությանը», նշել է Անգելա Մերկելը։ «Ոչ ոք դա չի ցանկանում։ Անհրաժեշտ է գտնել Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ լուծում։ Այդ ճգնաժամը ռազմական ճանապարհով չի լուծվի»,–ընդգծել է նա։ 
Իսկ Ռուսաստանը չի բացառում պատասխան պատժամիջոցներն ԱՄՆ—ի եւ ԵՄ—ի կողմից միջոցներ ձեռնարկելու դեպքում, սակայն հույս ունի, որ Արեւմուտքը կսահմանափակվի քաղաքական պատժամիջոցներով՝ չդիպչելով առեւտրատնտեսական հարաբերություններին։ 
«Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, աշխատում ենք բոլոր տարբերակների ուղղությամբ։ Բայց հույս ունենք, որ դրանք կլինեն կոնկրետ քաղաքական պատժամիջոցներ, այլ ոչ ինչ—որ առեւտրատնտեսական որոշումների լայն շարք։ Մենք կգործենք հայելային եղանակով»,–հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 471 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024