ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 20 » Փոփոխություններ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում /Կստեղծվի արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգ/
16:33
Փոփոխություններ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում /Կստեղծվի արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգ/

Մեր երկրի զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում փոփոխություններ ու լրացումներ կլինեն, եթե կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը հաստատի նաեւ ԱԺ—ն։
Ինչպես մանրամասնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այդ փոփոխություններից ու լրացումներից մի քանիսը վերաբերում են գնդի եւ գումարտակի սերժանտների պարտականություններին։ Ըստ այդմ, գնդի սերժանտը, օրինակ, պարտավոր է մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանավորմանը եւ հաշվառել ենթակա սերժանտների մասնագիտական պատրաստությունը։ Գնդի սերժանտը պարտավոր է իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչեւ ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեական դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները։ Նաեւ պիտի իմանա գնդի սպառազինությունը՝ իր իրավասությունների սահմաններում, իհարկե։ Գնդի սերժանտը նաեւ պարտավոր է՝ 1. պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից՝ ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի եւ ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, զեկուցել ստորաբաժանումների սերժանտների եւ շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների մասին, 2. շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել գումարտակներում եւ առանձին վաշտերում անցկացվող առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը։
Ինչ վերաբերում է գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պարտականություններին, ապա նա էլ պիտի իմանա ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչեւ ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեական դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները, իր իրավասությունների սահմաններում մասնակցի սպառազինության, ռազմական եւ այլ տեխնիկայի նախապատրաստմանը զորավարժություններին եւ պարապմունքներին։ Գումարտակի սերժանտը պարտավոր է նաեւ յուրաքանչյուր ամիս ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել արդյունքների ամփոփում՝ մարտական պատրաստության, ծառայողական գործունեության, զինվորական կարգապահության վերաբերյալ եւ արդյունքների մասին զեկուցել գումարտակի հրամանատարին ու գնդի (բրիգադի) սերժանտին։
Այս օրինագծի ընդունումը, Սեյրան Օհանյանի խոսքերով, պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգի կայացման եւ ընդլայնման անհրաժեշտությամբ։ Նախարարը միաժամանակ հավելեց, թե նշված եւ այլ փոփոխություններով ու լրացումներով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ եւ ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են, համապատասխանաբար, վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտների պաշտոններով, հստակեցվում են վերջիններիս պարտականությունները։ «Ընդհանրապես ներկայումս մեր զինված ուժերում բարեփոխումները նպատակ ունեն միջազգային չափորոշիչներին համապատասխան ստեղծել արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխության հիման վրա, իսկ մի մասն էլ՝ սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ»,—ասաց պաշտպանության նախարարը։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 471 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024