ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 14 » Պարտադիր 12—ամյա կրթության ենք անցնում /Իրացնելու համար անվճար կրթություն ստանալու իրավունքը/
01:31
Պարտադիր 12—ամյա կրթության ենք անցնում /Իրացնելու համար անվճար կրթություն ստանալու իրավունքը/

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին։ Եթե ԱԺ—ն դրանք հաստատի, ապա ՀՀ—ում միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր կլինի մինչեւ սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ (այս պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա)։
Բանն այն է, որ մեր երկրում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը։ Եվ դրա պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչեւ սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ։ 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը։ Օրենսդրական նախաձեռնության միջոցով, ըստ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, խնդիր է բարձրացվում մրցունակ կրթական համակարգի, մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելիության ապահովման նպատակով երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական կրթությունը) կրթության համակարգի։
«Նոր համակարգը նաեւ թույլ կտա, որպեսզի սոցիալապես անապահով խավի երեխաներն անվճար մասնագիտական կրթություն ստանան, քանի որ կրթության բնագավառի հետագա զարգացումներում առաջնային է մասնագիտական կրթության ոլորտի դերը»,—ասաց ԿԳ նախարարը՝ միաժամանակ, իրավիճակը հասկանալի դարձնելու համար, որոշակի թվեր մեջբերելով։ Ըստ այդմ՝ համեմատական առումով համախառն ընդգրկվածությունը միջնակարգ կրթությունում բավականին բարձր է. վերջին տարիներին այն միջինը կազմել է մոտ 90%։ Հիմնական կրթության համակարգում ընդգրկվածությունը 2009 թ. կազմել է 92.1%։ Միեւնույն ժամանակ, ավագ դպրոցում համախառն ընդգրկվածության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է՝ 2009թ.՝ 83.9%։
«Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ հիմնական կրթությունից հետո սովորողների մոտ 10%—ն ուսումը շարունակում է նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում։ Այսինքն, ավագ դպրոցում ընդգրկվածության ցածր մակարդակը դեռեւս չի նշանակում, որ սովորողների զգալի մասը հիմնական դպրոցից հետո դուրս է մնում կրթությունից։ Այլ խնդիր է, թե սոցիալական որ խմբերի երեխաներն են շարունակում կրթությունն ավագ դպրոցում, այսինքն՝ հավակնում կրթության ավելի բարձր մակարդակի»,—ասաց Ա. Աշոտյանը։
Ի դեպ, մեր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում 2014—2016թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում արդեն միջոցներ նախատեսված են երաշխավորված նվազագույն 9—ամյա կրթությունից երաշխավորված անվճար 12—ամյա (ներառյալ մասնագիտական կրթությունը) կրթական համակարգի ներդրման համար։
Նախարարը համոզված է, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ Հայաստանում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը՝ հնարավորություն ընձեռելով դպրոցահասակ երեխաներին՝ մինչեւ 18 տարին լրանալը, իրացնելու Սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը։
Օրենսդրական նախաձեռնության՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ ֆինանսների նախարարության տված եզրակացությունում նշվում է, որ կրթական եւ հանրակրթական բնագավառում 2014թ. տարեկան աշխատավարձի ֆոնդը կկազմի 329.7 մլն դրամ, 2015թ.՝ 1686.3 մլն դրամ, իսկ 2016թ.՝ 3034.2 մլն դրամ։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ նախագծերի ընդունումը հանգեցնում է պետական բյուջեից լրացուցիչ աշխատավարձեր վճարելու անհրաժեշտության, ֆիննախը հայտնում է, որ նախագծերի ընդունումը բյուջեի հարկային եկամուտների վրա կարող է ունենալ դրական ազդեցություն։ Իսկ ծախսերի մասով նախագծի ընդունումը պետբյուջեից կառաջացնի՝ 2014թ. 402.8 մլն դրամի, 2015թ.՝ 1935.4 մլն դրամի եւ 2016թ.՝ 3403.0 մլն դրամի ծախսեր։ hhpress.am
 Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 594 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024