ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 19:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 24 » Պատրաստ չեն առանց արդյունքի «էշ նահատակ» տալ /Իսկ հացադուլ անել այս անգամ թույլ չի տալիս տիկին Արմենուհին/
10:39
Պատրաստ չեն առանց արդյունքի «էշ նահատակ» տալ /Իսկ հացադուլ անել այս անգամ թույլ չի տալիս տիկին Արմենուհին/

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունն աննախադեպ է համարում եւ տեսնում արդյունավետության որոշակի պտուղներ։
Ըստ նրա՝ այդ ուժերի համագործակցությունը կառուցողական է, իսկ նրանց ներկայացրած օրինագծերն ու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են որոշակի զսպվածության ու արդյունավետության մթնոլորտում։ «Սակայն մինչեւ հիմա առաջնորդների հանդիպում տեղի չի ունեցել։ Այդ հանդիպումը հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ եւ, վերջապես, ասվի, որ համագործակցության ձեւաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից»,–լրագրողներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չորս ուժերի ղեկավարները պետք է նաեւ քննարկեն ամբողջական իշխանափոխության հարցը։
Կուսակցության առաջնորդն ասել է, որ իրենք չունեն վարչապետի նոր թեկնածու, քանի որ գտնում են, որ միայն վարչապետին անվստահություն հայտնելը կիսատ որոշում է։ 
Անդրադառնալով նախորդ շաբաթ իր եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, Հովհաննիսյանն ասել է, որ շատ հարցերի շուրջ համակարծիք էին, որոշ խնդիրների վերաբերյալ էլ չեն կարողացել պայմանավորվածության գալ։
«Ժառանգության» ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ ուրբաթ Ազատության հրապարակում կկազմակերպվի հանրահավաք, որը կլինի ոչ թե «Ժառանգության» հանրահավաքը, այլ բոլոր այն ուժերինը, ովքեր կցանկանան մասնակցել։
Նա պատկերավոր կերպով բնութագրեց իրենց պայքարը, ասելով, որ այն պետք է լինի շարունակական, եւ պետք է հավատալ դրան. «Զոհողության բոլորս պատրաստ ենք, բայց պատրաստ չենք առանց արդյունքի «էշ նահատակ» տալու»։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում նախահավաքը, եւ արդյո՞ք կրկին հացադուլ կլինի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Նայելով իմ քաշին՝ շատերն են ասում, որ հացադուլի ժամանակը հասունացել է, տիկին Արմենուհին համաձայն չէ միայն։ Ոչ մի բան բացառված չէ»։
Լրագրողներին քառյակի առաջիկա քայլերից ունեցած իր ակնկալիքներն է ներկայացրել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ «Այսօրվա դրությամբ քառյակի առջեւ կոնկրետ մի հարց է դրված՝ կառավարության հրաժարական։ Ընդ որում երկու ուժը պահանջում են կառավարության հրաժարականը, իսկ երկուսը ընդհանուր իշխանափոխություն՝ ընդհուպ մինչեւ նախագահի հրաժարական։ Եվ այս գործընթացի առանցքը ԲՀԿ—ն է՝ Գագիկ Ծառուկյանը»,–ասել է նա։ Բայց հենց Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ զբաղվում է միայն բիզնեսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդառնա ՃԿԿ։
Այն հարցադրմանը, թե ինքը տեսնո՞ւմ է, որ ուժերը իսկապես ուզում են ինչ—որ բան փոխել երկրում, քաղտեխնոլոգը պատասխանել է, որ վերջին տասնամյակի հայաստանյան ընդդիմության խնդիրն այն է, որ առաջարկում են փոփոխություն, սակայն չեն ասում հանուն ինչի. «Փոփոխություն, որ մե՞նք գանք նստենք, թե՞ փոփոխություն, որ լավ լինի։ Թեեւ, այո, թղթի վրա ասվում է, որ խնդիրներ կան եւ այլն։ Պահանջում են ու հիմնվում են ժողովրդի բավականին լուրջ դժգոհության վրա, ինչը լրիվ նորմալ է։ Բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են հասնելու դրան. ՀՀԿ—ն ունի մեծամասնություն, եւ ՀՀԿ—ի հռետորաբանությունից ես առայժմ չեմ տեսնում, որ նրանք պատրաստ են փոխզիջման եւ չորս ուժերի հետ կառավարություն ցրել, նորը ձեւավորել։ Ավելին՝ ինչո՞ւ պետք է ՀՀԿ—ն համաձայնի փոխել կառավարությունը եւ կամ ոչ ՀՀԿ—ական այն ձեւավորել… այս մեխանիզմները ինձ համար դեռ անհասկանալի են»,–հայտարարել է Կ. Քոչարյանը։
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ամենաազդեցիկ հանրահավաքներն անում է «Դեմ! եմ» շարժումը, որին ուզում են միանալ չորս ուժերը, բայց «Դեմ! եմ»—ը դեմ է դրան, առավել եւս այն թելադրանքին, թե ով պետք է լինի հանրահավաքում, ելույթ ունենա եւ այլն։
«Տեսնենք ինչպես կզարգանա։ Այսօր խնդիր կա հանրային ակտիվ հատվածները իրենց կողմը քաշելու, եւ առայժմ սա առանձին հասարակական բեւեռ է, որն ամենաակտիվն է։ Այսօր քաղաքական հատվածում ես ակտիվություն չեմ տեսնում»,–հավելել է նա։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 360 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024